Ստիպված կլինեն ասել՝ ինչու 15 օրում վարչապետը չպատասխանեց պրիմիտիվ հարցին. Քրիստ Մարուքյան

Երեկ սպառվել էր 15-օրյա վերջնաժամկետը, որի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է պատասխաներ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների դիմումին: Իսկ դիմումը, հիշեցնենք, վերաբերում էր Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուն:

Վարչապետը կուսակցություններին չպատասխանեց ոչ միայն երեկ, այլ նաեւ այսօր: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Վանաձորի ավագանու անդամ եւ քաղաքապետի նախկին թեկնածու Քրիստ Մարուքյանը մեզ հետ զրույցում հայտնեց. «Կառավարությունից ասում էին, որ Տարածքային կառավարման նախարարությանն են մակագրել դիմումը, սակայն մենք ամբողջ օրվա ընթացքում չկարողացանք գտնել այն մարդուն, ով պատասխանատու էր այդ դիմումի պատասխանը մեզ փոխանցելու համար: Դիմացը ոչ աշխատանքային օրեր են, կսպասենք երկուշաբթի օրվան»:

Մեր հարցին, թե իր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված դիմումի պատասխանի ուշացումը՝ Մարուքյանը պատասխանեց. «Քանի կար իրենք պնդում էին, որ դա շատ պրիմիտիվ իրավաբանական հարց է, բայց հիմա չեն կարողանում 15-օրյա ժամկետում պատասխանել էդ պրիմիտիվ եւ իրավաբանական պարզ հարցին: Առաջիկայում ստիպված կլինեն պատասխանել նաեւ այդ հարցին: Մենք մեր վերաբերմունքը այս ուշացման  վերաբերյալ կարտահայտենք որեւէ պատասխան ստանալուց հետո: Այդ ժամանակ կխոսենք նաեւ մեր հետագա քայլերի մասին»:

Կառավարությանն ուղղված փաստաթղթով Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած 3 կուսակցությունները ընդգծում էին, որ 3 ամիս շարունակ ավագանու նիստեր չհրավիրելու հետեւանքով խախտվում են Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման իրավունքն ու հնարավորությունը: 

Փաստաթղթի վերջում 3 կուսակցություններն ընդգծում են, որ Վանաձորում ստեղծված կառավարման ճգնաժամը հաղթահարելու երկու տարբերակ կա՝ համայնքի ղեկավարի հրաժարական կամ ավագանու լիազորությունների դադարեցում:

2016-ի հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներով «Լուսավոր Հայաստան»-ը ստացավ 10 մանդատ, ԲՀԿ-ն՝ 3, «Հայկական վերածնունդը»՝ 5, իսկ ՀՅԴ-ն՝ 2: «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների միջեւ կնքված համաձայնագրով՝ այս ուժերը քաղաքապետի ընտրության ժամանակ պետք է իրենց ձայնը տային «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին՝ այդպիսով ՀՀԿ-ին Վանաձորում դարձնելով ընդդիմություն:

Ու չնայած նրան, որ ՀՀԿ-ն ու նրանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն միասին ընտրությունների արդյունքում ընդամենը 15 մանդատ էին ստացել Վանաձորում, Մամիկոն Ասլանյանը փակ քվեարկության արդյունքում 19 ձայնով քաղաքապետ ընտրվեց: 3 ամիս է՝ քվորումից բացակայության պատճառով Ասլանյանին չի հաջողվում ավագանու նիստ անցկացնել եւ ընդունել քաղաքի բյուջե: ԼՀ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն բոյկոտում են նիստերը:

Տպել
7193 դիտում

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ