Բարեկրթորեն մի կողմ քաշվենք. սա մեզ չի վերաբերում

27/01/2017 schedule13:40

Քաղաքական ուժերն ու գործիչները հանդիպում են, փսփսում, հոգոցներ հանում, կուսակցությունից դուրս գալու դիմումներ գրում: Հայաստանի քաղաքացիներն անհաղորդ են այս իրադարձություններին:

Քաղաքացիներիս բացատրություն տալ, թե ինչու է այս ամենը տեղի ունենում, քաղաքականության մեջ պտտվող ուժերն իրենց պատվից ցած են համարում: Ինչու՞ է, դիցուք, Հովիկ Աբրահամյանը՝ Հայաստանի երբեւէ ամենահարուստ պաշտոնյաներից մեկը, վարչապետ դարձել, ապա ազատվել այդ պաշտոնից, հիմա էլ ՀՀԿ-ից հեռանալու դժվար որոշում ընդունել:

Սահմանադրությամբ մեկ-երկու խոսքով շոյված է մեր ինքնասիրությունը՝ «Իշխանությունը պատկանում է ժողովրդին», ինչով էլ, փաստորեն, առաջարկում են մխիթարվել: Եվ ժողովուրդն այդպես էլ վարվում է: Վկան՝ «Ազատություն» ռ/կ-ի ռեպորտաժը http://www.azatutyun.am/a/28257991.html Մխչյան գյուղից՝ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու մասին: Միայն այն «արժանիքի» համար, որ Աբրահամյանն իրենց համագյուղացին է եւ շատ փող ունի, այս մարդիկ նրան տեսնում են բացառապես ՀՀ նախագահի պաշտոնում: Եվ ինչու՞ ոչ. Աբրահամյանն ունի գործող նախագահին բնորոշ բոլոր առավելությունները. մասնավորապես, «նրա խելքն այնքան շատ ա, որ կարող ա խաբի դաժե»:

Նման հարցումներին կարծիք հայտնելով էլ ՀՀ քաղաքացիների մասնակցությունը նախընտրական այս գործընթացներին ավարտվում է:

Քաղաքացիներիս, այլ կերպ ասած՝ ընտրողներիս գործոնը որքան լուսանցքային ու անէական է ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի համար, նույնքան խորհրդանշական է նաեւ ընդդիմադիր ուժերի համար: Եվ նրանք, համաձայնենք, իրավացի են, քանի որ խորհրդարան անցնելու ճանապարհն ընտրողների սիրտը չէ:

Քաղաքական ուժերն այսօր իրենց թիկունքին լուրջ, ազդեցիկ ընտրազանգված չունեն: Ունեն ֆան-ակումբներ, համակիրների փոքրիկ, բայց համառ խմբեր: Միակ թեկնածուն, որին իր ֆինանսական ռեսուրսը չափազանց սիրելի է դարձնում, Գագիկ Ծառուկյանն է՝ լյումպենի եւ նրա փողերից սնվող քաղաքական գործիչների հավերժ «թագավորը»:

Ընտրողների վստահությունը չունենալու փոքրիկ անհարմարությունը չի խանգարում քաղաքական կուսակցություններին միմյանց հետ պայմանավորվել ցուցակների, խորհրդարան սողոսկելու միջոցների շուրջ: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերը՝ մեկ-երկու բացառությամբ, այս 26 տարիներին համառորեն եւ նույն կազմով ասպարեզում են, ունեցել են իշխանություն, ունեցել են այն լծակները, որոնց միջոցով հնարավոր էր երկրում մթնոլորտ փոխել:

Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը գլխավորում է ՀԱԿ-ի ցուցակը, եղել է հանրապետության նախագահ երկար տարիներ: Ավելի մեծ լծակ՝ լինել երկրի նախագահ, ունենալ թիմ, թերեւս, չի լինում: Բայց նույն ընտրակեղծիքները, Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքը, թե եթե անգամ ընդդիմության թեկնածուն 100 տոկոս ձայն հավաքի, միեւնույն է, չի անցնի…

Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական վերջին ընտրություններին, ըստ էության, ստացել էր ավելի շատ ձայներ, քան Սերժ Սարգսյանը, ուներ իրեն ընտրած քաղաքացիների աջակցությունը: Ի՞նչ արեց նա մեր վստահության եւ մեր քվեների հետ. դրանք, կարծեմ, այրվեցին Ծիծեռնակաբերդի Անմար կրակի վրա:

Գագիկ Ծառուկյանը, տասնամյակներ է՝ վայելում է երկրի առաջին օլիգարխի տիտղոսը: Նա փոփոխություննե՞ր է ցանկանում: Այդ դեպքում՝ ինչո՞ւ չսկսեր իրենից եւ չդառնար օրինապաշտ տնտեսվարող, որը քաղաքականության վրա ազդելու հավակնություններ առհասարակ չպետք է ունենար՝ գիտակցելով, որ իր կրթությունը, գործունեության ոլորտն ամենեւին չեն ենթադրում դառնալ մեր երկրում քաղաքականություն թելադրող մեկը:

Եվ ի՞նչ հավակնություններով են այս մարդիկ ցանկանում նորից երեւալ ընտրողների աչքին:

Սերժ Սարգսյանն՝ իր անհաջող թիմով, հասցրել է այնքան ձանձրացնել բոլորին, որ նրան այլեւս չտեսնելու հեռանկարը շատերին կարող է համախմբել «Ծառուկյան» կամ այլ դաշինքի շուրջ:

«Սասնա ծռերի»՝ ՊՊԾ գունդը գրավելու հաջորդ օրերին քաղաքական ուժերը լուռ սպասում էին «մերոնց» հաղթանակին: Նկատի ունեմ հայտնի պատմությունը. Ֆրանսիայի արտգործնախարար, ապա վարչապետ Թալեյրանն իր տան պատշգամբից հետեւում էր յակոբինների եւ ժիրոնդիստների մարտին եւ անվրդով սուրճ ընպում: Երբ պալատականները հետաքրքրվում են, թե ինչու՞ չի անհանգստանում կռվի ելքով եւ իր կարծիքով՝ ո՞վ կհաղթի, պատասխանում է. «Կհաղթեն մերոնք»: «Իսկ ովքե՞ր են մերոնք»: «Պարզ կդառնա առավոտյան»:

Եվ քաղաքական ուժերի կողմից «մերոնց» սպասելու այդ պրոցեսը ընտրողներիս ստիպում է զգույշ ու անվստահությամբ ընդունել ԱԺ ընտրությունների մասնակիցներին:

Այս ուժերին հավատալուն եւ նրանց կողքին կանգնելուն խանգարում են հիշողությունները: Նախագահական նախորդ ընտրություններին, երբ դեռեւս կեղծիքներով ընդունված այս նոր Սահմանադրությունը իրավական ուժ չուներ, այսօր երկրում ինչ-որ բան փոխելու հավակնություններով գործիչները իրենց թեկնածությունները չառաջադրեցին (բացառությամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի):

Ինչ մնում է Հանրապետական կուսակցության առաջնորդին, ապա նրա հավաստիացումները, թե չի պատրաստվում երիցս նախագահ լինել, որեւէ մեկին չեն սփոփում: ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ մյուս արբանյակ կուսակցությունների փոխհարաբերությունները հիշեցնում են 4-րդ դարի պարսից արքունիքի նիստուկացը՝ ներքինիների հարուստ փորձով:

Այս իշխանությունը պետք է հեռանա, եւ դա ՀՀ քաղաքացիների մեծամասնության ցանկությունն է: Սակայն ընտրողների ձայնը որեւէ մեկի համար որոշիչ չէ. որոշիչը պայմանավորվածություններն են, միմյանց աչքով-ունքով հասկացնելն է: Քաղաքական ուժերն ու գործիչներն անգամ ջանք չեն թափում ընտրողներիս վստահությանն արժանանալու, մեզ համոզելու համար: Մեր կարծիքը նրանց համար արժեք չունի:

Սա մի անպատիվ խաղ է, երբ երկրի քաղաքացիների գործոնը որեւէ կողմի հետաքրքրության նյութը չէ:

Մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, մնում է բարեկրթորեն մի կողմ քաշվել եւ չմիջամտել մեզ չվերաբերող գործերին:

Լիլիթ Ավագյան

Տպել
3344 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա