Քունս տանում ա. Փորձագետի սպանության մեջ մեղադրվողը սթափվեց, երբ լսեց ցմահ պատժաչափի մասին

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 2016 թ.-ի մարտին Սեւանում դաժանաբար սպանված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ Կարեն Վարդանյանի գործով դատական նիստը:

Գործով նիստին հետեւելու համար այսօր դատարան էր եկել հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը. Վարդանյանը երկար ժամանակ աշխատել է Սադոյանի հետ, եղել է նրա օգնականը:

Դատարանում պարզվեց, որ Կարեն Վարդանյանը մերձավոր հարազատներ չունի, ուստի սույն քրեական գործը քննվեց առանց տուժողի իրավահաջորդի: Որպես Կարեն Վարդանյանի իրավահաջորդ երկու նիստերին էլ ներկայացել է Մարինե Մկրտչյանը, որի խոսքով՝ տուժողն իր հորաքրոջ թոռն է: Նա նախաքննության ընթացքում հանդես էր եկել որպես տուժողի իրավահաջորդ, սակայն գործը քննող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն այսօրվա նիստում արձանագրեց, որ Մկրտչյանը չի կարող համարվել տուժողի պատշաճ իրավահաջորդ, քանի որ նա չի համարվում մերձավոր ազգական:

Մինչ դատաքննություն սկսելը գործով առանցքային ամբաստանյալ Գեւորգ Զոհրաբյանի պաշտպան Արմեն Մուխսիկարոյանը դատարանին հայտնեց, թե իր պաշտպանյալը ՔԿՀ-ում պարբերաբար հոգեմետ դեղեր է օգտագործում եւ որ դատարան բերվելիս էլ օգտագործել է: Ուստի, միջնորդեց դատարանին՝ իր պաշտպանյալի նկատմամբ լրացուցիչ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել, քանի որ ըստ նրա՝ իր պաշտպանյալը հոգեկան խնդիրներ ունի:

Նշենք, որ Գեւորգը դատարանում փորձում էր տարօրինակ վարք դրսեւորել, նա պարբերաբար քնով էր «ընկնում», հետո արթնանում. դատավորի հարցերից մեկին պատասխանելիս ասաց, թե քունը տանում է եւ որ չի լսում հարցերը: Մեղադրող դատախազն առարկեց պաշտպանի միջնորդության դեմ՝ նշելով, որ այն անհասկանալի եւ թերի է ներկայացված, բացի այդ դատախազը հիշեցրեց, որ նախաքննության փուլում ամբաստանյալներ Գեւորգ Զոհրաբյանի եւ Արթուր Միհրանյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն էր նշանակվել, որով պարզվել էր, որ նրանք մեղսունակ են: Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշում կայացրեց մերժել պաշտպանի միջնորդությունն՝ անհիմն լինելու պատճառով:

Երբ  մեղադրող դատախազը հրապարակեց նրա եւ գործով մյուս ամբաստանյալ Արթուր Միհրանյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը, եւ դատավորը պարզաբանեց, որ իրենց մեղսագրվող արարքների, մասնավորապես՝ սպանության համար 12-20 տարի կամ ցմահ ազատազրկում է սպառնում, ամբաստանյալ Գեւորգ Զոհրաբյանը «քնած» վիճակից դուրս եկավ, սթափվեց եւ սկսեց հեշտությամբ ըմբռնել հարցերը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Գեւորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում վստահությունը չարաշահելու եւ խաբեության միջոցով գաղտնի առեւանգել են Կարեն Վարդանյանին, այնուհետեւ ապօրինաբար զրկել կյանքից, որից հետո, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գաղտնի հափշտակել Կարեն Վարդանյանի զգալի չափի գույքը:

Քննության տվյալներով՝ Կարեն Վարդանյանն իր բնակարանը նվիրաբերել է 23-ամյա Զոհրաբյանին, որի դիմաց պետք է ստանար դրամական փոխհատուցում՝ 20.000 ԱՄՆ դոլարի չափով, կամ այդ գնի սահմաններում նոր բնակարան։

Պայմանավորված գումարը Կարեն Վարդանյանին չտալու համար Զոհրաբյանն առաջարկել է նրան Վրաստանի միջոցով մեկնել Դուբայ՝ շրջագայության՝ մտադրվելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան։ Նշված մտադրության մասին Գեւորգը հայտնել է Արթուր Միհրանյանին, որը 2016թ. հունվար ամսից օրավարձով վարում էր Զոհրաբյանին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան՝ խոստանալով դրա դիմաց որոշակի գումար:

Պայմանավորվածության համաձայն՝ Միհրանյանը 2016թ. մարտի 17-ին Լենինգրադյան փողոցում գտնվող դեղատնից գնել է «Դիմեդրոլ» տեսակի թվով 10 դեղահաբ, դրանք լցրել ջրով լի շշի մեջ եւ դրել ավտոմեքենայի հետնամասում, որպեսզի Կարեն Վարդանյանը ճանապարհին այն խմի եւ քնի, ապա երեքով «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով ուղեւորվել են դեպի Սեւան քաղաք՝ Վարդանյանին Վրաստանի Հանրապետություն ուղեկցելու պատրվակով: Ճանապարհին Վարդանյանը խմել է դեղահաբերով ջուրը, սակայն այն որեւէ ներգործություն չի ունեցել։ Հասնելով Սեւանի Ախթամար կղզու մոտ՝ ավտոմեքենան կանգնեցրել են բնական կարիքները հոգալու պատրվակով։ Նախնական տվյալներով՝ գետնից քար վերցնելով, Զոհրաբյանը վերադարձել է, ավտոմեքենայում նստել Վարդանյանի կողքին եւ քարով հարվածներ հասցրել նրա գլխին: Վերջինիս հարվածել է նաեւ ավտոմեքենայի վարորդը՝ Արթուր Միհրանյանը։

Տեսնելով անշնչացած Վարդանյանին եւ հասկանալով, որ նա արդեն մահացել է՝ նրան թողել են ավտոմեքենայի սրահի հետնամասում, վերադարձել Երեւան, որտեղ դիակը տեղափոխել են Զոհրաբյանին պատկանող ավտոտնակ եւ թաղել։ Երկու ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ միաժամանակ երեք հոդվածների հատկանիշներով՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 3-ին), 7-րդ եւ 8-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից սպանություն կատարելը՝ զուգորդված շահադիտական դրդումներով, ավազակությամբ, մարդուն առեւանգելով), 177-րդ հոդվածի 2-ին մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողություն կատարելը), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առեւանգելը) հատկանիշներով:

Ամբաստանյալներից Գեւորգ Զոհրաբյանն առաջադրված հոդվածներից որեւէ մեկով իրեն մեղավոր չճանաչեց: «Որովհետեւ ես չէի կարող շահադիտական դրդումներ ունենայի իմ բնակարանի նկատմամբ, որը նվեր էի ստացել դրանից մի տարի առաջ իմ ծննդի առիթով»,- պատճառաբանեց նա:

Մյուս ամբաստանյալը իրեն մեղավոր ճանաչեց սպանության համար, սակայն չընդունեց առեւանգելու փաստը, իսկ ավազակության վերաբերյալ էլ հայտնեց, որ չի հիշում: Այսօրվա դատական նիստին հարցաքննվեց վկա Էդուարդ Հարությունյանը: Վերջինս այն անձն է, ում գործով ամբաստանյալ Գեւորգ Զոհրաբյանը վաճառել է Կարեն Վարդանյանին պատկանող, սակայն փաստաթղթերով իրեն նվիրատվություն արված բնակարանը: Վկան հայտնեց, որ անշարժ գույքի գործակալության տնօրեն է:

Բնակարանի վաճառքի մասին իմացել է List.am կայքից, այնուհետեւ բնակարանը տեսնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել Գեւորգ Զոհրաբյանի հետ: Նրա խոսքով՝ Գեւորգն իրեն ներկայացրել է, որ այդ բնակարանը սեպտեմբերին ստացել է նվիրատվությամբ, եւ որ պարտքեր ունի, այդ պատճառով էլ վաճառում է: Վկան հայտնեց, որ բնակարանը վաճառվել է 42 000 դոլարի սահմաններում, սակայն ինքը սակարկել է եւ համաձայնել է այն գնել 37000 դոլարով: Մաս-մաս բանկին եւ Գեւորգին վճարելուց հետո նրան մնացել է պարտք 6700 դոլար:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 24-ին:

Տպել
14117 դիտում

20-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ամուսինը կալանավորվել է

Խիտ մառախուղի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Դավիթ Բեկ-Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում

Մարտունիում ՔՊ ակտիվիստները փակել են Երևան-Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը՝ ռեյտինգային ցուցակի դեմ բողոքի համար

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ դատական հայց է ներկայացվում՝ լրտեսության մեղադրանքով

Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատային ֆեդերացիային

Լարսի անցակետը փակ է բոլոր ավտոմեքենաների համար, Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ

Աննա Հակոբյանն այցելել է բուժում ստացող երեխաների նկարների ցուցահանդես (լուսանկարներ)

Լոռիում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, Լարսի անցակետը՝ փակ

Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

Հորը սպանած Խաչատրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել. քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում