ՈւԵՖԱ-ի «Ազգերի լիգան» հրաշալի շանս է Հայաստանի ազգային հավաքականի համար

Ֆուտբոլի եվրոպական գլխավոր կառույցը՝ ՈՒԵՖԱ-ն, հրապարակել է ազգային հավաքականների մակարդակով անցկացվելիք նոր մրցաշարի՝ «Ազգերի լիգայի» խաղարկության կանոնակարգը եւ ժամանակացույցը, որը որոշակի թյուրըմբռնումների տեղիք է տվել Հայաստանում: ՈՒԵՖԱ-ն նախօրեին հրապարակել է «Ազգերի լիգայի» դիվիզիոնների միջանկյալ կազմը եւ Հայաստանը հայտնվել է ամենաթույլ՝ 4-րդ դիվիզիոնում: Կարծիքներ կան, թե ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի հոգեզավակ «Ազգերի լիգայի» խաղարկությունը սահմանափակում է ոչ ուժեղ թիմերի, մասնավորապես Հայաստանի ազգային հավաքականի հնարավորությունները: Հայտնվելով վերջին խմբում, մեր թիմը գրեթե կորցնում է մոտ ապագայում մեծ մրցաշարերում՝ Եվրոպայի կամ Աշխարհի առաջնությունում հանդես գալու նվազագույն հույսերը: Իրականում կոնկրետ Հայաստանի համար ներկա պահին «Ազգերի լիգայի» 4-րդ դիվիզիոնում հայտնվելը անգամ շատ ավելի մեծացնում է այդ հնարավորությունները, եւ այս իրավիճակը հասկանալու համար նախ ներկայացնեմ «Ազգերի լիգայի» կառուցվածքը եւ նպատակը:

«Ազգերի լիգայի» կանոնակարգի համաձայն՝ եվրոպական 55 երկրների հավաքականները, համաձայն իրենց վարկանիշի, բաժանվելու են 4 դիվիզիոնի: Առաջին երկուսում լինելու է 12-ական, 3-րդում՝ 15, 4-րդում՝ 16 թիմ: Դիվիզիոնների վերջնական կազմերը պարզ կլինի Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի ավարտից հետո՝ այս տարվա նոյեմբերի 15-ին: Նույն  դիվիզիոնում ընդգրկված թիմերը բաժանվելու են 4 խմբերի եւ 1-ին տեղեր գրաված թիմերը դուրս են գալու կիսաեզրափակիչ, հաղթողները՝ եզրափակիչ, իսկ այստեղ հաղթած թիմերը նվաճելու են «Եվրո 2020» եզրափակիչ առաջնության ուղեգրեր: Խմբային փուլը կայանալու է 2018 թ. սեպտեմբեր - նոյեմբեր ամիսներին: Կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ խաղերը կայանալու են 2020 թվականի գարնանը: Մրցաշարում գործելու է ֆինանսների բաշխման կենտրոնացված համակարգ՝ ինչպես Չեմպիոնների լիգայում. բոլոր հանդիպումների իրավունքները պատկանելու են ՈՒԵՖԱ-ին, իսկ հավաքականները, ըստ ցուցադրած արդյունքների, ստանալու են գումարներ: Ընդ որում, ամենամեծ գումարները ստանալու են 1-ին դիվիզիոնում հանդես եկող թիմերը, ամենաքիչը՝ 4-րդում հայտնված երկրները:

Նշեցի արդեն, որ ՈՒԵՖԱ-ն հրապարակել է «Ազգերի լիգայի» դիվիզիոնների միջանկյալ, տվյալ պահի կազմերը, եւ Հայաստանը հայտնվել է վերջին՝ 4-րդ խմբում: Ֆինանսական առումով սա վատագույնն է իհարկե, բայց մարզական առումով՝ ուղղակի հրաշալի հնարավորություն մեր թիմի համար: Հայաստանի հետ նույն դիվիզիոնում են Անդորան, Էստոնիան, Բելառուսը, Վրաստանը, Լատվիան, Ֆարերները, Ղազախստանը, Մոլդովան, Լյուքսեմբուրգը, Մակեդոնիան, Կոսովոն, Լիխտենշտեյնը, Մալթան, Սան Մարինոը, Ջիբրալթարը: Համաձայն կանոնակարգի՝ այս թիմերից մեկը նվաճելու է «Եվրո 2020»-ի ուղեգիր. երբեւէ Հայաստանը նման շանս չի ունեցել: Միգուցե արժե անգամ ամբողջապես ձախողել անհաջող ընթացող Աշխարհի 2018 թվականի ընտրական մրցաշարը «Ազգերի լիգայի» 4-րդ դիվիզիոնում տեղը «պահպանելու» համար:

 Ընդ որում, «Ազգերի լիգան» ոչ մի կապ չունի ընտրական մրցաշարի հետ, որը կայանալու է «Ազգերի լիգայի» խմբային փուլի եւ անցումային խաղերի միջակայքում՝ 2019 թվականին: Մրցաշարի կանոնակարգի համաձայն «Եվրո 2020»-ի ընտրական մրցաշարի մասնակից 55 թիմերը բաժանվելու են 10 խմբերի, եւ 1-2 տեղեր գրավածները միանգամից նվաճելու են «Եվրո 2020»-ի ուղեգրեր: Մյուս 4 ուղեգրերը բաժին են հասնելու «Ազգերի լիգայի» 4 դիվիզիոնների հաղթողներին (20+4):

Ընդ որում, եթե թիմը հաղթել է «Ազգերի լիգայի» դիվիզիոններից որեւէ մեկի խմբային փուլում, իսկ ընտրական մրցաշարում ձեռք է բերել «Եվրո 2020»-ի ուղեգիր, ապա «Ազգերի լիգայի» անցումային խաղերին այդ թիմի փոխարեն խաղալու իրավունք է ստանալու նույն խմբում 2-րդ տեղը զբաղեցրած թիմը: Մեծ հաշվով «Ազգերի լիգայի» միջոցով ՈւԵՖԱ-ն մեծացնում է բոլոր երկրների հնարավորությունները Եվրոպայի առաջնությունում երբեւէ հայտնվելու համար: Իսկ կոնկրետ «Եվրո 2020»-ի եզրափակիչ առաջնությանը մասնակցելու համար Հայաստանը արդեն ունի 2  ճանապարհ՝ ընտրական մրցաշար եւ «Ազգերի լիգա»:

Տպել
4055 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից