Թամարա Պետրոսյանը կլինի «Ֆուլ հաուս»-ի նոր բնակիչներից մեկը

31/01/2017 schedule17:56

Գարնանը հեռուստատեսությամբ կմեկնարկի «Ֆուլ հաուս» սիթքոմի 6-րդ եթերաշրջանը: Արդեն հայտնի է, որ նախագիծն ունենալու է 2 նոր հերոս: Դերասան Հայկ Պետրոսյանը հանդես կգա կերպարներից Լիկայի հոր ընկերոջ որդու դերում, որը նախորդ եթերաշրջանի վերջում նրան նվեր էր ուղարկել: Դերասանուհի Թամարա Պետրոսյանի հերոսուհին էլ կփորձի օգնել Սերգեյին, որպեսզի տիկին Տամարան նրանից ապահարզան պահանջի, եւ նա կարողանա ստանալ վերջինիս ունեցվածքի կեսը: Armtimes.com-ի հետ զրույցում Թամարան պատմեց՝ ինչու է համաձայնվել դերին:  

«Դեկտեմբերին զանգեցին ասացին, որ նոր եթերաշրջանի համար դեր կա, որ կուզենային նաեւ ինձ փորձել: Գնացի փորձի, ստացվեց: Ինչու՞ համաձայնեցի, որովհետեւ նախ որպես հեռուստադիտող կարծում եմ՝ «Ֆուլ հաուսն» այսօր հայկական հեռուստատեսության որակյալ պրոեկտներից մեկն է, որին մասնակցելը միայն դրական կարող է լինել: Բացի այդ՝ ինձ բավականին հետաքրքրեց կերպարը, հետաքրքրեց աշխատելը թիմի հետ, Արմենի հետ (խմբ. Արմեն Պետրոսյան, նախագծի պրոդյուսեր): Ինձ ամեն ինչ գոհացնում է»,- ասաց նա:

Թամարա Պետրոսյանը խոսեց նաեւ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի մասին: Վերջերս տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան: Այնտեղ Թամարան մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկի՝ Լեւոնի օգնականին, որը նույնպես Թամարա անունով, կենսուրախ, հումորով աղջիկ է: Դերասանուհին նշում է, որ պրեմիերայի օրը միայն գովեստի խոսքեր է լսել:

«Պրեմիերայից հետո բոլորը միայն լավ բաներ էին ասում: Թե՛ ֆիլմի, թե՛ կերպարիս մասին միայն դրական կարծիքներ եմ լսել: Դա, իհարկե, հաճելի է, բայց պրեմիերայի օրվա հյուրերի կարծիքը միշտ էլ այդպիսին է լինում, պետք է ժամանակ անցնի, որ հանդիսատեսի կարծիքն ավելի ակնհայտ դառնա: Ամեն դեպքում ինձ չի թվում, որ տարբեր կլինի, որովհետեւ կայացած, լիարժեք նկարահանված ֆիլմ է թե՛ դերասանական խաղի առումով, թե՛ սցենարական, թե՛ ռեժիսուրային: Ես որպես հանդիսատես գերագույն հաճույք եմ ստացել այդ ֆիլմը դիտելիս»,- ասաց նա:

Այս շրջանում բացի սիթքոմի նկարահանումներին պատրաստվելուց՝ Թամարան զբաղված է նաեւ «Արցախի ձայնը» նախագծի գործերով: Մոտ 1 շաբաթից «Արցախի ձայնը» շրջագայության է մեկնելու Թեհրան, որտեղ հանդես է գալու համերգով:

Տպել
7922 դիտում

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»