Ստուգումներ բենզալցակայաններում. ԱԻՆ-ը հետազոտել է նաեւ հայտնի գործարարների լցակայանները

31/01/2017 schedule13:20

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը ստուգումներ է սկսել Երեւանում գործող բենզալցակայաններում: Հունվար ամսվա ընթացքում (30.01.2017 թ. դրությամբ) հրդեհատեխնիկական հետազոտության է ենթարկել Երեւան քաղաքում գործող 185 բենզալցակայանից 128-ը: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը:

Ստուգումների արդյունքում թերությունների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ: Վաղվանից կմեկնարկեն քննարկումները, որոնց ընթացքում կորոշվի, թե ինչ վարչարարություն կիրականացվի այն բենզալցակայանների սեփականատերերի նկատմամբ, որոնցում թերություններ կան:

Նախարարությունը մեզ չի տրամադրել ստուգման ենթարկված բենզալցակայանների ցանկը: Հարցին, թե արդյոք ստուգվել են «Սի Փի Էս», «Ֆլեշ», «Մաքս Օիլ», «Մուլտի Լեոն» բենզալցակայանները (ինչպես հայտնի է՝ դրանք համապատասխանաբար պատկանում են (Աշոտ Սալնազարյանին, Սերժ Սարգսյանի ընկեր, հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին, ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանին եւ «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանին) նախարարության աշխատակազմի ղեկավարը պատասխանել է. «Մեզ մոտ եղած տեղեկությունների համաձայն՝ Երեւանում «Մուլտի Լեոն» անվանմամբ բենզալցակայան չի գործում: Ձեր կողմից նշված մնացած բենզալցակայաններում հրդեհատեխնիկական հետազոտություններ անցկացվել են»:

Նախարարության աշխատակազմի ղեկավարը նաեւ հայտնել է, որ հրդեհատեխնիկական հետազոտության պետք է ենթարկվեն բոլոր բենզալցակայանները, սակայն առաջնահերթության կարգով հետազոտվում են այն բենզալցակայանները, որոնք իրենց մոտ եղած տեղեկություններով առավել վտանգավոր են:

Հետազոտության ընթացքում «շեշտը դրվել է» Հայաստանի Հանրապետության գործող նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների կատարման եւ ալտերնատիվ լուծումներ տալու վրա: Պարոն Հայրապետյանի փոխանցմամբ՝ հիմնականում հայտնաբերվել են հետեւյալ թերությունները.

- պահպանված չեն բենզալցակայանների եւ մոտակա շինությունների միջեւ եղած հակահրդեհային միջտարածությունները,  

- բենզալցակայաններում հակահրդեհային ջրամատակարարման բացակայությունը (2 հիդրանտ կամ ջրավազան):

Մեր հարցին, թե արդյոք կա՞ն փակման ենթակա բենզալցակայաններ կամ ընդհանրապես, կազմված արձանագրություններից հետո ի՞նչ քայլեր են ենթադրվում, ԱԻՆ աշխատակազմի ղեկավարը պատասխանել է. «Կազմված արձանագրությունների հիման վրա պետք է իրականացվեն վարչական վարույթներ: Արդյունքում կկայացվեն համապատասխան որոշումներ՝ վարչական տուգանքներ նշանակելու, հետագա շահագործումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ 2016 թվականին բենզա եւ գազալցակայաններում պայթյունների բազմաթիվ դեպքեր գրանցվեցին: Նոյեմբերի 12-ին, օրինակ, հրդեհ էր  բռնկվել է Հերացի փողոցի թիվ 2/5 հասցեում՝ «CPS» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանում: Այրվել էր բենզալցակայանում կայանված «ԶԻԼ-130» մակնիշի  պետհամարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ, բենզալցակայանի ռեզերվուարում պահեստավորած մոտ 9 տ. 600լ բենզին, բենզալցակայանի 2 հաշվիչ ամբողջությամբ, մասամբ 2 աշխատասենյակ՝ մոտ 50 քմ, տանիքի ծածկը, պատուհաններ, դուռ, վիրավորվել էին լցակայանի աշխատակիցներ:

Այս եւ նմանատիպ դեպքերից հետո, 2016-ի նոյեմբերի 11-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանին հանձնարարեց ստուգումներ անցկացնել Երեւան քաղաքի բոլոր բենզալցակայաններում եւ գազալցակայաններում:

Տպել
2484 դիտում

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան