Լա լիգայի առաջատար «Ռեալը» կորցրեց երկրի գավաթը նվաճելու հնարավորությունը (տեսանյութ)

26/01/2017 schedule11:40

Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջատար Մադրիդի «Ռեալն» այս մրցաշրջանում այլեւս չի պայքարի երկրի գավաթի համար: Մրցաշարի քառորդ եզրափակչում թիմը ճանապարհը զիջեց «Սելտային»: Երեկ՝ հունվարի 25-ին, այս թիմերի միջեւ տեղի ունեցած պատասխան խաղն ավարտվեց 2:2, եւ 2 խաղերի արդյունքում «Սելտան» անհամեմատ ուժեղ մրցակցին շրջանցեց ընդհանուր 4:3 հաշվով:

Երեկվա խաղում «Սելտայի» «Բալաիդոս» մարզադաշտում «Ռեալը» հաջորդ փուլ անցնելու համար մրցակցին պետք է հաղթեր 2 գնդակի տարբերությամբ եւ դա պետք է աներ մի քանի առանցքային ֆուտբոլիստների բացակայության պայմաններում: Վնասվածքի պատճառով խաղին չէին հայտավորվել Մարսելոն, Լուկա Մոդրիչը, Ռաֆայել Վարանը, Դանի Կարվախալը, Խամես Ռոդրիգեսը: Վաղուց վնասվածքներ ունեն նաեւ Պեպեն եւ Գարեթ Բեյլը:

Հանդիպման 1-ին խաղակեսում մրցակցին գոլ խփելու փոխարեն «Ռեալի» ֆուտբոլիստները գնդակն ուղարկեցին սեփական դարպասը: 44-րդ րոպեին «արքայական» ակումբի պաշտպան Դանիլոն պատահմամբ դարպասապահ Կասիլյայի հետ մղած գնդակն ուղղեց իր թիմի դարպասը:

2-րդ կեսում հաշիվը հավասարեցնելու նրանց ջանքերն արդյունք տվեցին 62-րդ րոպեին: Տուգանայինից իրացրած գեղեցիկ հարվածով Կրիշտիանու Ռոնալդուն խփեց պատասխան գնդակը: Խաղի մնացած հատվածում «Ռեալը» մեծ ճնշում գործադրեց մրցակցի վրա, մի քանի անգամ գոլ խփելու իրական հնարավորություն ստացավ, սակայն չօգտագործեց, ինչի համար էլ պատժվեց 85-րդ րոպեին: «Սելտայի» կիսապաշտպան Վասը խփեց իր թիմի 2-րդ գնդակը եւ գործնականում վճռեց դիմակայության ելքը:

Եթե մինչեւ այդ գոլը «Ռեալը» 1 գոլ խփելով կարող էր խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, ապա 2-րդ գոլն ընդունելուց հետո զրկվեց այդ հնարավորությունից, եւ կիսաեզրափակչի ուղեգիր ձեռք բերելու համար մնացած 5 րոպեների եւ մրցավարի ավելացրած ժամանակի ընթացքում պետք է 2 գոլ խփեր, ինչը չստացվեց: «Ռեալն» ընդամենը 1 գոլ հասցրեց խփել: 90-րդ րոպեին իր թիմին պարտությունից փրկեց Լուկաս Վասկեսը:

Ավելին անել Զինեդին Զիդանի ֆուտբոլիստները չկարողացան: Այս թիմերի միջեւ 1-ին խաղը «Ռեալի» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ավարտվել էր «Սելտայի» անակնկալ 2:1 հաշվով հաղթանակով:

«Ռեալը» զրկվեց Իսպանիայի գավաթից, սակայն դեռ 2 տիտղոս նվաճելու հնարավորություն ունի: Թիմը շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայում, որտեղ 1/8 եզրափակչում մրցելու է իտալական «Նապոլիի» դեմ: Իսպանիաի առաջնությունում էլ գործերը լավ են ընթանում. 43 միավորով Զիդանի թիմը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ դեռ 1 հանդիպում էլ մյուս թիմերի համեմատությամբ պակաս է անցկացրել: 42 միավորով «Սեւիլիան» 2-րդն է, իսկ «Ռեալի» ոխերիմ թշնամի «Բարսելոնան»՝ 41 միավորով 3-րդը:

Տպել
1304 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին