Կամո Հովհաննիսյան. ուրախ եմ Ժոդինո քաղաքում խաղալու համար, քանի որ այստեղ ապրել եմ

30/01/2017 schedule20:10

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը Բելառուսի Ժոդինո քաղաքի «Տորպեդո ԲելԱԶ»-ում հանդես գալու առաջարկը ստանալուց հետո երկար չի մտածել: Ֆուտբոլիստին գրավել է այդ հնարավորությունը, քանի որ մանուկ հասակում մի քանի տարի ապրել է այդ քաղաքում: Armtimes.com-ի հետ զրույցում Երեւանի «Փյունիկի» արդեն նախկին խաղացողը պատմեց նոր թիմից տպավորությունների մասին:

«Ինձ ասացին, որ կա այսպիսի ակումբ, որը հետաքրքրված է իմ ծառայություններով: Երբ իմացա, որ այն Ժոդինո քաղաքում է, անմիջապես համաձայնեցի, քանի որ մանկությանս մի որոշակի հատված ապրել եմ այդտեղ: Հենց սկզբից ինձ դուր եկավ թիմում տիրող մթնոլորտը, ինչն ավելի է հեշտացնում թիմին հարմարվելու գործընթացը: Ինձ այստեղ ամեն ինչ գոհացնում է: Տպավորություններս միմիայն դրական են»,- ասաց նա:

Ժոդինոյում Հովհաննիսյանն ընտանիքի հետ ապրել է 90-ականներին մոտ 3-4 տարի: Ֆուտբոլիստի հայրը բանակային տարիներից ապրել ու աշխատել է այնտեղ, եւ ընտանիքն էլ նրա հետ է եղել: Հենց այնտեղ է Կամո Հովհաննիսյանի մոտ ծնվել սերը ֆուտբոլի նկատմամբ:

«Այստեղ հորաքրոջս տղան էր ֆուտբոլի գնում: Նրա հետ դրսում միշտ ֆուտբոլ էինք խաղում: Սերը ֆուտբոլի նկատմամբ հենց այդ ժամանակ է սկսել մեծանալ, եւ երբ վերադարձանք Երեւան, միանգամից սկսեցի հաճախել ֆուտբոլի»,- պատմեց նա՝ ավելացնելով, որ Հայաստան վերադարձել են 2000 թվականին:

Ֆուտբոլիստն արդեն հասցրել է 1 խաղի մասնակցել «Տորպեդո ԲելԱԶ»-ի կազմում: Թիմն ընկերական հանդիպում է անցկացրել «Սլավիայի» դեմ եւ պարտվել 2:0 հաշվով: Կամո Հովհաննիսյանը հույս ունի, որ հետագայում իր մասնակցությունը կունենա թիմի հաղթանակներում:

«Նպատակս է օգնել թիմին գրավել որքան հնարավոր է բարձր հորիզոնականներ, զարգանալ որպես ֆուտբոլիստ, ինչպես նաեւ հրավիրվել Հայաստանի հավաքական»,- ասաց նա:

Կամո Հովհաննիսյանը հաջողություն է մաղթում նախկին թիմին՝ «Փյունիկին», եւ շնորհակալություն է հայտնում այն ամենի համար, ինչ ակումբն իր համար արել է: Ֆուտբոլիստն ընդգծում է, որ շատ բան է սովորել «Փյունիկում»:

«Շատ շնորհակալ եմ «Փյունիկին», որտեղ անց եմ կացրել հրաշալի տարիներ: Այն, ինչ ֆուտբոլի մասին գիտեմ, «Փյունիկում» եմ սովորել: Մաղթում եմ ակումբին շարունակել դաստիարակել նոր տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք հետագայում կկարողանան բարձր պահել իրենց հարազատ ակումբի անունը թե՛ Հայաստանում, եւ թե՛ նրա սահմաններից դուրս: Թիմին մաղթում եմ միմիայն հաղթանակներ, իսկ խաղացողներին, որ հեռու լինեն վնասվածքներից»,- ասաց նա:

«Փյունիկի» հիմնական կազմում Կամո Հովհաննիսյանն ամրապնդվել է 2010 թվականին: Թիմը 3 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 4 անգամ՝ գավաթակիր եւ 2 անգամ՝ սուպերգավաթակիր: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2016-2017 մրցաշրջանում «Փյունիկի» կազմում  Հովհաննիսյանը դարձել է 2 գոլի հեղինակ:

Տպել
1493 դիտում

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կլհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը