Մեր մեջ նայող անդունդը. հեռուստաշաբաթը Ռուզան Ազիզյանի հետ

28/01/2017 schedule14:05

Հնդկական սերիալ էր. ինքնաթիռը թռչում էր, տղան ու աղջիկը դրա տակ պտտվում էին, ինչ-որ մեկը վերեւից ծաղկի թերթիկներ էր թափում ու գոռում էր՝ Իչա՛, ես սիրում եմ քեզ։ Հետո իջավ ինքնաթիռից ու էլի ասում էր՝ Իչա՛, ես քեզ շատ, շատ եմ սիրում։ Տղան ու աղջիկը շարունակում էին պտտվել ու լացակումած նայել իրար։ Էդպես 20 րոպե։ Հետո չդիմացա, փոխեցի ալիքը։ Ամեն ինչ հասարակության պահանջարկի վրա բարդող հեռուստաալիքները կարո՞ղ են պնդել, որ հասարակությունը հենց հիմա, հենց այս օրերին հնդկական սերիալի կարիք ուներ։ Բայց սկսեցին ցուցադրել, ու հասարակությունը «վայելում» է։ Տեղյակները պնդում են, որ անդունդը ի վիճակի է նայել քո մեջ, երբ դու բավական երկար ես նայում դրա մեջ։ Այդպես հնդկական ֆիլմերն էլ սկսեցին դանդաղ ու հաստատուն մտնել մեր կյանք ու հիմա մարդիկ այլեւս գլուխ չեն հանում՝ ով ում մորաքույրն է, ով ում հորեղբոր որդին, ով որտեղից դուրս եկավ, ուր է ուզում մտնել ու ամենակարեւորը՝ ինչու։

Ի՞նչ գործի եք

ՀՀԿ-ում տեղի ունեցողի մասին, ինչպես ավանդաբար ընդունված է, բազմաթիվ կարծիքներ կան. մի մասը համոզված է, որ տեղի ունեցողը հերթական խաղն է ու Սերժ Սարգսյանը մունետիկներ է գործուղում ընդդիմադիր դաշտ, ձայները փոշիացնելու նպատակով։ Վերլուծաբանների մյուս խումբը ուշադիր նայել է հեռացող Հովիկ Աբրահամյանի աչքերի խորքը, նկատել այնտեղ հայկական դարավոր թախիծ ու ափսոսանք եւ անկեղծորեն վստահ է, որ սա խաղ չէ, եւ Սերժ Սարգսյանն իրոք վանել է նախկին վարչապետին։ Թե ինչու է դա տեղի ունեցել, նորից կարծիքները տրամագծորեն տարբեր են՝ փորձում են ինքնամաքրվել, կուսակցության իմիջն են փոխում, այդպես ստացվել է, կարկանդակի կտորները բոլորին չեն հերիքում, PR քայլ է, եւ վերջապես՝ իշխանական բուրգը ճաքեր է տալիս, ինչպես պնդեց մոռացությունից հառնած ու անմիջապես Ծառուկյանի դաշինքի տաքուկ անկյունում հայտնված Արամ Հարությունյանը։

Խնդիրը միայն Հովիկ Աբրահամյանը չէ. ՀՀԿ-ն աստիճանաբար զրկվում է իր այն անդամներից, որոնք ավանդաբար համարվել են ձայներ ապահովող՝ Սուրիկ Խաչատրյան, Մհեր Սեդրակյան, խոսակցություններ կան, որ Աշոտ Աղաբաբյանը եւս այս ընտրություններում ակտիվ մասնակցություն չի ունենա։ Այս պայմաններում Սամվել Նիկոյանը «Երկրի հարցը» ծրագրում պնդում է, որ կուսակցությունն ընտրություններին ընդառաջ ինքնամաքրվում է, եւ հռետորական հարց է ուղղում՝ «դա նույնն է, որ ես 5 տարի առաջ, երբ այլեւս ԱԺ նախագահ չեղա, լքեի կուսակցությունը, հասկանո՞ւմ եք»։ Իսկ այն, որ Հովհաննես Սահակյանն էլ ի վերջո չի դիմացել եւ ասել է, որ իրենք համախմբված են Սերժ Սարգսյանի շուրջ, հիմք է տալիս «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին «Կլոր սեղանի» տաղավարում պնդելու, որ ինչ-որ խուճապային տրամադրություններ ՀՀԿ-ում, այնուամենայնիվ, նկատվում են։

Եթե սա խաղ է, ապա խաղը Սերժ Սարգսյանը միայնակ է խաղում, ինչպես նախկինում էլի է եղել, եթե ոչ, ապա ՀՀԿ-ն լուրջ խնդրի առաջ է կանգնած, եւ այս անգամ գուցե հնարավոր լինի իրոք հասնել իշխանության փոփոխության։ Քաղաքական ուժերի խնդիրն է այդ փոփոխությունների հնարավորությունը հասանելի դարձնել ընտրողին։ Լրագրողներն, ի դեպ, արդեն սկսել են. ոգեշնչված Գամբիայում տարվա սկզբին տեղի ունեցած իշխանափոխությունից, Արմեն Դուլյանը պնդում է, որ մեզ մոտ էլ դա հնարավոր է։ Իրոք, եթե աֆրիկյան այդ երկրում ստացվել է նախագահի աթոռից հեռացնել 22 տարի այդ աթոռին տիրող մարդուն, որը վստահեցնում էր, որ բանանով կարողանում է ՁԻԱՀ բուժել, թեկուզ եւ դրա համար անհրաժեշտ է եղել հարեւան պետությունից զորք խնդրել եւ հեռանալիս էլ նախկին նախագահը իր հետ տարել էր պետական գանձարանի ողջ գումարը, ապա մեզ մոտ ինչո՞ւ պիտի հնարավոր չլինի։ Զորքի պահը չհաշված, մնացածին մենք էլ դեմ չենք լինի, կարծում եմ։

Խոսելու ժամանակը

Այն, որ Կարեն Կարապետյանը սիրում է խոսել, բոլորս արդեն համոզվել ենք։ Նա պարբերաբար դասախոսություններ է կարդում կառավարության անդամների համար, նախորդ շաբաթ դրանցից բաժին հասավ նաեւ ռուսաստանաբնակ գործարարներին։ Պաշտոնի ստանձնման առաջին օրերին տեսանյութ տարածվեց, որտեղ նորանշանակը ինքնամոռաց հարվածային գործիքներ էր նվագում։ Օրերս «Միր» հեռուստաընկերությանը նա ասել էր, որ երիտասարդ տարիներին նվագել է ռոք խմբում։ Հավանաբար բեմին գտնվելու կարոտն է վարչապետին ստիպում գրեթե ամեն օր հավաքել մարդկանց ու նրանց համար ելույթ ունենալ։ Խոսելը վատ բան չէ։ Ժամանակ առ ժամանակ նույնիսկ անհրաժեշտ է սեփական քայլերն ու մտքերը հասարակությանը բացատրելը։

Մեր դեպքում խնդիրն այն է պարզապես, որ քայլեր չկան, իսկ խոսքեր՝ ինչքան ուզես։ Կոռուպցիայի առումով երկիրը անցած տարվա համեմատ անկում է գրանցել 2 կետով՝ 35-ից դառնալով 33, բայց կոռուպցիայի դեմ պայքարի մասին ելույթների պահով հսկայական առաջընթաց ունենք, տնտեսության առումով հետընթաց է, առաջընթաց է ելույթների գծով, թե ինչ անենք, որ տնտեսությունը զարգանա, չունենք ներդրումներ, բայց ունենք ելույթներ այն մասին, թե ինչ հարուստ լավ տղերք են մեր վարչապետի ընկերները եւ ինչ պատրաստ են իրենց հայրենիքում մեծ գումարներ ներդնելու։ Լուրջ փոփոխություններ չկան, բայց կա վարչապետի հարցազրույցը նույն «Միր» հեռուստաընկերությանը, որում նա պնդում է, որ նախագահն իրեն անվանում է բարեփոխիչ, եւ երկրում ամեն օր փոփոխություններ են պետք։

Թրամփը մինչ ընտրությունները խոստացել էր, որ ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ պատ է կառուցելու՝ ներգաղթյալների մուտքն արգելելու համար։ Ընտրվեց մարդը եւ խնդրեմ, պատն արդեն կառուցվում է։ Իսկ մենք շարունակում ենք ապրել ճառերի ու լոզունգների երկրում ու ինչ-որ բան, հավանաբար անցյալի փորձը, ինձ հուշում է, որ ընտրությունների մոտենալուն զուգահեռ այդ ճառերն ու լոզունգներն ավելի սուր, ավելի գունեղ ու վճռական են դառնալու։

Գործելու ժամանակը

Մի կողմից դաշինքներով ընտրությունների գնալը հաջողության հասնելու լուրջ գրավական է. յուրաքանչյուր ուժ ունի իր համակիրն ու ընտրողը եւ միավորվելու դեպքում քանակը կարող է որակ դառնալ։ Մյուս կողմից մեր իրականության մեջ, ինչպես մնացած դեպքերում, ամեն ինչ միանշանակ չէ։ Երբ խաղի մեջ են միշտ նույն դեմքերը՝ քաղաքական գործիչներ, որոնք արդեն եղել են իշխանության, եւ իրենց ելույթներում փորձում են բացատրել, թե ինչու են դուրս եկել պետական ապարատից, իսկ ընտրողն այլեւս միամիտ չէ եւ շատ լավ հասկանում է, որ նրանք ոչ թե դուրս են եկել, այլ նրանց ուղղակի հեռացրել են, ամեն ինչ բավական բարդանում է։

Ենթադրենք դու համակրում ես Օսկանյանին, բայց չէիր ցանկանա պատգամավոր տեսնել Վիկտոր Դալլաքյանին, համակրում ես Ծառուկյանին, բայց Իշխան Զաքարյանի անձը խանգարում է քեզ վերջնական որոշում կայացնել, կամ չես ընդունում Արթուր Բաղդասարյանին, կամ Սեյրան Օհանյանին չես համարում իրական ընդդիմություն, այդ դեպքում ստացվում է, որ մի դաշինքում մի քանի ուժերի ու դեմքերի առկայությունը ոչ թե ավելացնում, այլ պակասեցնում է տվյալ դաշինքի օգտին հնարավոր ձայները։ Սա բոլոր այն դեպքերում, երբ խաղի մեջ են նախկին իշխանավորներ, մարդիկ, որոնք լծակներ են ունեցել լավ բաներ անելու եւ չեն արել կամ անգամ մեղքեր են գործել՝ իշխանություն եղած ժամանակ։

Իրականում բավական հեշտ է պարզել, թե ընդդիմադիրի թիկնոց հագածներից ո՞վ է իրական ընդդիմություն։ Քանի դեռ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ գործ չի հարուցվել արտեզյան ջրերը անխնա օգտագործելու համար, քանի դեռ Իշխան Զաքարյանը պատասխանատվության չի կանչվել կուտակած կարողության եւ հսկայական դղյակի ծագման աղբյուրները պարզելու, քանի դեռ Վիկտոր Դալլաքյանը ժպիտը դեմքին ման է գալիս, իսկ Սեյրան Օհանյանը ստիպված չէ բացատրել, թե ո՞նց էր ստացվել, որ ապրիլյան դեպքերի օրերին զինվորները սահմանին բահերով ու 80-ականների հնամաշ տանկերով էին, իսկ կինը շաբաթը մեկ ֆոտոսեսիա էր հրապարակում հայտնի մոդելյորների զգեստներով, քանի դեռ այս ամենը լռության է մատնվում, հասարակությանը շատ դժվար է լինելու համոզել, որ ընդդիմադիր ձայների համար պայքարող անձինք իրականում ընդդիմադիր են։ Մենք ախր լավ գիտենք, տեսել ենք, թե Սերժ Սարգսյանը ինչպես է վարվում, երբ իրական վտանգ է զգում։ 2015-ի փետրվարը՝ դրա վառ օրինակ։

Ռուզան Ազիզյան

Տպել
3295 դիտում

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)