Ինձ ներկայացված մեղադրանքները շինծու են ու պատվերով. Շիրխանյանը դիմել է դատարանին. ՖՈՏՈ

27/01/2017 schedule19:46

2015 թ.-ին Նորքում ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով դատաքննություն սկսելն այդպես էլ չի հաջողվում. արդեն չորրորդ անգամ է սույն գործով դատական նիստը հետաձգվում նույն պատճառաբանությամբ:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի տեղեկացմամբ՝ ամբաստանյալ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ խցից եւ ներկայանալ դատարան: Դատավորի խոսքով` ըստ Երեւան-Կենտրոն ՔԿՀ տրամադրած փաստաթղթի, Շիրխանյանը մշտապես գտնվում է բժիշկների հսկողության տակ, նա ունի մի շարք հիվանդություններ եւ միայն դեղորայքային բուժման անհրաժեշտություն կա, ոչ թե ստացիոնար, սակայն Շիրխանյանը հրաժարվել է դեղորայքային բուժումից: Ըստ ՔԿՀ տեղեկանքի, երկու հատորից՝ 179 էջից, կազմված Շիրխանյանի բժշկական քարտից քաղվածքներ կատարել իրենք չեն հասցրել, ուստի դատարան են ուղարկվել բժշկական այլ փաստաթղթերի լուսապատճեններ՝ 33 թերթ կազմող:

Մեղադրող դատախազը հայտարարեց, որ Վահան Շիրխանյանի արգելանքի տակ գտնվելու ընթացքում նրա առողջության պահպանման իրավունքը չի խախտվել, նրան բժշկական օգնություն է ցուցաբերվել եւ կատարվել են հետազոտություններ, առողջությունը գնահատվում է բավարար: Նրա խոսքով՝ Վահան Շիրխանյանն արդեն չորրորդ անգամ առանց հարգելի պատճառների չարամտորեն խուսափում է դատական նիստին ներկայանալ, դրսեւորում է անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ: Մեղադրողը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ դատական սանկցիա պետք է կիրառվի, հաջորդ դատական նիստում պետք է ապահովվի նրա մասնակցությունը՝ չխախտելու համար նաեւ այլ ամբաստանյալների ողջամիտ ժամկետում գործը քննելու իրավունքը:

Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում ոչ թե Վահան Շիրխանյանը, այլ քրեակատարողական հիմնարկը, քանի որ դատարանը որոշում է կայացրել բոլոր փաստաթղթերի պատճենները պահանջելու մասին, սակայն ՔԿՀ-ն իրեն իրավունք է վերապահել վերախմբագրել պահանջը, որոշել է ուղարկել ոչ թե անկետաների պատճենները, այլ քաղվածքներ այդ անկետաներից: Հայկ Ալումյանի խոսքով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորվում, երբ հերթական անգամ սուտ տեղեկություններ են գրում դատարանին: Հայկ Ալումյանը միջնորդեց հետեւողական լինել, պահանջել բոլոր փաստաթղթերը եւ հետազոտել դրանք, ոչ թե դրանց վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների եւ բանտապետի մեկնաբանությունները ներկայացվեն:

Նա նաեւ ընթերցեց Վահան Շիրխանյանի հայտարարությունը՝ ուղղված դատարանին: «Չորրորդ անգամ հայտնում եմ, որ մեկուսարանում ձեռք բերված բազմաթիվ ծանր հիվանդությունների բուժման համար 17 տեսակի 4000-ից ավելի տարբեր տեսակի հաբեր խմելուց հետո զրկվել եմ տեղաշարժվելու, ուղիղ նստելու կարողությունից: Ստացել եմ թոքերի ինֆարկտ, ուզում եմ մասնակցել դատական նիստին, քանզի անխուսափելիորեն պարզվելու է, որ ինձ ներկայացված մեղադրանքները շինծու են ու պատվերով, սակայն ՔԿՀ-ն մերժում է ինձ պատգարակով, սայլակով տեղափոխել՝ միտումնավոր ձախողելով նիստերին ներկայանալս:

Միտումնավոր մերժվել են նաեւ ինձ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջները, միջնորդությունները՝ վախենալով, որ հանկարծ կբացահայտվեն առողջ մարդուն հաշմանդամ դարձելու միտումնավոր գործողությունները: Եւս մեկ անգամ հայտարարում եմ, որ ես կարող եմ մասնակցել դատական նիստին, սակայն միայն պառկած կամ կիսապառկած վիճակում»,- հայտնել էր Վահան Շիրխանյանը:

Հայկ Ալումյանը Վահան Շիրխանյանի հայտարարությունը՝ թղթի կտորի վրա գրված, հանձնեց դատարանին: Նա հավելեց, որ իր պաշտպանյալը շատ բան չի ուզում՝ պառկած կամ կիսապառկած վիճակում՝ պատգարակով կամ սայլակով հասցնել դատարան, մի կերպ բարձրացնել դահլիճ, մի կերպ նստեցնել ու ապահովել նրա ներկայությունը դատական նիստին:

Փաստորեն, Վահան Շիրխանյանը համաձայն է դատարանի դահլիճում դատական նիստին ներկա գտնվել նստած վիճակում, ոչ թե պատգարակին պառկած: Բայց ո՛չ դատարանը, ո՛չ էլ ՔԿՀ-ն չեն փորձում ընդառաջ գնալ:

Ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանն էլ դիմելով դատարանին  հայտարարեց, որ դատարանն անհարգալից վերաբերմունք է դրսեւորում փաստաբանների ու ամբաստանյալների հանդեպ, որոնք պարտաճանաչ ներկայանում են դատարան: «Եթե կարծում եք, որ Վահան Շիրխանյանն առողջ է, բերման ենթարկեք»,- ասաց Արսենյանը: «Ոնց բերման ենթարկենք, եթե նման օրենք չկա»,- հակադարձեց դատավորը: «Ոնց ուզում եք բերեք: Էսքան ուժեղ տղերք կան (ձեռքով ցույց տալով ետեւի շարքում նստած կարմիրբերետավորներին,-Տ.Խ.), թող թեւերի  վրա  բերեն: Ես նման բան չեմ տեսել: Մարդն ասում է` ունեմ առողջական խնդիր, սակայն ուզում եմ գալ սայլակով ու պատգարակով»,- հայտարարեց պաշտպանը: Գործով մյուս ամբաստանյալների փաստաբան Ինեսսա Պետրոսյանը եւս միացավ Հովիկ Արսենյանին` հայտարարելով, որ Վահան Շիրխանյանն առողջական խնդրի պատճառով չի կարող ինքնուրույն տեղաշարժվել: Այնուամենայնիվ, դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշեց հետաձգել դատական նիստը:

Նիստի ավարտին զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը, որը նիստի ողջ ընթացքում զրուցում էր ամբաստանյալ Հայր Անտոնի հետ, հայտարարեց. «Այս ամեն ինչը միայն վախի մթնոլորտ ստեղծելն է, որ հասկանանք, որ բոլորին են դատում Հայաստանում՝ մանուկից բռնած՝ մինչեւ ծեր, հիվանդ»: Վարդանյանն ասաց, թե հայտարարություն կանի, որում պարզ կնշի ճշմարտությունը: Ուղեկցող ոստիկանները նրան ուժով հեռացրին:

Նիստը հետաձգվելուց հետո Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դատախազի ներկայացրած միջնորդությանը՝ Վահան Շիրխանյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելուն, ասաց, որ կարեւորը դատական նիստին նրա ներկայություն ապահովելն է:

Հարցին, թե դատական սանկցիա ասելը ենթադրո՞ւմ է  նրան բռնի դատարան ներկայացնելը, Հայկ Ալումյանն ասաց. «Բռնություն ասելով՝ տարբեր բան կարող ենք հասկանալ, եթե ուզում են, որ ինչ-որ մեկը գրկի ու բերի դատարան, մենք դեմ չենք, թող գրկած բերեն»:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 17-ին:

Տպել
2109 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա