Ես դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը. Սերժ Սարգսյան

ՀՀԿ խորհրդի երեկվա նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դեմ չէ առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրը տեղափոխելու առաջարկին: Հիշեցնենք, նա ընտրությունների օր է նշանակել ապրիլի 2-ը: Այս ընթացքում, սակայն, լայն քննարկման առարկա էր դարձել, որ այդ օրը լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի մեկ տարին: Երեկ ՀՀԿ խորհրդում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է.

«Գիտեք, որ այս օրերին քաղաքական դաշտում կա որոշակի տարակարծություն ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու կապակցությամբ: Մեր իրավաբաններն ունեն համոզիչ փաստարկներ, որ դա իրավաբանորեն ամենաարդյունավետ լուծում է, և դրա մասին դեռ կհրապարակեն փորձագիտական դիրքորոշումներ: Կարծում եմ՝ պարոն Դավիթ Հարությունյանը վաղը կպատասխանի բոլոր այն գրավոր հարցումներին, որ մենք ստացել ենք:

Անկեղծ ասեմ՝ իրավաբանական ձևակերպումներից անդին ես ինքս էլ մտահոգություն ունեմ: Ես ցանկանում էի ապրիլի 2-ը և հաջորդող մի քանի օրերը նվիրել մեր հերոս տղաներին, նրանց հիշատակին, նրանց մեծարմանը: Ցանկանում էի, որպեսզի այդ օրերը դառնան ապրիլյան պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում բանակաշինության ասպարեզում կատարված հսկայական աշխատանքի, նոր լուծումների, նոր ձեռքբերումների ներկայացում մեր հանրությանը: Ցանկանում էի, որպեսզի բոլորս միասին հավաստիացնենք մեր ժողովրդին, հավաստիացնենք աշխարհին, որ մենք նույն կերպ ենք վարվելու նաև բոլոր այդպիսի դեպքերում:

Իհարկե, անկախ ընտրություններից, դա հիմա էլ ենք անում: Ես անձամբ դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին և հիմա էլ դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը: Բայց մի փոքր էլ սպասենք, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, և մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները: Եվ եթե գանք քաղաքական համաձայնության, ապա, վստահ եմ՝ մեր իրավաբանները դրա հիմնավորումները շատ հանգիստ կարող են տալ, և ընտրական պրոցեսը ոչնչով չի խաթարվի: Բայց համբերենք, սպասենք, տեսնենք՝ ի՞նչ է լինելու»:

Տպել
16283 դիտում

Արտակարգ պատահար Գյումրիում. մեքենան հարվածել է ընթացող գնացքին (տեսանյութ)

Թուրքիայում շուրջ 16 միլիոն մարդ սովի է մատնված, աղքատ է բնակչության 60 տոկոսը. զեկույց

Գյումրիում քիչ առաջ պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված նորածին տղաներ են հայտնաբերվել

Կոտայքի մարզում 36-ամյա քաղաքացին ընկել է ջրանցքը. վիճակը միջին ծանրության է

ԲՀԿ-ում պայթյո՞ւն է սպասվում. պատգամավորները սկսել են միմյանց մասին սկանդալային հայտարարություններ անել

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին

Վստահ եմ՝ ամեն ինչ անում եք, որպեսզի զգոնությունը սահմանների վրա չպակասի, ընդհակառակը, ավելի բարձրանա. նախագահ

Էջմիածնում կլանները գլխատված են. Ն. Փաշինյանը՝ թեկնածուի հայտարարության մասին

Արմավիրում անակնկալ հյուրասիրություն, աղ ու հաց էին կազմակերպել Ն. Փաշինյանի համար (տեսանյութ)

Ինքնիշխան պետության ներքին գործերի մասին դեսպանը խոսել է առանց շփոթմունքի. Զախարովան՝ Միլսի ելույթի մասին

Նկար, յուղանկար, ջրանկար. Սյունիքի նախկին մարզպետի ունեցվածքն ու թանկարժեք իրերը

Չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ գործ է հարուցվել, բեռնատարի վարորդը ձերբակալվել է

ՀՀ-ն կարող է լավ հարթակ լինել ՌԴ-ից Իրան դեղեր ու բուժտեխնիկա արտահանելու առումով. Ա. Թորոսյան

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի պետնախարարի գլխավորած պատվիրակությանը

«Թումո»-ն բարեկամության լավագույն օրինակ է. Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

Նոր ընդդիմությանը սպասելիս. դրա ձեւավորումը անկասելի է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել Փարիզում «Թումո» կենտրոնի բացմանը

Աննա Հակոբյանը եւ մաեստրո Տիգրան Մանսուրյանն այցելեցին Մաթեւոսյան կենտրոն-թանգարան

Արթիկում վիճաբանության ընթացքում 16-ամյա տղային դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ

Երգիչ Արա Մարտիրոսյանը սրտի ծանր վիրահատության է ենթարկվել․ մանրամասներ