Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանին կմեղադրի՞ պետական դավաճանության մեջ

ՀՀԿ երկար սպասված խորհրդի նիստում երեկ Սերժ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը լքել կուսակցությունը:

Աբրահամյանը կուսակցությունից հեռանալու մասին իր հայտարարության մեջ պատճառներին անդրադարձել էր մեկ բառով. արժանապատվություն: Սերժ Սարգսյանին նա մեղադրում է իր արժանապատվությունը ոտնահարելու մեջ: Ինչպես հայտնի է, ՀՀԿ խորհրդի այս նիստից հետո Հովիկ Աբրահամյանը զրկվելով կուսակցությունում բարձր դիրքերից, դառնալու էր շարքային անդամ, ինչը նրա կարծիքով իր համար անարժանապատիվ վիճակ է:

Սերժ Սարգսյանի տեսակետը հետեւյալն է. «Մենք երբեք անձերի խնդիր չենք լուծել, հիմա էլ անձերի խնդիր չենք լուծում... Մեր գործիչներն այնտեղ են, որտեղ նրանց կարիքը կա: Ես երբեք չեմ հանդուրժելու ավելորդ հրմշտոցները...Ես երբեք չեմ հանդուրժելու, չեմ կարեւորելու մարդկանց՝ իրենց անձի մասին պատկերացումներով»:

Հովիկ Աբրահամյանի պատկերացումները սեփական անձի մասին այնքան բարձր են, որ նա պետք է փորձի մարդկանց հնարավորինս մեծ խումբ իր հետ հանել ՀՀԿ-ից: Նա նույնիսկ իր հայտարարության մեջ ներկայացրել էր այդ մարդկանց մոտավոր շրջանակը` պետական հաստատությունների նախկին ու ներկա պաշտոնյաներ, Հայաստանի մարզերի, քաղաքների ու գյուղերի նախկին ու ներկա պատասխանատուներ: Այս մարդկանցից ոմանք իներցիայի ուժով գուցեեւ հետեւեին կոչին եւ դուրս գալով ՀՀԿ-ից իրենց հռչակեին Աբրահամյանի «համախոհներ»:

Սույն վտանգը չեզոքացնելու համար Սարգսյանն իր ելույթում կուսակցության շարքերը պոտենցիալ լքողներին հասկացրեց, որ կսխալվեն, որովհետեւ Հովիկ Աբրահամյանի ուժի եւ իշխանության ակունքը միմիայն ՀՀԿ-ն էր: «Մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են»,- ասաց Սարգսյանը:

Աբրահամյանի պատասխանը չուշացավ. «Մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչեւ ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգեւել»,- այսօր գրեց նա:

Հովիկ Աբրահամյանն արդեն երրորդ անգամ է ենթատեքստով խոսում վարչապետի պաշտոնից իրեն հեռացնելու եւ Կարեն Կարապետյանով փոխարինելու մասին: Սեպտեմբերի 8-ի ՀՀԿ խորհրդի նիստում Աբրահամյանն իր հրաժարականը կապեց «աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական եւ ռազմական գործոնների» հետ: Հետո միայն պարզ դարձավ, թե ինչի մասին է խոսքը. աշխարհաքաղաքականը տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման անհրաժեշտությունն էր, արտաքին տնտեսականը` գազի ոլորտում Իրան-Հայաստան համագործակցության խորացման փորձերը, ռազմականը` ապրիլյան պատերազմը: Սրանք են այն գործոնները, որոնց արդյունքում Կարեն Կարապետյանը Մոսկվայից տեղափոխվեց եւ նշանակվեց ՀՀ վարչապետ:

ՀՀԿ-ից դուրս գալու հայտարարության մեջ էլ Աբրահամյանն ասում է. «ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր եւ պետականամետ»: Հայտնի էր, որ ՀՀԿ-ում Աբրահամյանի տեղը դե ֆակտո եւ դե յուրե անցնելու է Կարեն Կարապետյանին եւ այդպես էլ եղավ: 

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայրենասիրությունն ու պետականամետությունը կասկածի տակ դնելը լուրջ է, իհարկե: Այսօր Աբրահամյանը Կարապետյանին անվանեց «տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջուր, որը կարող է մխտռել մայր հունը, բնակավայրեր ոչնչացնել»: Ինքը` Աբրահամյանը «սեփական հողի հոտը կրող առվակն» է:

Սրանք թափանցիկ ակնարկներ են եւ լուրջ մեղադրանքներ են պարունակում, որոնք կարող են ինչ-որ պահի ավելի ուղիղ ձեւակերպվել: Հիշեցնենք, դեկտեմբերի սկզբին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Կարապետյանին անուղղակիորեն անվանել էր ազգային անվտանգության սպառնալիք:

Հովիկ Աբրահամյանի խնդիրը, բնականաբար, Կարեն Կարապետյանի հետ չէ: Եթե նա երբեւէ ավելի ուղիղ խոսի այս մասին, ապա Սերժ Սարգսյանին կմեղադրի Կարապետյանի նշանակմամբ պետության անվտանգությունն ու ինքիշխանությունը հարվածի տակ դնելու մեջ: Դա պետական դավաճանությանը հավասարազոր մեղադրանք է:

Աբրահամյանը, վստահ ենք,  այս առումով Սարգսյանից հետո ամենաինֆորմացված անձն է:

Սա է պատճառը, որ Սարգսյանն Էդուարդ Շարմազանովի միջոցով երեկ սպառնաց Հովիկ Աբրահամյանին: Վերջինիս հիշեցվեց Արարատյան դաշտի արտեզյան ջրերը սեփական ձկնաբուծարանների համար անօրինական ճանապարհով օգտագործելու խնդիրը, որը ցանկացած պահի կարող է քրեական գործ դառնալ: Այլաբանորեն նաեւ ասվեց. Աբրահամյանը կրակի հետ է խաղում: «Եւ վերջում պարոն Աբրահամյանին մի բարեկամական հորդոր. չեմ կարծում, որ ՀՀԿ նախագահի հետ ակնարկներով խոսելը շահեկան է»,-իր խոսքը եզրափակել է ՀՀԿ խոսնակը:

Տպել
12773 դիտում

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց