Անիի գրպանն ատոմային ռումբ կա, աստված չանի՝ դուրս գա՝ Հայաստանը կպայթի. տատիկը՝ դատավորին

01/02/2017 schedule19:30

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով առաջին դատական  նիստը:

Նիստին չէր ներկայացել այս գործով տուժող, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ինչպես նաեւ «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության ներկայացուցիչը: Վերջինս դատարանին գրություն էր ուղարկել դատարան չներկայանալու վերաբերյալ, սակայն Ուրիխանյանը, թեեւ պատշաճ ծանուցվել էր, բայց ո՛չ ներկայացել էր, ո՛չ էլ դատարանին տեղեկացրել չներկայանալու պատճառների մասին: Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նկատեց, որ պատգամավորը միտումնավոր չի ներկայացել:

Դատարանը որոշեց, այնուամենայնիվ, առանց նրանց ներկայության շարունակել նիստը: Անի Հովհաննիսյանը դատարանում հայտարարեց, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում «ՎՏԲ» բանկի միջնորդությամբ: Հովհաննիսյանն ասաց, որ միակ ցանկությունն է, որ իր նկատմամբ հետապնդումը դադարեցվի: Դատաքննությունը սկսվելուն պես մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանը հրապարակեց մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը:

Ըստ  այդմ՝ Անի Հովհաննիսյանը շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով կատարել է խոշոր չափերով շորթում`«ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով: Նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից մարտի 15-ին պահանջել է 1 մլն դրամ: Բացի դրանից, նա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ: Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, որն էլ նշել է, թե համապատասխան վերաբերմունք է անհրաժեշտ նմանատիպ հոդվածների հրապարակումները դադարեցնելու համար: Օրեր անց Անի Հովհաննիսյանը պատգամավորից պահանջել է 300 հազար դրամ, որն օրեր անց նրա աշխատակից Վարդիթեր Գիշյանը ստացել է:

Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով (շորթում): Անի Հովհաննիսյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, ավելին՝ ասաց, որ մեղադրանքի էությունն իրեն անհասկանալի է: «Ինձ համար պարզ է այնքանով, որ իմ նկատմամբ քաղաքական պատվերի շրջանակում հետապնդում է իրականացվում, բայց պարզ չի այն, ինչ վերագրվում է ինձ»,- ասաց նա:

Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգ. նախ կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերը, ապացույցները, փորձագիտական եզրակացությունները, կզննվեն իրեղեն ապացույցները, հետո կհարցաքննվեն տուժող Տիգրան Ուրիխանյանը, տուժողի ներկայացուցիչ Գարիկ Ստեփանյանը, կհարցաքննվեն վկաները՝ ըստ դրվագների, վերջում կհարցաքննվի մեղքը չընդունող ամբաստանյալ Անի Հովհաննիսյանը:

Արշակ Վարդանյանն ասաց, որ դատարանը միջոցներ կձեռնարկի տուժողի ու տուժողի ներկայացուցչի ներկայությունը հետագա նիստերին ապահովելու համար:

Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց ազատ արձակել իր պաշտպանյալին, կամ նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրել գրավը: Նա հայտարարեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը հիմնված է միայն ենթադրությունների վրա, իր պաշտպանյալը հանցավոր գործողություններ չի կատարել, սպառնալիք կամ պահանջ ոչ մեկին չի ներկայացրել: Անազատության մեջ գտնվելն ու մեղադրվելը նրա լրագրողական գործունեության՝ «ՎՏԲ»-ում ադրբեջանական կապիտալի առկայության մասին հրապարակումների հետեւանք են:

Պաշտպանը նշեց, որ Անի Հովհաննիսյանն արդեն 8 ամիս անազատության մեջ է, իսկ 2017 թվականի հունվարի 28-ից նա կալանքի տակ պահվում է կրկին անօրինական կերպով:

Իր պաշտպանի միջնորդությանը միացավ Անի Հովհաննիսյանը ու հայտարարեց. «Հուսով եմ՝ այս ատյանը զերծ կմնա ռուս-ադրբեջանական ազդեցություններից, ու որեւէ բան կփոխվի»:

Մեղադրող դատախազը, սակայն առարկեց միջնորդության դեմ:

Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, մերժեց պաշտպանի միջնորդությունը ամբողջությամբ՝ նշելով, որ դեռ բարձր են հավանական ռիսկերը, որ ամբաստանյալը, գտնվելով ազատության մեջ, անօրինական ազդեցություն կարող է ունենալ վկաների վրա, առկա են արդարադատությանը նրա կողմից անօրինական միջամտություն կատարելու եւ պատասխանատվությունից ու պատժից խուսափելու վտանգները: Անի Հովհաննիսյանին մեղսագրված արարքներով նախատեսված է 3-7 տարի ազատազրկում, նրա արարքների հանրային վտանգավորության աստիճանը բարձր է:

Դատարանը համոզված չէ, որ ազատության մեջ հայտնվելով՝ ամբաստանյալ Անի Հովհաննիսյանը կդրսեւորի պատշաճ վարքագիծ: Դատարանի այս որոշումն Անի Հովհաննիսյանն ընդունեց քմծիծաղով, իսկ նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն այն անօրինական որակեց: Անի Հովհաննիսյանի տատիկը, դիմելով թոռնուհուն, ասաց. «Տասը տարի էլ նստես՝ քո ճիշտն առաջ կտանես, ես քո տատիկն եմ, ես քեզ սիրում եմ, չվախենաս…»: Դատավարության ավարտին էլ տատիկը դիմեց դատավորին. «Այս աղջկա գրպանն ատոմային ռումբ կա…աստված չանի՝ դուրս գա՝ Հայաստանը կպայթի…»:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց փետրվարի 16-ին:

Տպել
9895 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին