Հիմա էլ պատրաստ եմ ծառայելու ժողովրդիս, բայց ՀՀԿ-ից դեռ առաջարկ չունեմ. Շուշան Պետրոսյան

Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը թեեւ առայժմ չգիտի՝ ընդգրկվելո՞ւ է ՀՀԿ ցուցակում, թե՝ ոչ, սակայն պատրաստ է ընդունելու առաջարկը եւ օրենսդիր գործունեություն ծավալելով՝ եւս մի քանի տարի ծառայելու սեփական ժողովրդին:

«Ես չէ, որ պետք է որոշեմ: Ես պետք է իմ աշխատանքը ցույց տամ: Ըստ այդմ՝ կորոշվի կրկին կդառնա՞մ պատգամավոր, թե՞ ոչ: Եթե ստացվի՝ ինչու ո՞չ: Ես պատրաստ եմ աշխատել, ես միշտ ցանկություն ունեմ ծառայելու երկրին: 4 տարի ծառայել եմ, հիմա էլ պատրաստ եմ: Ես առանց այդ էլ ծառայելու ուրիշ տարբերակներ էլ կգտնեմ: Մինչեւ պատգամավոր դառնալը ես համերգներով հանդես էի գալիս սահմանամերձ գյուղերում եւ զորամասերում: Պատգամավոր դառնալով՝ հնարավորություններս, բնականաբար, ավելացան, բայց ես ԱԺ չգնացի սեփական հավակնություններս հոգալու համար: Ես գնացի ծառայելու համար»,- ասաց Շուշան Պետրոսյանը:

Անդրադառնալով օրեր առաջ մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե իշխող կուսակցությունը որոշել է խորհրդարան բերել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին՝ այսպիսով արգելափակվելով իր` Շուշան Պետրոսյանի ցուցակում լինելու հավանականությունը, երգչուհին ասաց.

«Ես զարմանում եմ, թե ինչպես են նման գուշակություններ անում՝ բաժա՞կ են նայում, եղո՞ւնգ են նայում: Ինչպե՞ս կարելի է այսքան արժեզրկել լրագրողի մասնագիտությունը: Թերթերն ավելի շատ առասպելներ են հյուսում, քան իրականության մասին գրում»:

Շուշան Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ հատկապես ի՞նչ գործունեություն է պատրաստվում ծավալել, եթե, ամեն դեպքում, կրկին պատգամավոր չվերընտրվի: Խորհրդարանականն ընդգծեց՝ ավարտին է հասցնելու սահմանամերձ շրջանների, այդ թվում՝ Արցախի սահմանամերձ համայնքների՝ Թալիշի, Հաթերքի, զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրերը, որոնք կիսատ են մնացել:

«Բիզնես, ճիշտ է, չունեմ: Իմ բիզնեսն իմ ձայնն է, եւ եթե բացի աշխատավարձից՝ գումար վաստակելու այլ տարբերակ կա, դա երգն է»,- ամփոփեց խորհրդարանական գործիչը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ մինչ ՀՀԿ-ի կանայք ջանք չեն խնայում միմյանց քննադատելու եւ իրենց «առավելությունները» ՀՀԿ վերնախավին ի ցույց դնելու հարցում, իշխող կուսակցության «գեներատորները» նոր թեկնածուներ են «պեղում»։ Մասնավորապես, իշխող կուսակցությունը որոշել է պատգամավոր դարձնել մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։ Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Հասմիկ Պողոսյանի խորհրդարան մուտքով արգելափակվելու է մշակույթի մեկ այլ ներկայացուցչի` Շուշան Պետրոսյանի ցուցակում լինելու հավանականությունը:

Թեմայի շուրջ փորձել էինք զրուցել նաեւ Հասմիկ Պողոսյանի հետ, ով միայն ասել էր. «Եկեք ես առայժմ ոչ մի բան չմեկնաբանեմ: Երբ մամուլի հետ շփվելու անհրաժեշտություն տեսնեմ, խոստանում եմ անպայման խոսել այդ մասին: Հաջորդ անգամ սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին»:

Տպել
19801 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը