Հայաստանում ազատ ոճի ըմբշամարտի նոր մրցաշար անցկացվեց

30/01/2017 schedule17:34

Հայաստանում առաջին անգամ անցկացվեց վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանի անվան հուշամրցաշարը: Այն տեղի ունեցավ հունվարի 28-29-ը Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում: Մինչեւ 23 տարեկան մարզիկների համար նախատեսված մրցաշարին մասնակցեցին ՀՀ տարբեր մարզերի եւ Երեւանի 88 ըմբիշ 8 քաշային կարգերում: Armtimes.com-ի հետ զրույցում Անդրանիկ Հարոյանի որդին՝ Ցոլակ Հարոյանը, որը նույնպես ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ է, պատմեց՝ ինչպես է առաջացել հուշամրցաշար անցկացնելու միտքը:

«Գաղափարը միշտ եղել է, սակայն հիմա էր նպատակահարմար կազմակերպելը: Ինչու՞ մինչեւ 23 տարեկանների մրցում, որովհետեւ դա լավ խթան կարող է լինել անցումային տարիքի մարզիկների համար: Նպատակն է նախ վառ պահել Անդրանիկ Հարոյանի հիշատակը, որովհետեւ նա եղել է մեծ մարզիչ, եւ իհարկե, որ այդ երեխաներն իրենց դրսեւորելու հնարավորություն ստանան, բանակից հետո չկորեն: Ինձ գոհացրեց ընդհանուր մակարդակը, բայց ցավն այն է, որ մասնակիցները քիչ էին. 90-ի չհասան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մրցաշարը հետագայում միջազգային դարձնելու նպատակ կա:

Ցոլակ Հարոյան

Անդրանիկ Հարոյանի անվան առաջին հուշամրցաշարի ընթացքում Հայաստանում առաջին անգամ կիրառվեցին միջազգային չափանիշներին համապատասխանող ցուցատախտակներ: Ցոլակ Հարոյանը նշեց, որ ծրագիրը, որով ցուցատախտակները գործարկվեցին, ձեռք բերելը բարդ չի եղել:

«Մեծ դժվարություն չի եղել, ուղղակի կազմակերպչական հարցեր են եղել: Իմ անունից դիմեցի Ըմբշամարտի միջազգային միություն (UWW), տվեցին»,- պատմեց նա:

Արայիկ Բաղդադյան

Մրցումային 2 օրերի ընթացքում մրցաշարին ուշադրությամբ հետեւում էր ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը: Մարզական ողջ կարիերայի ընթացքում Անդրանիկ Հարոյանը Բաղդադյանի մարզիչն է եղել: Նրա օգնությամբ 1994 թվականի Եվրոպայի առաջնությունում Բաղդադյանը դարձել է արծաթե մեդալակիր:

«Իմ առաջին քայլերն ըմբշամարտում արել եմ 1984 թվականին Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում: Իմ առաջին ու միակ մարզիչը նա է եղել: Նրա համար բոլոր երեխաներն էլ հավասար էին, նա տարբերություն չէր դնում մարզիկների միջեւ, թե սա ուժեղ է, նա ոչ այդքան: Միշտ մեզ ոգեւորել է, տրամադրել հաղթանակի: Նրանից շատ բան ենք սովորել՝ մարդկություն, ընկերասիրություն, աշխատասիրություն: Այսօր մեր ազատ ոճի ըմբշամարտն այդպիսի մարզիչների կարիք ունի»,- ասաց Բաղդատյանը:

Վալոդյա Ֆրանգուլյան

2015 թվականի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանի առաջին մարզիչը նույնպես Անդրանիկ Հարոյանն է եղել: Նրա մահից հետո Ֆրանգուլյանին մարզում է նրա որդին՝ Ցոլակ Հարոյանը:

«Բացի նրանից, որ նա իմ առաջին մարզիչն է եղել, նա նաեւ հայր է եղել ինձ համար: Շատ մոտ էինք նրա հետ: Ինձ մարզել է մինչեւ 16 տարեկան: Նա լավագույն մարզիչներից մեկն է եղել: Մինչեւ հիմա ինչ հնարք ունեմ, 70 տոկոսն Անդրանիկ Հարոյանի սովորեցրած հնարքներն են: Ճիշտ է՝ ընկեր Ցոլակը նույնպես մեծ ներուժ ունի, բայց փոքր տարիքից հիմքը նա է դրել»,- ասաց Ֆրանգուլյանը:

Անդրանիկ Հարոյանի անվան առաջին հուշամրցաշարի մրցութային 2 օրերի ընթացքում մեդալակիրներ դարձան հետեւյալ մարզիկները.

50 կգ քաշային կարգ 

1․Սենիկ Սերոբյան 
2․ Գոռ Միքայելյան 
3․ Գրիգոր Բաղդասարյան 

57 կգ 
1․ Վազգեն Թեւանյան 
2․Խորեն Թեմուրյան 
3․ Արսեն Հարությունյան 
3․ Մխիթար Գրիգորյան

61 կգ 
1․Ղազար Համբարձումյան 
2․Նարեկ Դալաքյան 
3․Հարություն Բարսեղյան 
3․Սիրեկան Ավդալյան 

65 կգ 
1․ Գեղամ Գալստյան 
2․Վարդգես Գալստյան 
3․Գոռ Բարսեղյան 3․ Գոռ Թորոսյան 

70 կգ 
1․Խաչատուր Պապիկյան 
2․Վրեժ Քարամյան 
3․ Արայիկ Գեւորգյան 3․Արման Անդրիասյան 

74 կգ 
1․Անդրանիկ Գաբրիելյան 
2․Հրայր Ալիխանյան 
3․Արամ Ավագյան 
3․Ֆրունզիկ Մնացյան

86 կգ 
1․Մհեր Մարկոսյան 
2․ Արթուր Գալստյան 
3․Մարզպետ Գալստյան

125 կգ 
1․Հովհաննես Մաղաքյան 
2․Տիգրան Կյուրեղյան 
3․ Գոռ Գալոյան

Տպել
2516 դիտում

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան