Կարեն Գրիգորյանը պիտի դատարան գա.Էջմիածնում մեկնարկել է նախընտրական կրակոցների գործով դատը

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Էջմիածին) մեկնարկել է Էջմիածնի ավագանու ընտրությունների նախօրեին տեղի ունեցած միջադեպի գործով առաջին նիստը:

Այսօրվա նիստին ներկայացել են 3 մեղադրյալ, որոնց մեջ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ու նրա եղբայրը չկան: Մինչդեռ ամիսներ շարունակ գործով տուժողները պնդում են, որ հենց նրանք են կազմակերպել իրենց առեւանգումը, ապա նաեւ ծեծը:

Դատական նիստի ընթացքում պարզ է դարձել, որ գործով մեղադրյալ Կարեն Արմենակյանը, Արսեն Կարապետյանը, Արամ Գրիգորյանը ԵԿՄ անդամ են, Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից (Արմենակյանը քաղաքապետի վարորդն է, Կարապետյանը՝ օգնականը): Նրանք երեքն էլ հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում:

Այսօրվա դատական նիստը հետաձգվել է տուժող կողմի միջնորդությամբ: Հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 20-ին: Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը, որն ընտրությունների նախորդ օրը առեւանգվել էր, մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին գոհ չէ դատական պրոցեսից եւ երբ որ հնարավորություն լինի՝ միջնորդելու է դատարան հրավիրել Էջմիածնի քաղաքապետին.

«Քաղաքապետարանի երեք աշխատակից են բերել դատարան, երկու եղբորը հանել են արանքից: Ես էլ պնդում եմ, որ այդ երկու եղբայրն են կազմակերպել այս ամենը, մասնակցել դրան, դրա համար պիտի գան դատարան...Մեր նպատակը նրանց դատարան բերելն է, որ դուրս չմնան պրոցեսից... Խոսքը Կարեն եւ Արման Գրիգորյանների մասին է, որովհետեւ իրենք են կազմակերպել առեւանգումը եւ իրենք անձամբ են մասնակցել այս գործընթացին»,- ասաց Թումանյանը:

Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների նախօրեին (2016 թ. սեպտեմբերի 16) Էջմիածնում կրակոցներ էին հնչել: Միջադեպի մասնակիցներն էին գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, ու քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը: Կարեն Գրիգորյանի թիմակիցները պնդում էին, թե Թումանյանը կրակոցներ է արձակել Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ, իսկ քաղաքապետի մյուս թեկնածուի թիմակիցները պնդում էին, որ Կարեն Գրիգորյանը 15-20 հոգով ծեծի է ենթարկել Թումանյանին եւ Աբգարյանին:

Հունվարի 16-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ հայտարարելով, որ ապացուցված չի համարվել Կարեն Գրիգորյանի դեմ կազմակերպված մահափորձի վարկածը:

Փոխարենը՝ հաղորդագրությունում նշվում էր, որ 2016թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 23:30-ից 23:55-ն ընկած ժամանակահատվածում, անձնական հարցեր պարզաբանելու նպատակով, Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում հետապնդման են ենթարկվել նույն քաղաքի բնակիչներ Արթուր Թումանյանը եւ Ստեփան Աբգարյանը:

Այդ ընթացքում վերջիններս «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայով փորձել են դիմել փախուստի, սակայն չեն կարողացել եւ Էջմիածին քաղաքի Սպանդարյան եւ Մեխակ Մեխակյան փողոցների խաչմերուկում` թիվ 6-րդ մանկապարտեզի դիմաց, ենթարկվել են ֆիզիկական բռնության։ Նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով՝ Ա. Թումանյանին պատճառվել է միջին, իսկ Ս. Աբգարյանին թեթեւ մարմնական վնաս։

Տպել
11934 դիտում

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն