Ներսես Պողոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է. նա կրկին հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել

30/01/2017 schedule21:50

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով շուրջ 8 ամիս կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանը հունվարի 27-ից հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել:

Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով՝ (կազմակերպված խմբի կողմից զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): 
Այս քրեական գործով նախաքննությունն ավարտվել է մի քանի ամիս առաջ:

Պողոսյանը նման ծայրահեղ քայլի դիմում է արդեն երկրորդ անգամ. պատճառը՝ հունվարի 27-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու մասին որոշումն է։ Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը: Բացի ջրադուլ եւ հացադուլ հայտարարելուց Պողոսյանը հրաժարվել է նաեւ բուժօգնությունից:

«Ներսեսին ավելի վրդովեցրեց այն հանգամանքը, որ դատարանը մինչեւ խորհրդակցական սենյակ գնալը, ըստ էության հայտնեց, որ իմ պաշտպանյալը պետք է մնա կալանքի տակ: Մինչեւ խորհրդակցական սենյակ գնալը նա առաջարկեց Ներսեսին տեղափոխել ՔԿՀ, ասելով՝ որոշումը պաշտպանը կստանա: Այսինքն՝ դատարանն արդեն որոշել էր, որ խափանման միջոցը չի փոխելու»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ այդ օրը դատարան էին ներկայացրել անձնական երաշխավորագրեր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, բազմաթիվ մտավորականների կողմից, ինչպես նաեւ գրավի միջնորդություն էին ներկայացրել, սակայն դատարանը երկուսն էլ անտեսել է եւ հերթական անգամ երկարաձգել կալանքը:

Պաշտպանը, որն այսօր է տեսակցել Ներսես Պողոսյանին, ասաց, որ նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, հյուծված էր, դժվարությամբ է տեղաշարժվում ու չնայած դրան, հրաժարվում է նաեւ դեղեր ընդունելուց: «Թեկուզ փոքր հույս կար, որ գոնե խափանման միջոցը կփոխեին: Ես Ներսեսին ասացի, որ այսօր Վերաքննիչ բողոք եմ ներկայացրել դատարանի որոշման դեմ, ասացի՝ գոնե հացադուլն ու ջրադուլը դադարեցնի մինչեւ Վերաքննիչի որոշումը, սակայն նա չլսեց ինձ, ասաց, որ շարունակելու է»,- նշեց պաշտպանը:

Հարցին, թե մասնավորապես ի՞նչ առողջական խնդիրներ ունի Պողոսյանը, Պապիկյանը նշեց, որ ոտքերը շատ վատ վիճակում են, այտուցվել են, եւ առանց օգնության շատ մեծ դժվարությամբ է տեղաշարժվում, բացի դա նրա մոտ արդեն երիկամների խնդիր կա, ճնշում, գլխացավեր ունի, նաեւ սրտի աշխատանքից է բողոքում։ Պաշտպանն անհրաժեշտություն է տեսնում Ներսես Պողոսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու, սակայն Պողոսյանը դրանից էլ է հրաժարվում:

Անդրադառնալով քրեական գործին, Արայիկ Պապիկյանն ասաց, որ արդեն ծանոթացել է գործի նյութերին: Հարցին, թե մասնավորապես, ի՞նչ ապացույցներ են դրվել մեղադրանքի հիմքում, պաշտպանն ասաց, որ Ներսես Պողոսյանի դեմ կան երկու անձի ցուցմունք, որոնք նշել են, թե Ներսեսի հետ ինքնաձիգեր են տարել տարբեր տեղեր: Ներսեսը, սակայն, ըստ պաշտպանի՝ պնդում է, որ ինքնաձիգերի եւ առաջադրված մեղադրանքի հետ որեւէ կապ չունի: Նրա դեմ ցուցմունք տված անձինք նույնպես գտնվում են կալանքի տակ: Պապիկյանը տեղեկացրեց, որ սույն գործը, ամենայն հավանականությամբ, դատարան կմտնի մարտ ամսին: Բացի դա, պաշտպանական կողմը պատրաստվում է Ներսես Պողոսյանի մասով գանգատ ներկայացնել ՄԻԵԴ:

Պողոսյանը հրաժարվել է տեսակցել կնոջ, մոր եւ քրոջ հետ, նրա հետ տեսակցում են միայն պաշտպանն ու եղբայրը: Այս մասին երեկ մեր զրույցում ասաց Ներսեսի կինը՝ Լիա Պողոսյանը:

Նա ասաց, որ ամուսինը չի ուզում, որպեսզի ընտանիքի անդամները նրան այդ վիճակում տեսնեն: Ներսես Պողոսյանի հարազատները հունվարի 27-ից դատախազություն դիմում են ներկայացնում՝ պահանջելով հանդիպում գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Պետրոս Պետրոսյանի հետ, սակայն անարձագանք: «Ամեն օր դիմում եմ գրելու, ամեն օր նոր փաստ եմ ներկայացնելու գործի վերաբերյալ»,- մեր հարցին ի պատասխան ասաց Լիա Պողոսյանը: Նա նշեց, որ դիմումից բացի դատախազություն է ներկայացրել հայտնի անձանց երաշխավորագրերը: Եթե բարձրացված հարցին լուծում չտրվի եւ Ներսես Պողոսյանն ազատ չարձակվի, ապա կինը սպառնում է նաեւ նստացույց սկսել: «Նստացույց սկսելու մտադրություն ունեմ, սակայն երեխաների խնամքի հետ կապված դեռ հնարավորություն չունեմ»,- հավելեց նա:

Կնոջ պնդմամբ՝ այս գործով ազատ արձակվածներից մեկի վերաբերյալ բավական տեղեկություններ ունի, որի մասին կբարձրաձայնի ավելի ուշ. նա եւս ցուցմունք է տվել սույն գործով անցնող մեղադրյալների դեմ: Մեր պնդմանը՝ թե մասնավորապես, ո՞ւմ մասին է խոսքը, Պողոսյանի կինն ասաց, որ մի քանի օր կսպասի, որից հետո կխոսի: «Սա իմ ամուսնու նկատմամբ անձնական թշնամանք եմ բնութագրում»,- նշեց Լիա Պողոսյանը՝ հավելելով, որ նախաքննության սկզբում քննչական խմբի նախկին ղեկավարը սպառնացել է Ներսեսին, որ եթե ցուցմունք չտա, ապա 25 տարի փտելու է բանտում: Մեր զրույցում նշվածի վերաբերյալ Արայիկ Պապիկյանն ասաց, որ Ներսես Պողոսյանն այս մասին առաջին անգամ բարձրաձայնել է հունվարի 27-ի դատական նիստի ընթացքում: «Ես այն ժամանակ գործով ներգրավված չէի եւ չեմ իմացել դրա մասին»,- ասաց Պապիկյանը:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից մեր հարցին ի պատասխան ասացին, որ Ներսես Պողոսյանը պահվում է հացադուլավորների համար նախատեսված խցում, վիճակը գնահատվում է բավարար: ՔԿՎ-ի հանրային կապերի բաժնից ասացին, թե Պողոսյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ, այնինչ պաշտպանի պնդմամբ՝ երկու օր է իր պաշտպանյալին որեւէ բժիշկ չի այցելել:

Հավելենք, որ մեղադրանքը հաստատվելու դեպքում Պողոսյանին սպառնում է երեքից ութ տարվա ազատազրկում:

Տպել
3783 դիտում

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ