Սպիտակում շաուրմայից թունավորման զանգվածային դեպք է գրանցվել.տուժածների թվում մանուկներ են

Հունվարի 27-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել: Սպիտակի բժշկական կենտրոն եւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել ավելի քան 10 մարդ: Նրանց մոտ, ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ, նախնական ախտորոշվել է սննդային տոքսիկոինֆեկցիա (սննդային սուր թունավորում):

Տուժածներն օգտագործել են հանրային սննդի միեւնույն կազմակերպության պատրաստած հավի մսով շաուրմա: Թունավորվածներից երկուսը նույն կազմակերպության աշխատակիցներ են: «Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքներով` հիվանդներից 11-ի, ինչպես նաեւ սնունդը պատրաստող կազմակերպության 2 աշխատակցի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ»,- մանրամասնում է առողջապահության գերատեսչությունը եւ հավելում, որ հիվանդներից մեկն այսօր արդեն առողջացումով դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսների վիճակը գնահատվում է բավարար:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է սննդի կազմակերպության աշխատակիցներն իրենք են վարակիչ եղել, եւ հիվանդությունը սննդի միջոցով նրանցից փոխանցվել է հաճախորդներին, նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը պատասխանեց, որ առայժմ վստահաբար ոչինչ ասել հնարավոր չէ, քանի դեռ ուսումնասիրության արդյունքները նախնական են: Վերջնական եզրակացություն կլինի առաջիկա օրերի ընթացքում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայությունն էլ հայտնում է, որ հոսպիտալացված անձինք սնվել են «Թեժ կրակ» անվանումով հանրային սննդի օբյեկտում, որը պատկանում է «ԱՐԹՎԱՐԴ» ՍՊԸ-ին:

Ծառայության կողմից հունվարի 27-ին տրվել է նշված ընկերության արտադրանքի  իրացումը կասեցնելու մասին կարգադրագիր. տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը դադարեցված է:

Նշվում է նաեւ, որ «ԱՐԹՎԱՐԴ» ընկերության գործունեությունը ՍԱՊԾ-ն արդեն իսկ համարել էր բարձր ռիսկային՝ տնտեսավարողին ընդգրկելով 2017 թվականի  ստուգումների տարեկան ծրագրում. ստուգումները կիրանացվեն առաջիկա օրերին:

Տուժածներից 5-ը Լեռնանցք համայնքի բնակիչներ են, բոլորն էլ` նույն ընտանիքի անդամներ եւ նրանց թվում` երեխաներ: Այդ մասին տեղեկացանք համայնքի ղեկավար Լեւիկ Աբգարյանից: Երեխաներից մեկը 1.5-2 տարեկան է, մյուսը, որ հյուր է, 5-6 տարեկան: Համայնքի ղեկավարի խոսքով, բնակիչները շաուրմա կերել են տանը: Ենթադրվում է, որ պատվիրել են:

Տպել
3738 դիտում

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան