Երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկերի կանխավճարը կնվազեցվի

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ի թիվս այլ հանձնարարականների, մեկ հանձնարարական էլ տվեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին:

Նախարարը պետք է քննարկի «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը:

«Մասնավորապես՝ բարձրացնելով ծրագրի շրջանակներում ձեռք բերվող բնակարանի արժեքի շեմը եւ նվազեցնելով պարտադիր կանխավճարների չափը: Ըստ անհրաժեշտության համապատասխան հարցը քննարկել նաեւ Կենտրոնական բանկի հետ: Պա՞րզ է հանձնարարականը, իմաստը, նպատակը: Շատ լավ»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը պետության ձեռնարկած ծրագիրն է, որի նպատակն է պետական աջակցություն ցուցաբերել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին: 2010 թվականից ծրագրի շրջանակներում բանկերը եւ վարկային կազմակերպությունները երիտասարդ ընտանիքներին տրամադրում են վարկեր` բնակարան ձեռք բերելու նպատակով, իսկ պետությունը վարկի մարման գործընթացում ֆինանսական աջակցություն է ցուցաբերում վարկառուին: Պետության ֆինանսական օգնությունն արտացոլվում է տոկոսագումարների ուղղակի եւ անուղղակի ձեւով մասնակի սուբսիդավորման մեջ:

Վարկ ստանալու համար քաղաքացին մինչ օրս վճարում է նաեւ կանխավճար` բնակարանի արժեքի առնվազն 30 տոկոսի չափով: Դա նշանակում է, որ, օրինակ, եթե ձեռք բերվող բնակարանի արժեքը 25 000 000 դրամ է, ապա նրան վարկ կտրամադրվի 17 500 000 դրամի չափով, իսկ մնացած 7 500 000 դրամը պետք է վճարի վարկառուն:

Տպել
2085 դիտում

«Էլեկտրիկ Երեւան»-ից հայտնի ակտիվիստը դրվագ է պատմել ոստիկանությունում իր եւ Հունան Պողոսյանի հանդիպումից

Վարչական համաներում է կիրառվել 108 հազար 916 քաղաքացու նկատմամբ. Արտակ Զեյնալյան

Մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն`ՊԲ հյուսիսային ուղղության զորամասերի մասնակցությամբ

Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նոր կուսակցություն է բացել եւ վստահում է Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովը հայտարարություն է ընդունել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Նախագահն այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն

Հայտնի «դըմփ-դըմփ հու՛»-ն՝ Հունան Պողոսյանի մասնակցությամբ (տեսանյութ)

Հնգյակով ցուցակը զարմացրել է ՀՀԿ-ին. կուսակցությունում մասնակցության վերջնական որոշում չկա

Հիվանդին ԲԿ-ում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է

Վահե Գրիգորյանի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին

Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին

«Երկիր Ծիրանի»-ին դատապարտում է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու կառավարության որոշումը

Սերժ Սարգսյանի ընկերոջ որդու նախաձեռնությամբ պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք

Կապանի մարզադաշտը կվերանորոգվի ՀՖՖ հաշվին. Նիկոլ Փաշինյան

Երգիչ Սեբուի հոր մեքենան կանգնեցրած եւ կաշառք պահանջած տեսուչները գրավի դիմաց ազատ են արձակվել

Անչափահասի կոկորդից արմունկով սեղմած պահել են, պառկած հասցրել բաժին, ապա բազմաթիվ հարվածներ հասցրել. փաստաբան

Ինձ համար կարեւորագույն խնդիր է՝ ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը, մեծ խմբաքանակներ են անցնում Սյունիքով. Փաշինյան

ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայում աղմուկը չի հանդարտվում

Սեւակ Միքայելյանի քարոզարշավին աշակերտների մասնակցության մասին ձայնագրությունն ուղարկվել է Կոտայքի դատախազություն