Շահագրգռված են. շատ խախտումը շատ փող է բերում

01/02/2017 schedule13:38

Արդեն տարիներ շարունակ Երեւանում եւ հանրապետության մարզերում գործում են արագաչափ սարքերը, որոնք լուսանկարում են սահմանված առավելագույն արագությունը գերազանցող տրանսպորտային միջոցներին: Շաբաթներ առաջ հանդես եկանք հրապարակմամբ, որտեղ նշեցինք, որ համաձայն ՀՀ ԿԱ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից ստացված գրության՝ Հայաստանում գործում են 180-ից ավելի արագաչափ սարքեր:

Վիճակագրություն

Սարքերի արձանագրած խախտումների վիճակագրության համաձայն, դրանք, որպես կանոն, միջինում օրական արձանագրում են 5-ից 10 խախտում: Կան առավել «անշառ» արագաչափեր, որոնք ընդհանրապես ամսվա կտրվածքով խախտում չեն ֆիքսել, իսկ կան հակառակը՝ առավել վտանգավորներ:

Արագաչափ սարքերի ընդհանուր թվի ավելի քան մեկ երրորդը օրական միջինում ոչ ավելի, քան 3 խախտում է արձանագրում: Միաժամանակ, դրանց շուրջ 10 տոկոսը օրական արձանագրում է 20-ից ավելի խախտում:

Թոփ-վտանգավորներն են Երեւան քաղաքի Արտաշիսյան, Արշակունյաց, Աճառյան, Իսակով, Թբիլիսյան եւ Տերյան փողոցների արագաչափերը, ինչպես նաեւ Երեւան-Աշտարակ մայրուղու Պռոշյան գյուղի տարածքում գտնվող սարքը, որոնք ամսական 1000-ից ավել խախտում են արձանագրում:

Երեւանի Արտաշիսյան փողոցում գործող արագաչափը 2016 թ. հոկտեմբերին արձանագրել է սահմանված առավելագույն արագության խախտման 3729 դեպք՝ արձանագրելով բացարձակ ռեկորդ (օրական 120-ից ավելի խախտում):

Ընդհանուր առմամբ, հաշվարկել էինք, որ արագաչափ սարքերի ամենավտանգավոր 5 տոկոսը ապահովում է ավելի շատ տուգանք, քան բոլոր արագաչափերի 70 տոկոսը (միասին վերցված):

Ոչինչ չեն անում

Նախկինում գրել էինք, որ Ճանապարհային ոստիկանությունում չգիտեն կամ չեն ցանկանում իմանալ, թե ինչու են այդ հատվածներում վարորդները առավել շատ խախտումներ անում: Ճանապարհային երթեւեկության անվտանգության համար պատասխանատու այդ մարմնից, մասնավորապես, հայտնեցին, որ «Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ թույլ տալը կարող է պայմանավորված լինել տարբեր սուբյեկտիվ գործոններով (անուշադրություն, անզգուշություն, շտապողականություն եւ այլն), որոնք վերլուծության ենթարկել հնարավոր չէ»:

Սակայն ամենաանվտանգ արագաչափերի տակ տուգանվողների քանակը համարյա հազար անգամ ավելի քիչ է, քան ամենավտանգավորների տակ տուգանվողներինը: Վարորդների անուշադրությունը, անզգուշությունը, շտապողականությունը եւ այլ հանգամանքները, սովորաբար, հավասարապես են բաշխված լինում: Եվ եթե մի արագաչափի տակ վարորդները 1000 անգամ ավելի անուշադիր, անզգույշ ու շտապող են, ապա դա պետք է ունենա պատճառներ՝ լուրջ պատճառներ, որոնց ուսումնասիրությամբ Ճանապարհային ոստիկանությունը չի զբաղվում:

Որոշ արագաչափերի ճանապարհահատվածներում վարորդների կողմից սահմանված նվազագույն արագության թույլատրելի չափը խախտելու դեպքերի առատության դեմ պայքարի մասին հարցում ուղարկեցինք Ճանապարհային ոստիկանություն՝ խնդրելով հայտնել, թե ինչ են ձեռնարկում խախտումների քանակը նվազեցնելու ուղղությամբ: Ի վերջո, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը, բացի տուգանելուց, պետք է նաեւ այլ միջոցներ գործադրի խախտումների քանակի նվազեցման համար:

Այստեղ եւս պարզվեց, որ ՃՈ-ն ոչինչ չի անում: Համարյա ոչինչ: Մասնավորապես, համաձայն ստացված գրության, ճանապարհային երթեւեկության անվտանգության համար պատասխանատու այս մարմնում համարում են, որ կանխարգելելու համար բավարար է արագաչափերի մասին ցուցանակների տեղադրումը:

Եվ անգամ եթե մի կողմ թողնենք այն, որ արագաչափերի մասին հայտնող ցուցանակները հաճախ չափազանց փոքր են եւ ծառերի հետեւում «թաքնված», փորձենք հասկանալ, թե ի՞նչ կարող է անել Ճանապարհային ոստիկանությունը:

Պարզ քայլեր

Նախ, ամենահասարակ գործողությունը, որը տրամաբանական է անել այն դեպքերում, երբ բազմաթիվ վարորդներ խախտում են արագության սահմանափակումը, դա սահմանափակման մասին հիշեցնող եւս 1-2 նշանի տեղադրումն է:

Ցանկացած նշան ոստիկանության վրա նստում է մոտ 40 հազար դրամ: Այդ գումարը անհամեմատ փոքր է արագաչափերի հավաքագրած տուգանքներից: Երեւանի այդ առավել վտանգավոր արագաչափերը օրական 300-400 հազար դրամ են հավաքագրում:

Այսինքն, այդ վտանգավոր արագաչափերի մոտ արագության սահմանափակման լրացուցիչ նշան դնելիս կծախսվի այդ սարքերի՝ մեկ օրում հավաքագրված գումարի մոտ 10 տոկոսը: Այս պարզ քայլով կբացառվեր խախտումների պատահական կատարումը:

Կան ավելի բարդ լուծումներ… Օրինակ՝ ասֆալտին այնպիսի հատուկ եւ անվնաս ծածկույթ անելը, որի վրայով անցնելիս անվադողերից սկսում է աղմուկ գալ, ինչը ստիպում է վարորդներին կենտրոնանալ ու նվազեցնել արագությունը: Այս մեթոդը բավականին լայն կիրառում ունի ողջ աշխարհում:

Փողը

Սակայն, ինչպես տեսնում ենք, Ճանապարհային ոստիկանությունը նման գործառույթներ չի իրականացնում… Այլ բավարարվում է վարորդների՝ տուգանվելու պրոցեսով:

Արագաչափերի տուգանքները սկսվում են հազար դրամից եւ հասնում են կես միլիոնի (կախված գերազանցված արագության չափից): Ենթադրենք, որ միջինում տուգանքը կազմում է 8-10 հազար դրամ: Հետեւապես, առավել վտանգավոր արագաչափերի «թոփ-տասնյակը» ամսական ապահովում է մոտ 150 միլիոն դրամի եկամուտ: Տարեկան կտրվածքով այդ գումարը, մոտավոր ու կոպիտ հաշվարկով, հասնում է 2 միլիարդ դրամի:

Այլ կերպ ասած, ոստիկանության արտաբյուջետային հիմնադրամը կզրկվի տարեկան մոտ 2 միլիարդ դրամից (դա այդ հիմնադրամի ընդհանուր եկամուտների մոտ 6 տոկոսն է), եթե իրական քայլեր ձեռնարկվի այդ առավել վտանգավոր արագաչափերի հատվածներում խախտումների առատության դեմ:

Դանիել Իոաննիսյան

Տպել
3367 դիտում

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել