Ինչու էին ցատկոտում ցուցանիշները. Ներքաղաքական թվեր

Անցած տարվա մեր տնտեսական ցուցանիշները, որոնք արձանագրել էր ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, աննախադեպ հետաքրքիր էին: Ցուցանիշները ցատկոտել են, թռել ու սուզվել, եւ այդ ամենը՝ ներքաղաքական զարգացումների տրամաբանության ներքո:

Առաջին գծապատկերում ներկայացված է տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ): Սա, իհարկե, տնտեսական աճը չէ, սակայն շատ մոտ է եւ գրեթե նույնությամբ կրկնում է ՀՆԱ-ի աճի կամ նվազման միտումները: Ինչպես պարզ երեւում է գծապատկերից, տարվա «թվաբանական» կեսից սկսած՝ ՏԱՑ-ը նվազում է: Եթե ավելի ճիշտ բնորոշենք, գահավիժում է: Մայիսին ՏԱՑ-ը, ըստ պաշտոնական վիճակագրության, տպավորիչ 5.7 տոկոս աճ է արձանագրում, հուլիսին նույնքան տպավորիչ` 4.4 տոկոսի անկում անցած տարվա նույն ամիսների համեմատ: Ի՞նչ պատահեց մեր տնտեսությանը հուլիսին: Այդ ի՞նչը ստիպեց նրան այդպիսի գահավիժում դրսեւորել:

Կարող է տպավորություն ստեղծվել, թե մեր տնտեսական ցուցանիշների վրա ազդեցություն են թողել ամռան կեսին ՊՊԾ գնդի հետ կապված իրադարձությունները: Զուտ տեխնիկական իմաստով այդպիսի ազդեցություն կարծես թե չի եղել: Եվ ահա թե ինչու: Երկրորդ գծապատկերում ներկայացված են գյուղատնտեսության ոլորտում արձանագրված պաշտոնական ցուցանիշները: Ակնհայտ է, որ ՏԱՑ-ի ցատկոտումների հիմնական «մեղավորը»  գյուղատնտեսությունն է:

Այսինքն, ունենալով տնտեսության մեջ բավականին մեծ մասնաբաժին, գյուղոլորտի ցուցանիշները ուղղակիորեն ազդում են ՏԱՑ-ի վրա: Եվ ուրեմն, ՏԱՑ-ը նվազել է գյուղատնտեսության պատճառով, իսկ ՊՊԾ գնդի գրավումը որեւէ կերպ չէր կարող ազդել գյուղոլորտի վրա: Այնպես չէ, որ գյուղացին ներքաղաքական ինչ-որ իրադարձության պատճառով որոշեց բերքը չհավաքել կամ  այդ բերքը ներքաղաքական նկատառումներով «թարս էր բուսնել»:

Բայց սա՝ միայն առաջին հայացքից: Իրականում կարելի է շատ հիմնավոր կասկածներ հայտնել, որ ցուցանիշները անուղղակիորեն պայմանավորված են հենց ներքաղաքական իրադարձություններով: Խնդիրն այն է որ գյուղատնտեսությունը այն ոլորտն է, որտեղ ԱՎԾ-ն կարողանում է թվեր նկարել առանց կաշկանդվելու: Ստացված բերքի մասին տեղեկությունները գյուղապետերը ուղարկում են մարզպետարան, մարզպետարանը` ԱՎԾ: Եթե պետք լինի, որ Հայաստանում  մի 100 միլիոն տոննա կարտոֆիլ «աճի», ապա վիճակագրորեն դա կարող է աճել: Անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արձանագրված 20-30 տոկոսանոց «անկումները» ցույց տվեցին, որ գյուղոլորտի ցուցանիշներում կարելի է «ստեղծագործել» որքան ուզենաս:

Եվ ինչու որոշվեց ստեղծագործել տարվա կեսերին, հենց ՊՊԾ գնդի գրավումից հետո: Շատ հավանական կարող է դիտվել այն տարբերակը, որ այդ ամենը պտտվել է Հովիկ Աբրահամյանի անձի շուրջ, որը այդ ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը: Համառորեն պտտվող լուրերի համաձայն՝ Աբրահամյանը այդ օրերին ներքաղաքական կուլիսներում բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերել սեփական դիրքերը իշխանական բուրգում ամրապնդելու նկատառումներով: Մյուս կողմից նրան այդ ժամանակ հաջողվում էր տնտեսական փայլուն ցուցանիշներ ցույց տալ: Բայց երբ եկավ նրա ակտիվությունը զսպելու պահը, պաշտոնական վիճակագրության ցուցանիշները սկսեցին հաշված ժամերի ընթացքում գահավիժել: Իսկ սեպտեմբերի սկզբին նա, ինչպես պաշտոնապես հայտարարվում է, սեփական դիմումի համաձայն հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:     

Նոր կառավարության ձեւավորումից մեկ ամիս անց, ինչպես երեւում է գծապատկերներից, հանկարծ մեր տնտեսությունը իրեն թափ տվեց, ոտքի կանգնեց, ուժեղացավ ու հզորացավ: Սա՝ միայն պաշտոնական վիճակագրության ցուցանիշներով: Իրականում մեր տնտեսության վիճակը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ավելի վատ չի եղել, իսկ մարտ-ապրիլին ավելի լավ չի եղել: Արդեն առնվազն երկու տարի մեր տնտեսությունը կիսամեռած վիճակում է: Իսկ կիսամեռած վիճակում գտնվող տնտեսությունը չի կարող ցատկոտել, թռչկոտել ու սուզվել:  Թե որքանով են իշխանական կուլիսներում համառորեն շրջանառվող այս պնդումները իրական, դժվար է ասել, սակայն Հովիկ Աբրահամյանի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունները որոշակիորեն հիմնավորում են դրանք:

Այս պնդումների շրջանակից կարծես փոքր-ինչ դուրս է մնում Կարեն Կարապետյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո գյուղոլորտում արձանագրված երկամսյա գահավիժումը: Սակայն դա էլ հիմնավորվում է նրանով, որ դրանք կգրանցվեն նախկին կառավարության վրա, եւ հետագայում թույլ կտան պաշտոնական վիճակագրությանը նորանոր բարձունքներ գրավել աճեր նկարելու առումով: Ահա այսպիսի քաղաքական վիճակագրություն: 

Տպել
4824 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ