Շարունակում ենք իրականացնել սպառազինությունների համալրման համապարփակ ծրագիրը. Վ. Սարգսյան

29/01/2017 schedule09:30

Հայոց բանակն ուրախության ու հպարտության մեծագույն առիթ է ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլև ամբողջ աշխարհում ապրող մեր հայրենակիցների համար: Հայկական բանակի 25-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Պաշտպանության նախարարը իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Յուրաքանչյուր հայ գիտի, որ հենց այդ բանակի շնորհիվ հայոց պետականությունը վերածնվեց հաղթական հիմքի վրա` վերադարձնելով մեզ սեփական ուժերին ապավինելու և մեր ապագան ինքնուրույն կառուցելու կարևորության գիտակցումը:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արդար և օրինական պահանջին հակադրվեցին բռնությունն ու խաղաղ բնակչության ջարդերը: Սկիզբ առավ այն, ինչ ուղիղ 15 տարի առաջ, բանակի 10-ամյակի առիթով իր ելույթում, այս նույն բեմից այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը անվանեց մեր բանակի կազմավորման առաջին փուլ` 1988 թվականի փետրվարից մինչև 1992 թվականի մայիս: Ոչ միայն Ղարաբաղի, այլև ողջ Հայաստանի բնակչության ռազմականանվտանգության խնդիրը դարձավ ավելի քան արդիական:

Ոգևորված խորհրդային իշխանությունների անգործությունից՝ Բաքուն սանձազերծեց ռազմական գործողություններ` ներգրավելով ժառանգած զենքն ու զինամթերքը: Տարիներ շարունակ Արցախը և նրան օգնության հասած Հայաստանը ուս ուսի մղեցին կենաց-մահու կռիվ` հընթացս կերտելով այն, ինչ պետք է հետո անվանվեր Հայոց ազգային բանակ:

Այդ տարիներին Հայաստան ժամանեցին Խորհրդային Միության ամենատարբեր անկյուններումծառայող հայազգի սպաներ, բազմաթիվ սփյուռքահայ քույրեր ու եղբայրներ և միացանբանակաշինության գործին: Նրանց դրսևորած կամքն ու ջանքերը օրինակելի են յուրաքանչյուրհայորդու համար:

Թեև սաղմնավորվող բանակը զրոյից էր ձևավորում իր կառույցները, այն սնվում էր Ավարայրի, Սարդարապատի և Հայրենական մեծ պատերազմի պատմական փորձից: Մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի և Խանփերյանցի, ծովակալ Իսակովի, կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի և հարյուր հազարավոր հայորդիների օրինակով դաստիարակված, Սուրբ Վարդան Մամիկոնյանի, Անդրանիկ Օզանյանի, Գարեգին Նժդեհի և Դրաստամատ Կանայանի, փառապանծ ֆիդայինների գենը կրող մեր ժողովուրդը իրեն դրսևորեց լավագույն հատկանիշներով և աննախադեպ վճռականությամբ:

Քառորդ դարի ընթացքում մի վիթխարի ճանապարհ են անցել մեր զինված ուժերը` Հայաստանի և Արցախի հերոս Սպարապետ Վազգեն Սարգսյանի «Արծիվ մահապարտների» գումարտակներկազմավորելու ճակատագրական և բեկումնային ժամանակներից մինչև Պաշտպանության բանակ, բանակային կորպուսներ, դիվիզիաներ, օպերատիվ խմբեր և առանձին գնդեր մեկտեղող կուռկենտրոնաձիգ կառույց:

Այս տարիների ընթացքում ձևավորվեց զինվորականության մի նոր սերունդ, որը մուտք գործեցզինված ուժեր մեր իսկ ռազմաուսումնական հաստատություններից` այսօր հասնելով սպայականավագ և բարձրագույն կոչումների:

Մեր ժողովրդի իմաստության և ավանդապաշտության շնորհիվ այդ սերնդափոխությունը մեկնարկեց և մինչ օրս ընթանում է հարթ և արդյունավետ` մի կողմից փորձի նկատմամբ հարգանքի ևկատարած աշխատանքի հանդեպ ակնածանքի, մյուս կողմից` նորարարության հանդեպ շահագրգիռհետաքրքրության և նոր սերնդի ուժերի հանդեպ խոր վստահության համադրմամբ:

Պատմական հայրենիքի, ոչ թե տարածքի, ազգային գոյի, ոչ թե զավթողականության, ինքնության ևոչ թե կեղծված պատմության և մոգոնած աշխարհագրության համար էր Հայոց բանակի կռիվը: Եվայսօր էլ այն շարունակում է ծառայել այդ նույն վեհ նպատակներին:

Պարույր Սևակի՝ Մեսրոպ Մաշտոցին ուղղված խոսքերը կարելի է հեշտությամբ և նույնությամբ կիրառել Հայոց բանակի դեպքում՝ «ծնվեց, որ ծնվենք, եղավ, որ լինենք, և անմահացավ, որ անմահանանք»: Քանզի, իրականում հայոց բանակից է կախված մեր պետության և ժողովրդի ներկանու ապագան:

Հայոց բանակի հաղթանակների արդյունքը միայն ազատագրված հայրենի գյուղերն ու քաղաքները չեն, միայն մեր անվտանգությունը չէ: Դա մեր ժողովրդի ստացած հաղթական ոգին է, հաղթողիհոգեբանությունը և հայի համաժողովրդական ուժի նկատմամբ անսասան վստահությունը:

Պետականաշինության և բանակաշինության վճռորոշ այս տարիների ընթացքում եղան մարդիկ, նույնիսկ խելացի, բանիմաց, հայրենասեր մարդիկ, ովքեր թերահավատ էին Հայոց բանակի և հայժողովրդի վճռականության հարցում: «Եթե նորից կռիվ լինի, ոչ ոք չի գնա» նախադասությունը շատերի ասելիքում ու էլ ավելի շատերի լուռ մտածմունքներում էր, բայց, վստահ եմ, որ նրանցից և ոչմեկը նույն կարծիքին չէ անցած տարվա ապրիլից հետո...

Պարզապես գովեստի խոսքեր ասել այդ օրերին հակառակորդին հետ մղած մեր զինծառայողների հասցեին, նշանակում է չասել ոչինչ: Մեր տղաները վստահաբար, արհեստավարժ և պատվախնդիր կերպով կատարեցին իրենց գործը: Բազմակի անգամ ավելի անձնակազմի և զինտեխնիկայի կորուստ պատճառելով հակառակորդին` նրան պարտադրեցին վերադառնալու 1994 թվականի զինադադարի պայմաններին:

Այդ օրերին հատկապես ոգևորող էր ժամկետային և պայմանագրային զինծառայողների ևԱրցախյան պատերազմի վետերանների` կամավորականների, ազատամարտիկների, երկրապահների միջսերնդային միաձուլումը: Փառք և պատիվ մեր վետերաններին, որոնք ոչ միայնխորհրդով, այլև զենքը ձեռքերին կանգնեցին Հայրենիքի այսօրվա պաշտպանների կողքին:

Այսօր շատ են խոսում ապրիլյան օրերից դասեր քաղելու մասին: Ռազմական գործում յուրաքանչյուր իրադարձությունից, անգամ պլանային զորավարժությունից ընդունված է եզրակացություներ անել և շտկումներ կատարել, էլ ուր մնաց՝ ռազմական գործողություններիպարագայում: Առաջնագծի կահավորման և դիտարկման գերժամանակակից տեխնիկայով զինելուց մինչև զորահավաքային աշխատանքի հետագա բարելավում` բազմաթիվ հետևություններ ենք արել ապրիլյան դեպքերից: Կարծում եմ՝ մեր հասարակությունը կարողացավ լիարժեք համոզվել դրա մեջ նաև սեպտեմբեր ամսին անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ:

Բայց մեզ համար ապրիլի գլխավոր բացահայտումն ուրիշ էր` դա մեր զինվորն ու հրամանատարն էր, ով թշնամու կրակի տակ վազում է խոցված ընկերոջ մոտ, թաքցնում է, որ վիրավոր է և բուժօգնության է դիմում միայն մարտն ավարտին հասցնելուց հետո, ով լռում է իր սխրանքի մասին և խոսում է «դիրքի պատիվ» հասկացության մասին, իսկ մի քանի տանկ խոցած երիտասարդըզարմանում է, որ իրեն հերոսացնում են: Դա նաև մեր քաղաքացին էր` ի դեմս հոսպիտալների մոտարյուն հանձնելու համար հերթագրվող ուսանողների, զինվորին ծանրոց ուղարկող թոշակառուներիև նամակով նրանց սատարող աշակերտների, դեպի առաջնագիծ իր ողջ ներուժն ուղղող գործարարի: Դա նաև մեր մեր սահմանամերձ, իսկ ավելի ճիշտ է` ասել սահմանապահ համայնքներն էին, որոնքզենքը ձեռքին կանգնեցին մեր զինծառայողի կողքին` պաշտպանելու հայրենիքը: Դա նաև մեր սփյուռքն էր, որն անմնացորդ նվիրվեց հայրենիքին և հայրենիքի խնդիրներին:

Ապրիլի հիմնական եզրահանգումը սա է` մենք հիրավի ԱԶԳ-ԲԱՆԱԿ ենք, և դա է մեր հավաքական ուժն ու արժեքը:

Ապրիլի եզրահանգումներից մեկն էլ այն է, որ այս սերունդը՝ անկախության սերունդը, իր ճակատագրի տերն է լինելու և արժանապատվորեն է կերտելու մեր ժողովրդի ապագան:

Արցախյան ազատամարտը հայոց պատմությունը հարստացրեց նոր հերոսների անուններով: Նրանց, ովքեր այսօր մեզ հետ չեն, մենք զոհ չենք անվանում: Նրանք հերոս են: Նրանց կերպարները զոհի չեն, այլ հաղթողի, և չեն կարող տեղավորվել վշտի կաղապարում: Ուստի, թեև ընդունված էհիշատակը հարգել մեկ րոպե լռությամբ, առաջարկում եմ մեր հերոսների հիշատակը ՊԱՏՎԵԼ մեկրոպե հոտնկայս և բուռն ծափահարություններով:

Ակամայից հիշեցի երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի խոսքը. «Նույնանալ ժողովուրդինհետ՝ որպես կենսաբանական էակ, նույնանալ ազգին պատմության և մշակույթին հետ՝ որպեսբարոյական-հոգևոր էակ, նույնանալ հայրենիքի հողին ու ջուրին հետ՝ որպես աշխատող-ստեղծագործող էակ, վերջապես նույնանալ Հայ պետությունը ամրացնող ու անոր ապագան պսակողիդեալներուն հետ՝ որպես կամեցող և կառուցանող քաղաքական էակ: Ահա, մեր կարծիքով, ճշմարիտպատկերը ամբողջական Հայուն»:

Այդ «ամբողջական Հայու» կերպարն արտացոլվեց այս տեսաուղերձների մեջ, որոնք մեր ազգիյուրօրինակ մաղթանքն են և երդումը մեր բանակին: Սա է ազգ-բանակի առանցքը:

Ձե՛րդ Սրբություն, Վեհափա՛ռ Տեր,

Օգտվելով առիթից՝ ուզում եմ ողջ բանակի անունից շնորհակալություն հայտնել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն` բանակին աջակցության հետևողական և իմաստուն Ձերառաջնորդության համար: Գնդերեցները մեր զորքում կատարում են և՛ հոգևոր հովվի, և՛ ռազմականհոգեբանի, և՛ ավագ ընկերոջ կարևորագույն գործառույթ:

Տիկնայք և պարոնայք,

Տարիների ընթացքում ծավալել ենք երկկողմ և բազմակողմ ռազմաքաղաքականհարաբերությունների գործուն համակարգ: Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի աջակցությամբ շարունակում ենք իրականացնել սպառազինությունների համալրման համապարփակ ծրագիրը: Ձևավորել ենք Ուժերի միացյալ խմբավորում և Միասնական հակաօդայինպաշտպանության համակարգ: Համատեղ ջանքեր ենք գործադրում Սիրիա մարդասիրականօգնություն առաքելու ուղղությամբ:

Մեր խաղաղապահները գործընկերների հետ առաքելություն են իրականացնում միաժամանակ միքանի ռազմաբեմերում: Փառք բոլոր նրանց, ովքեր հայրենիքից հեռու շարունակում են բարձր պահելմեր երկրի և ժողովրդի պատիվը:

Հարգելի ներկաներ,

Հայկական բանակը ծնվել է հերոսների սխրանքից: Մեր պարտքն է ունենալ այնպիսի բանակ, որն արժանի կլինի այդ հերոսների փառքին:

Հայոց պատմությունը փաստում է, որ մենք՝ որպես ազգ և պետություն, սկսել ենք թուլանալ և զիջելմեր դիրքերը տարածաշրջանում այն ժամանակ, երբ դադարել ենք լինել ազգ-բանակ։ Այդ կառույցի քայքայումն ու ջլատումն են մեր նահանջի գլխավոր պատճառները։ Բայց մենք չունենք նահանջելուտեղ, առավել ևս` նման մտադրություն: Փոխարենը ունենք վճռականություն դառնալու հզոր և անպարտելի ազգ-բանակ։ Դրա համար կան անհրաժեշտ նախադրյալներ, որովհետև ի վերջո բոլորս՝պաշտոնյա թե շարքային, գիտնական թե բանվոր, բժիշկ, մանկավարժ թե վարորդ` երկրիանվտանգության հարցում ունենք մեկ առաքելություն` կոչված ենք և զորակոչված մեկ նպատակի:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձևավորման առաջին իսկ օրերից ստիպված են եղել կռվել ավելի մեծաքանակ և ավելի շատ ռեսուրսներ ունեցող հակառակորդի դեմ։ Քանակի դեմ ավելի մեծ քանակ հանելու ճանապարհը մերը չէ: Եվ դա ոչ միայն և ոչ այնքան ռեսուրսների, որքանխոհեմության հարց է: Մենք քանակին հակադրել ենք որակ և հաղթել։

Ազգ-բանակ՝ առաջին հերթին նշանակում է որակ։ Այդ որակի գլխավոր կրողը պետք է լինիցանկացած բանակի ողնաշարը կազմող սպայական և ենթասպայական կազմը: Հայ սպայի, հրամանատարի կերպարը պետք է դառնա ուղղորդիչ մեր ողջ հասարակության համար: Իր գործի իսկական նվիրյալ, պարկեշտ, կարգապահ, իր և ենթակաների նկատմամբ պահանջկոտ, բանիմաց, մասնագիտական առումով՝ հմուտ, իսկ կրթական առումով` լայն գիտելիքների տեր սպան պետք է դառնա մեր վաղվա բանակի ոչ միայն սիրված, այլև խորապես հարգված դեմքը: Շարունակելու ենք սպայական մասնագիտության գրավչության բարձրացմանն ուղղված քայլերը` բնակարանավորման, սոցիալական ապահովման, բուժսպասարկումը արդի և մատչելի դարձնելու, մրցունակ ռազմականկրթություն ապահովելու միջոցով: Սպայի մասնագիտության մասին մեր երիտասարդները պետք էերազեն և մրցակցեն միմյանց հետ` սպա դառնալու համար:

Ազգ-բանակ՝ նշանակում է նաև այնպիսի բանակ, որն իր բոլոր գործառույթներով և կանոնակարգումներով չի թողնում երկմտանքի և անվստահության որևէ տեղ: Հետևաբար, խստագույնս պատժելու ենք յուրաքանչյուրին` անկախ դիրքից, ով փորձի իր ձեռքը մեկնել բանակի բյուջեին, կամ հարստանալ` սահմանին կանգնած զինվորի հաշվին:

Մեր օրերում երկրի պաշտպանունակությունը չի չափվում միայն իր ունեցած զենքով ուզինամթերքով, և ոչ էլ ազգաբնակչության թվաքանակով: Պաշտպանունակությունը, առաջին հերթին, պայմանավորված է արդյունավետությամբ և հանրային հարաբերությունների ամբողջականությամբ, արժեհամակարգի վրա հենված քաղաքականությամբ, սեփական նպատակներին, ազգայինգաղափարներին հավատարիմ լինելու համընդհանուր ձգտմամբ:

Ուրեմն, ազգ-բանակ դառնալու ճանապարհին պետք է առաջին հերթին հասկանանք, թե ինչպե՞ս պետք է մեր բանակը «հասարակության հայելիից» վերածենք «քաղաքացու կերտման դպրոցի և դարբնոցի»: Այն դարձնելու ենք մեր երկրի առաջընթացի խորհրդանիշ, ամենատարբեր ոլորտներումչափորոշիչների սահմանման միջոց, հատկապես` մարդու իրավունքների պաշտպանության, կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման և բարեվարքությանուղղություններով:

Ժամկետային ծառայությունը պետք է դարձնենք ոչ միայն հայրենիքին քաղաքացիական պարտքը տալու, այնուհետև բարձր մարտական պատրաստություն ունեցող պահեստազորային դառնալումիջոց, այլև լրացուցիչ կրթություն ստանալու, մեր երկրի պատմությանն ու մշակույթին ծանոթանալուև ազգային գաղափարին հաղորդակից դարձնելու հնարավորություն: Անելու ենք ամեն ինչ, որ զորացրվող յուրաքանչյուր զինվոր տիրապետի համակարգչային գիտելիքների և հմտությունների:

Հայաստանի ռազմարդյունաբերական համալիր կարող է և անելու է նոր լուրջ քայլեր` մեր երկրի գիտական համբավը վերականգնելու, նորարարական տեխնոլոգիաներ ներդնելու և իրարտադրանքով միջազգային շուկաներում մրցունակ տեղ զբաղեցնելու համար:

Հայտնի է, որ մենք` հայերս, խաղաղասեր ժողովուրդ ենք: Միշտ երազել և երազում ենք խաղաղ գոյության, ազատ ստեղծարար աշխատանքի, մեր ժառանգներին կրթական լավագույն հնարավորություններ ապահովելու մասին: Որպես հազարամյակների խորքից եկած ժողովուրդ՝ մենք գիտակցում ենք, որ չկա լավ և վատ պատերազմ, անկախ նրանից` պարտվում ես, թե հաղթում: Պատերազմը ցանկացած պարագայում կորուստ է, վիշտ, հետընթաց: Բայց պատմությունը մեզ նաև սովորեցրել է, որ պատերազմից փախչելով՝ արհավիրքներից չես խուսափում, այլ միայն ուժեղացնումես դրանց դառնությունը: Մենք ձգտում ենք խաղաղության, բայց գիտենք, որ այն չենք ստանալու որպես պարգև: Այն պետք է վաստակել մեր մարտունակությամբ և վճռականությամբ, որոնցգոյության նախապայմանը մեր մեծերի, մեր սրբերի հավատքն ու բարոյականությունն է՝ մերժողովրդի ամենաթանկ ու արժեքավոր ժառանգությունը:»

Այդ մարտունակության և վճռականության ամրապնդման ճանապարհին կարևորագույնուղեկիցներ են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, ազատությունն ու բարձրքաղաքացիական գիտակցությունը: Երբ բախվում են ժողովրդավարությունն ու բռնատիրություն, ժողովրդավարության գործը երբեք հեշտ չի լինում: Բայց պատմությունից հայտնի է, որ իրական ժողովրդավարությունը երբեք չի պարտվում բռնատիրությանը: Խոսքս կարճաժամկետ վայրիվերումների մասին չէ, այլ իրական հաղթանակների:

Արցախի ժողովրդի պայքարը սեփական ճակատագիրը ինքնուրույն վճռելու պայքար է: Դա պայքար է մարդու անսասան իրավունքների համար: Մենք ինքներս պետք է արժանի լինենք այդ պայքարին, քանզի ոչ միայն Արցախի ֆիզիկական անվտանգության և տարածքի, այլև նրաարժեհամակարգի, ազատության, ժողովրդավարության երաշխավորն ենք:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ցավոք, հաշվի առնելով հակառակորդի վարած ներքին քաղաքականությունը` բռնատիրության խորացման, ժողովրդավարական զարգացման վիժեցման, այլատյացության և ագրեսիայիսերմանման ակնհայտ միտումները, այս փուլում լիարժեք խաղաղության հույս ունենալըմիամտություն է: Եվ հետևաբար մենք պետք է շարունակենք լինել ոչ թե պարզապես ուժեղ, այլ ուժեղագույնը տարածաշրջանում:

Հայոց բանակի մասին հաճախ հնչում է «մարտունակ» բնորոշումը: Օրեր առաջ, հանդիպելով զորացրված զինծառայողների հետ, Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույնգլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ որոշիչը համաչափ չէ մեր բանակի առջև դրված խնդիրները լուծելու առումով: Մեզ պետք է լինել ոչ թե պարզապես մարտունակ, այլ ռազմավարական լուրջ խնդիրներ լուծելու ունակ հզոր բանակ:

Ուրեմն շարունակենք միասին կերտել այդպիսի հզոր, հասարակությանը համախմբող բանակ, իրապես դառնանք ազգ-բանակ` ճանապարհ հարթելով դեպի մեր երազանքների Հայաստանը:

Շնորհավորում եմ մեր ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը՝ այս փառավոր տոնի առթիվ, շնորհավորում եմ Հայոց բանակի բոլոր զինծառայողներին և ազգ-բանակի մաս կազմողյուրաքանչյուր քաղաքացու»:

 

Տպել
2919 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին