Հայտնի են դարձել Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցի մանրամասները

ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ հունվարի 28-ի երեկոյան կայացել է հեռախոսազրույց: Սա երկու երկրների նախագահների առաջին հեռախոսազրույցն էր Թրամփի երդմնակալությունից հետո:

Ինչպես հայտնում է «Բի-բի-սի»-ն, հղում կատարելով Սպիտակ տան եւ Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրություններին, նախագահները քննարկել են ահաբեկչական «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ համատեղ պայքարի եւ սիրիական հակամարտության լուծման հնարավորությունները: «Հեռախոսազրույցը տեւել է շուրջ մեկ ժամ եւ վերաբերել է ԻՊ-ի դեմ համատեղ պայքարի հարցերին, ինչպես նաեւ գլոբալ անվտանգության եւ խաղաղության խնդիրներին՝ ներառյալ Սիրիան»,- ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Սպիտակ տանից հայտնում են, որ Թրամփի ու Պուտինի հեռախոսազրույցը կարեւոր քայլ է երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման համար: «Նախագահներ Թրամփը եւ Պուտինը հուսով են, որ այս հեռախոսազանգից հետո երկու կողմերն կկարողանան արագորեն անցնել ահաբեկչության դեմ պայքարին եւ այլ խնդիրների լուծմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի, Մերձավոր Արեւելքում իրավիճակի, երկկողմ առեւտրա-տնտեսական հարաբերությունների վերականգնման, Իրանի միջուկային ծրագրի, Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ հարցեր:

Սպիտակ տան եւ Կրեմլի հաղորդագրություններում ոչինչ չի ասվում Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերացման հարցի վերաբերյալ, ինչն ըստ որոշ լրատվամիջոցների կարող էր դառնալ երկու երկրների ղեկավարների քննարկման առարկա: Հատկանշական է, որ օրեր առաջ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Սպիտակ տանը պատրաստել են Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցների փուլ առ փուլ վերացման փաթեթ: Այս տեղեկատվությունը ոչ հերքվեց, ոչ էլ հաստատվեց:

Այնուհետեւ հունվարի 28-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ պահանջելով ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեից 30 օրվա ընթացքում ներկայացնել «Իսլամական պետության» վերջնական ջախջախման ծրագիր: Հրամանագրի կետերից մեկում ասվում է, որ ծրագիրը պետք է ներառի ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի համար նոր գործընկերների հայտնաբերում եւ կոալիցիոն գործընկերներին աջակցություն:

Տպել
5937 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով