Հովիկ Աբրահամյանի գրառումից հետո «ArmNews»-ը Պույ-պույ մկնիկն է ցույց տվել (տեսանյութ)

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօր կատարած ֆեյսբուքյան գրառումից հետո տարբեր կալիբրի ՀՀԿ-ականները սկսեցին նրան քննադատող հայտարարություններ անել: Անհատների հայտարարություններից զատ հետաքրքիր զուգադիպությամբ «Պանարմենիա» մեդիա գրուպում ներառված «ArmNews» հեռուստաընկերությունը ժամը 18:00-ի սահմաններում եթեր հեռարձակեց «Պույ-պույ մկնիկը» մուլտֆիլմը, որտեղ մկնիկը հեշտությամբ հայտնվում է կոկոսի մեջ եւ սկսում է ագահորեն ուտել ներսի պարունակությունը: Գիրանալով մկնիկը չի կարողանում դուրս գալ կոկոսի միջից եւ մղձավանջներ է տեսնում՝ նույնիսկ իր հուղարկավորությունը:

Մուլտֆիլմն ավարտվում է նրանով, որ պատահաբար մեկ այլ կոկոս է պոկվում ծառից եւ ընկնելով այն կոկոսի վրա, որտեղ մուկն է եւ կոտրում է այն: Պույ-պույ մկնիկը հետագայում լինելով ազատության մեջ զգում է, որ շատ է գիրացել եւ չի կարողանում նույնիսկ իր բույնը մտնել, սկսում է մարզվել, նիհարել եւ վերադառնում է նախկին կազմվածքին:

Նշենք, որ «Պանարմենիա» մեդիա գրուպը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսային՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին:

Հովիկ Աբրահամյանն այսօր հակադարձել էր Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ խորհրդի նիստում արված հայտարարությանը: Սերժ Սարգսյանը համեմատություն էր կատարել ՀՀԿ-ն լքելու գործընթացը մայր գետից առանձնացող առվակների հետ, որոնք Սարգսյանի համոզմամբ, հետագայում չորանում են: Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին շարունակեց այսօր համեմատությունը: «Չմոռանանք նաեւ, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչև ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգևել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Հովիկ Աբրահամյանը:

Տպել
8954 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին