Կարեն Կարապետյանը բոյկոտե՞լ է տոնական ճաշը, եւ ինչո՞ւ էր նա Եռաբլուրում հրմշտվում

ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթում, բացի Հովիկ Աբրահամյանին նվիրված հատվածից, եւս երկու ուշագրավ հատված կար: Առաջինը վերաբերվում էր Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալուն: Սարգսյանն ասաց, որ ինքը չի ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը: Իհարկե, Ծառուկյանի մասին իր էպիկական ելույթից հետո Սարգսյանը չէր կարող այլ բան ասել: Բայց նա կարող էր կանխել Ծառուկյանի վերադարձը, ինչը չի արել: Հարց է առաջանում, եթե չի ողջունում այդ քայլը, ինչո՞ւ չի կանխել: 

Սարգսյանի ելույթի հաջորդ ուշագրավ հատվածը «նվիրված էր» Կարեն Կարապետյանին: Ավելի ճիշտ ուշագրավը նրան նվիրված հատվածի բացակայությունն էր: Սերժ Սարգսյանը բառ անգամ չասաց Կարապետյանի ՀՀԿ առաջին փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ: Ոչ մի շնորհավորանք, ոչ մի մաղթանք, ոչ մի հիշեցում կուսակցությանը նոր ոգի հաղորդելու մասին:  

Սարգսյանը, կարծես թե, չի ողջունում նաեւ Կարապետյանի ՀՀԿ առաջին փոխնախագահ դառնալը: Ավելին, ակնհայտ է, որ նա առհասարակ չի ողջունում Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու իր որոշումը: Վերջինիս հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունքն առավել սուր նկատվեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի միջոցառումների ընթացքում:

Վարչապետն ի պաշտոնե, արարողակարգի բոլոր կանոններով պետք է տոնական միջոցառումների ընթացքում քայլեր Սարգսյանի կողքով կամ առնվազն երկրորդ շարքով: Եռաբլուր բարձրանալիս սակայն Կարեն Կարապետյանը 5-րդ 6-րդ շարքերում փորձում էր դիմակայել Սարգսյանի անվտանգության աշխատակիցների եւ քաղաքացիների հրմշտոցին: Մյուս բոլոր միջոցառումներին`տոնական համերգ, պարգեւատրման արարողություն, վարչապետը հիմնականում կադրից դուրս էր: Այդ օրվա միակ լուսանկարը, որտեղ Սարգսյանն ու Կարապետյանը միասին են, սույն նյութից կից լուսանկարն է (նրանք հեռանում են նախագահական նստավայրում ավարտված պարգեւատրման արարողությունից):  

Հայաստանի եւ Արցախի բարձրագույն ղեկավարությունը Եռաբլուր այցից եւ նախագահական նստավայրի միջոցառումից հետո, ըստ ամենայնի, տոնական ճաշի է մասնակցել: Չենք կարող պնդել, որովհետեւ ճաշի մասին որեւէ պաշտոնական հաղորդագրություն գոյություն չունի, սակայն չի բացառվում, որ Կարապետյանը բոյկոտել է այդ միջոցառումը:

Հունվարի 28-ին վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, ինչի մասին համապատասխան հաղորդագրություն կա նաեւ Կառավարության պաշտոնական կայքում: Ավելի հավանական է, որ Կարապետյանը հատուկ է սույն խորհրդակցությունը հրավիրել, որպեսզի ճաշից բացակայելու հիմնավորումներ ունենա: Ավելի վաղ, նա պլանավորել էր հունվարի 28-ին այցելել Գյումրի, սակայն այցը հետաձգվել է: Թերեւս, եղանակային պայմանները թույլ չեն տվել կեսօրից  հետո մեկնել Գյումրի, ապա վերադառնալ եւ հասնել երեկոյան օպերայի եւ բալետի թատրոնում նախատեսված տոնական համերգին: Իսկ հրապարակային միջոցառումներից բացակայել, բնականաբար, չի կարելի է, որովհետեւ դա կարող է տարբեր մեկնաբանությունների արժանանալ:

Ինչ վերաբերվում է տոնական ճաշին չմասնակցելու պատճառներին, ապա Սերժ Սարգսյանը նման միջոցառումների ժամանակ չի զսպում Կարապետյանին քաղաքական կսմթոցներ հասցնելու գայթակղությունը, ինչի պատճառով վարչապետը նախընտրում է չմասնակցել դրանց:

Փոխարենը կառավարության խորհրդակցության ժամանակ Կարեն Կարապետյանը փորձել է ցույց տալ, թե ով է դրության տերը: Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին նա հանձնարարել է կասեցնել պետական այն կառավարիչների գործունեությունը, որոնք արդյունավետ չեն աշխատում. «Արման, էս ամսվա մեջ սաղի ողնաշարը կջարդես»,- ասել է նա: Ի դեպ, սույն խորհրդակցությանն էլ չի մասնակցել ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը:

Ներքաղաքական վերջին վերադասավորումների մեջ Վիգեն Սարգսյանի նշանակումը, թերեւս իր միակ քայլ է, որ Սերժ Սարգսյանը ողջունում է: Մյուս բոլոր տեղաշարժերը`Սեյրան Օհանյանի բռնած գիծը, նույն գիծը բռնելու Հովիկ Աբրահամյանի փորձերը, Ծառուկյանի վերադարձը, Կարապետյանի նշանակումը Սարգսյանն ակնհայտորեն չի ողջունում: Այդ դեպքում ինչո՞ւ է այդ ամենը տեղի ունենում: Գոյություն ունի երկու տարբերակ. կամ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին եւ ինչ-որ ուժեր նրան դրդում են անել քայլեր, որոնք ինքը կնախընտրեր չանել: Կամ նա ունի մանրակրկիտ մշակած ծրագիր, որի մեջ մտնում են նաեւ միջանկյալ լուծումներ, ինչպես Կարապետյանի նշանակումն ու Ծառուկյանի վերադարձը, եւ քայլ առ քայլ իրականացնում է իր այդ ծրագիրը:     

Հ.Գ. Այսօր լուր հայտնվեց, որ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը հանդիպել են եւ հասել փոխըմբռնման, ինչի արդյունքում Հովիկ Աբրահամյանը հնարավոր է ժամանակավորապես սառեցնի իր քաղաքական ակտիվությունը: Սա, իսկապես, անսպասելի շրջադարձ է. փաստորեն իրար հասկանալու համար Սարգսյանին ու Աբրահամյանին պետք էր նախ հրապարակային այլաբանական բանավեճի մեջ մտնել:   

Տպել
19910 դիտում

Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի պաշտոնական այցով. Բալայան

Չինաստանի կառավարությունը ՀՀ կառավարությանը շտապ օգնության 200 մեքենա է նվիրաբերել

Ինչո՞ւ են Հենրիխ Մխիթարյանին զրկել դիվանագիտական անձնագրից. հարց-ամոթանք՝ Ֆարմանյանից, պարզաբանում՝ ԱԳՆ-ից

Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը լինելու է ՀՀ բացարձակ առաջնահերթությունը. Փաշինյանի ելույթն ամբողջությամբ

Միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների մրցույթների կարգը կարող է փոխվել. քննարկում նախարարությունում

Լեւոն Երանոսյանը, չունենալով հատուկ որակավորում, ցույցերի ժամանակ գործադրել է լուսաձայնային նռնակ. ՀՔԾ

Հայկական թիմերը 2-րդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի օլիմպիադայում

Կառավարման ավտոմատացված համակարգերի համակարգիչների 40%-ից ավելին գրոհի է ենթարկվել. Կասպերսկի

Կալանավորներին եւ դատապարտյալներին զրկել են հեռախոսային խոսակցություններից. ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը սոսկ իշխող կուսակցության փոփոխություն չէ. գնում ենք նոր ընտրությունների

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է

Մշակույթի նախարար Լ. Մակունցը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում մասնակցել է «Արմենիա» ցուցահանդեսի բացմանը

Նիկոլ Փաշինյանը եւ Միշել Աունը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

ԱԳ նախարարը ուշադրություն է հրավիրել ՀՀ-ի ու Արցախի հետ սահմանին իրավիճակը լարելու Ադրբեջանի փորձերի վրա

Կառավարության ղեկավարը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա է վստահության բարձր մակարդակ. Հասան Ռոհանին՝ Ն. Փաշինյանին

Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Սյունիքում վագոն-տնակ է հրդեհվել, Երեւանում՝ գազի արտահոսքը վերածվել հրդեհի

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ