Ծառուկյանը ՀՀԿ-ի պրոյեկտը չէ, Հովիկ Աբրահամյանն էլ ինքն է որոշել լքել ՀՀԿ-ն. Շարմազանով

26/01/2017 schedule22:06

ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի վերադարձի եւ ՀՀԿ-ի «պրոյեկտ» լինելու պնդումների մասին ասաց. «Որ ասում են Հայաստանի հանրապետական պրոյեկտն է, ՀՀԿ-ն է, կեղծ ընդդիմություն… նման բան չկա եւ չի կարող լինել: Հավատացեք Աստծուն, ես ինչ ասում եմ, նախագահի ելույթից եմ ասում»: Էդուարդ Շարմազանովը նշեց նաեւ, որ ՀՀԿ-ից արտահոսքի մասին խոսելն անհեթհեթություն է: «ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է: Կարող է 1, 2, 3, 4 գործիչ էլ դուրս գալ: Ոչ առաջին անգամ են դուրս գալիս, ոչ` վերջին, բայց միայն վերջին երկու ամսվա ընթացքում ՀՀԿ-ին անդամագրվել են 11 հազար քաղաքացիներ: Ոչ թե 7 հազար, այլ 11 հազար քաղաքացիներ (ժպտում է)»,- ասաց նա:

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խոսնակը նաեւ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթից մեջբերում կատարեց: «ՀՀԿ-ն գաղափարական կուսակցություն է, մեզ համար իշխանությունը վայելք չէ, այլ պատասխանատվություն եւ բոլոր նրանք, ովքեր որ գալիս են ՀՀԿ՝ ստանալու արտոնություններ, մի գուցե ճիշտ կուսակցություն չեն ընտրել»,- Սերժ Սարգսյանի խոսքը մեջբերեց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու հարցին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կուսակցությունից դուրս գալու որոշումը եղել է Հովիկ Աբրահամյանինը: «Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, այդ թվում նաեւ մեր նախկին կուսակից, գործընկերոջ իրավունքն է որոշել՝ մնալ հանրապետականում, չմնալ հանրապետականում: ՀՀԿ-ն դրանից թուլացա՞վ, իհարկե ոչ: ՀՀԿ-ն ավելի վճռակա՞ն է, ավելի  միասնակա՞ն է, կարծում եմ՝ այո»,- շեշտեց ՀՀԿ խոսնակը՝ նշելով, որ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մեջ ՀՀԿ-ն լքելու քաղաքական հիմնավորում չի տեսել:

Պատասխանելով Armtimes.com-ի հարցին, նա ասաց, որ խորհրդի նիստին մասնակցել է տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, իսկ Մհեր Սեդրակյանին նա չի տեսել խորհրդի նիստի ժամանակ:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ինքը տեղյակ է, թե ով է ղեկավարելու կուսակցության նախընտրական շտաբը, բայց նրա անունն այսօր չհայտնեց: Խորհրդի նիստում ՀՀԿ-ի համամասնական ցուցակի կազմման վերաբերյալ հարցեր չեն քննարկվել, ինչպես նաեւ չի քննարկվել, թե ո՞վ է գլխավորելու ցուցակը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում ընտրվել են կուսակցության փոխնախագահները, ինչպես նաեւ ՀՀԿ-ն հանգել է այն մտքին, որ ապրիլի 2-ին նշանակված ԱԺ ընտրության օրը փոխելու մեջ քաղաքական խոչընդոտ չի տեսնում:

Տպել
3497 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա