Կրեմլն աջակցել է Թրամփի դեմ կոմպրոմատ հավաքած և օրերս սպանված ԿԳԲ-ական գեներալին. ԶԼՄ-ներ

Կրեմլը ժամանակին աջակցել է «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի աշխատակազմի ղեկավար, նախկին ԿԳԲ-ական գեներալ Օլեգ Երովինկինին, որը, իր հերթին, օգնել է բրիտանական ՄԻ-6 հետախուզական ծառայության նախկին գործակալ Քրիստոֆեր Ստիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կոմպրոմատ հավաքելու գործում: Բրիտանական Daily Mail պարբերականը հիշեցնում է, որ Մոսկվայում հունվարի 26-ին Երովինկինին մահացած են գտել իր ավտոմեքենայի մեջ:

Թեև որպես նախկին գեներալի մահվան հիմնական վարկած նշվում է սրտամկանի ինֆարկտը, սակայն փորձագետները չեն բացառում նաև սպանությունը` կապված վերոնշյալ կոմպրոմատի գործում Երովինկինի մասնակցության հետ:

Օլեգ Երովինկինը շատ մոտ հարաբերություններ է ունեցել «Ռոսնեֆտի» ղեկավար Սեչինի, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պարբերականը անգամ գրում է, որ Թրամփի դեմ կոմպրոմատ հավաքելու հարցում Կրեմլը, Պուտինի գլխավորությամբ, աջակցել է Երովինկինին և Քրիստոֆեր Ստիլին:

Հիշեցնենք, որ ընթացիկ ամսվա սկզբին ամերիկյան մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, թե իբր ռուսական հատուկ ծառայությունները Թրամփին վարկաբեկող զեկույց են պատրաստել: ԱՄՆ նորընտիր նախագահը, անդրադառնալով իր դեմ կոմպրոմատի վերաբերյալ լուրերին, հայտարարել է, որ ԱՄՆ Ազգային հետախուզությունն ուսումնասիրել է այն և եկել եզրակացության, որ այդ տեղեկությունը ոչ այլ ինչ է, քան ընդամենը հորինվածք։

Ըստ շրջանառվող լուրերի` զեկույցում առկա են փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ 2013 թվականին Մոսկվա կատարած իր այցի ժամանակ Թրամփը լյուքս համար է պատվիրել Moscow Ritz Carlton հյուրանոցում, որտեղ ժամանակին իջևանել էին Բարաք և Միշել Օբամաները: Թրամփը մարմնավաճառներ է վարձել, որոնք նույն անկողնում սեռական շոու են ցուցադրել: Նշվում է նաև, որ սույն հյուրանոցը հատուկ ծառայությունների հսկողության տակ է եղել` համարներում տեղադրված բարձրախոսներով ու տեսախցիկներով:

Տպել
4913 դիտում

Աուտիզմով հիվանդ տղայի որոնումներն այսօր վերսկսել են Այնթափում, ավարտել անարդյունք

Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի. ըստ Tert.am-ի ասել է Ռուբեն Հայրապետյանը

Նախագահ Արմեն Սարգսյանն ու մի խումբ երեխաներ նախագահականի մոտ ուսումնասիրել են աստղերը

Վրաստան գնալիս մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը ժամանակավոր հետաձգվում է

Երեք գյուղերը սպասարկող տրանսպորտը չի աշխատում, բայց կաշխատի. պարզաբանում է փոխնախարարը

Բողոքների տեղատարափից հետո «Օդից փող» հաղորդաշարն այլեւս եթերում չի լինի

73-ամյա միայնակ թոշակառուի դեմ հայցը 6 տարի է՝ լուծում չի ստանում. բաց նամակ վարչապետին

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը պաշտոնից ազատման դիմում է գրել

Բազմաթիվ կոնֆլիկտներից հետո, վերջապես տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացումը

Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել, Ադրբեջանը ստում է. ՊԲ

ԶԼՄ ներկայացուցիչները մտահոգված են՝ կա այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն

Փախստական, քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության հարցերը՝ ՀՀ դատախազությունում

Ոստիկանության պետը ծաղիկներ խոնարհեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին

Արամ Մանուկյանը գտավ հաղթանակ՝ պարտությունների տեղատարափի ներքո. վարչապետ (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչված Յուրի Խաչատուրովը տեղափոխվել է շքեղ առանձնատուն

Վարչապետի այսօրվա երեւանյան զբոսանքը. զվարճալի միջադեպեր

Հայաստանի ու Վրաստանի օմբուդսմանները կխորացնեն համագործակցությունը

Քաղաքացին հայտնել է Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացված հետապնդումների մասին. ՊԵԿ

Վարչապետը հանձնարարել է պատշաճ վիճակի բերել Սևանա լճի շրջակայքի օբյեկտների պայմանագրերը

ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել են Փանիկ եւ խուճապի մատնել մարդկանց