Հայաստանը բանակաշինության ասպարեզում մի քանի քայլ առաջ անցավ Ադրբեջանից. ՀԱԿ

28/01/2017 schedule21:00

Հայաստանի բանակի կազմավորման 23-ամյակի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է բանակի ողջ անձնակազմին, զինվորներին, սպաներին, ազատամարտիկներին, նախկին զինծառայողներին, ողջ ժողովրդին։

1992 թվականի հունվարի 28-ին ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» մասին։ Ապա, Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։

 Բանակի պաշտոնական ծննդյան օրվան նախորդել էր, սակայն, դրա լինելիության ծրագրված ավելի քան եռամյա մի շրջան՝ սկսած դեռ 1988 թվականից։ Այդ ընթացքում Ղարաբաղյան համազգային շարժման ղեկավար ուժի՝ Հայոց Համազգային Շարժման կողմից արվել են հաշվարկված կարեւոր քայլեր՝ ելնելով յուրաքանչյուր պահի անհրաժեշտությունից եւ ընձեռած հնարավորությունից. ինքնապաշտպանական ջոկատների կազմավորում 1988- 89 թվականներին, հայ զինվորների՝ Հայաստանում ծառայլեու մասին օրենքի ընդունում դեռ կոմունիստական իշխանության պայմաններում։ Զինված ուժերի կազմավորման խնդիրը նույն քաղաքական ուժի համար առաջնային էր նաեւ իշխանության գալուց հետո։ 1990 թ. հուլիս օգոստոսին սահմանամերձ շրջանների պաշտպանության գործառույթով հատուկ ստորաբաժանումներ ստեղծվեցին Ներքին գործերի նախարարության համակարգում։ Հայաստանի նոր իշխանությունները մի քանի անգամ վճռականորեն հակադրվեցին ԽՍՀՄ կենտրոնական իշխանության որոշումներին եւ հրամանագրերին, որոնց կատարումը կարող էր վտանգել հայկական զինված ուժերի կազմավորման գործընթացը։

1992 վականին հունվարի 28-ին հայկական բանակի մասին ընդունված որոշումից հետո բանակաշինության գործը նոր թափ հավաքեց։ Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Ելցինի հետ ձեռք բերվեց կարեւոր պայմանավորվածություն, որով անմիջապես Ռուսաստանից Հայաստան հրավիրվեցին հայազգի բարձրաստիճան զինվորականներ՝ մեկ տարվա ընթացքում շուրջ 1200 հոգի։ Նույնպիսի մի այլ պայմանավորվածությամբ Հայաստանի բանակն ստացավ Հայաստանի տարածքում տեղակայված խորհրդային 7-րդ բանակի ամբողջ ռազմամթերքը, ապա նաեւ շատ ավելին։

 Այս ամենի շնորհիվ, պարտադրված պատերազմում Հայաստանը բանակաշինության ասպարեզում մի քանի քայլ առաջ անցավ Ադրբեջանից ինչը եւ կարեւորագույն նշանակություն ունեցող հանգամանքներից մեկն էր Լեռնային Ղարաբաղն ազատագրելու, ռազմաճակատներում հաջողություններ եւ փառապանծ հաղթանակներ գրանցելու գործում։ Իշխանության ամենօրյա հոգածության եւ ժողովրդի գորովանքի առարկա դարձած բանակի հաղթանակները դժվարագույն տնտեսական ու սոցալական վիճակում հայտնված Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության ամենակարեւոր սփոփանքն էր, պարծանքի եւ կենսական ուժի բազմապատկման միջոցը։

 Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ ՀՀ զինված ուժերը այսուհետ եւս պատվով կկատարեն իրենց միակ՝ արտաքին վտանգից երկրի պաշտպանության խնդիրը՝ դառնալով ապահովության եւ խաղաղության առանցքային գրավականը։

Տպել
2854 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին