Յուրաքանչյուր հայ պետք է իր սեփական արծիվն ունենա. Ռեժիսոր Կարեն Հովհաննիսյան

29/01/2017 schedule12:43

Մոսկվայում անցկացվող «Ոսկե արծիվ» ազգային կինոմրցանակաբաշխության շրջանակում պարգևատրվում են սիրված դերասաններ, ռեժիսորներ, մրցանակներ են շնորհվում կինոնկարներին ու հեռուստածրագրերին:

Ինչպես տեղեկանում ենք Ռուսաստանի առաջին ալիքից,  «Մոսֆիլմ»-ում անցկացվող միջոցառման ընթացքում «Լավագույն հեռուստատեսային ֆիլմ կամ մինի սերիալ» անվանակարգում հաղթել է հայազգի ռեժիսոր Կարեն Հովհաննիսյանի «Կլիմ»-ը:

Մրցանակը ստանալիս  հայազգի կինոռեժիսորը նշել է.

«Երբ հայրս իմացավ, որ առաջարդվել եմ մրցանակի, հարցրեց. «Ինչպե՞ս է կոչվում մրցանակը»: Ես պատասխանեցի. «Ոսկե արծիվ»: Դա լսելով՝ հայրս ասաց. «Դե, յուրաքանչյուր հայ պետք է իր սեփական արծիվն ունենա»:

«Հեռուստատեսությունում տղամարդու լավագույն դեր» անվանակարգում լավագույնը ճանաչված Կոնստանտին Լավրովենկոն («Կլիմ») մրցանակը ստանալիս հայտնեց.

«Կարեն, հայրիկիդ փոխանցիր, որ դու հիմա, ինչպես իսկական հայ, երկու «Արծիվ» ունես, հաստատ եմ ասում: Շնորհակալություն բոլորին: Սեր ու խաղաղություն եմ մաղթում»:

 Կարեն Հովհաննիսյանը ծնվել է 1978թ. , Գյումրիում։ Երևանում հաճախել է հեռուստառեժիսուրայի դասընթացների։ Այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայում` սովորելով Ռուսաստանի հումանիտար գիտությունների պետական համալսարանում (Յուրի Գրիմովի արվեստանոց)։  

 Կարեն Հիվհաննիսյանի՝ որպես ռեժիսոր առաջին նկարահանած ֆիլմը «Ես մնում եմ» ֆիլմն է։

Անի Հակոբյան

Տպել
2520 դիտում

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձեւաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդեսին

Առաջիկա օրերին ՀՀ առանձին հատվածներում սպասվում է անձրեւ, ամպրոպ, մառախուղ, ջերմաստիճանի նվազում

Մանրամասներ ԲՀԿ–ի կաշառքի գործից. մի մասով վճարումներ են արել, մյուսով ներկայացել ոստիկաններին

Իրավապահները Աշոցք գյուղում զենք-զինամթերք են հայտնաբերել եւ առգրավել (տեսանյութ)

Ամոթ չունեցող էլ կա. Կարո Փայլանն անդրադարձել է Էրդողանի կողմից շքեղ օդանավ գնելու փաստին

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6 ժամյա պլանային անջատումներ կլինեն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային այցով ՌԴ-ում է

Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ. վարչապետը՝ Նյու-Յորքում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ