Թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ն ինքն իր դեմ կատաղի պայքար է մղելու

Armtimes.com-ը երեկ ներկայացրել էր Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով խորհրդարանական ընտրություններին առաջադրվողների հավանական անունները:

Այս անգամ կներկայացնենք թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները միասին) սպասվող ընտրապայքարի ամենահավանական մասնակիցներին:

Հանրապետական կուսակցությունն այս ընտրատարածքում բացարձակ առաջատար չունի: Այստեղ ստվերային պայքար կմղի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր աներորդու՝ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի միջոցով: Վերջինս 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր էր դարձել նախկին թիվ 1 ընտրատարածքից (Ավան վարչական շրջան եւ Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածը): Տարոն Մարգարյանի թեկնածուից ավելի մեծ հավակնություններ ունի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, որը հայտնի օֆշորային սկանդալից հետո հրաժարական տվեց: Միհրան Պողոսյանն, ի դեպ, այս օրերին ակտիվ քարոզչական աշխատանքներ է տանում իր հիմնադրած «Քեթրին» հկ-ի միջոցով:

ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում կարող է լինել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայրը՝ Ղուկաս Ուլիխանյանը: Վերջինս ԵԿՄ վարչության փոխնախագահն է:

«Ծառուկյան դաշինք»-ից, Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքից, ինչպես նաեւ Հայկական վերածնունդ կուսակցությունից դեռ հավակնորդներ չկան այս ընտրատարածքում:

«Ելք» դաշինքից նշմարվում է մի քանի թեկնածուի անուն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ Զարուհի Բաթոյանի, Հովիկ Աղազարյանի, ՔՊ անդամ Կարեն Չիլինգարյանի, ինչպես նաեւ «Լուսավոր Հայաստան» խորհրդի անդամ Մանե Թանդիլյանի անունները:

Տպել
8349 դիտում

Հրազդանի տներից մեկի տանիքում մոտ 30 տարեկան տղամարդու են հայտնաբերել՝ կախված վիճակում

Ուկրաինայի ՆԳՆ-ը հետախուզում է հայտարարել հայազգի մեծահարուստ Սարկիսով եղբայրների նկատմամբ

Կողոպուտ բենզալցակայանում. 29 հազար դրամ հափշտակած կասկածյալը ձերբակալված է

Այսօր ու վաղը սպասվում են ձյան տեղումներ, մառախուղ, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ՌԱԿ-ն իր համակիրներին կոչ էր արել քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, հուսով է՝ հույսերը կարդարանան

Վահե Էնֆիաջյանը վերահաշվարկ է պահանջել. ձայներն ավելացել են 6-ով

Ստեփանավանի ողբերգական հրդեհի փաստով կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ. մարզպետ

Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրը հրապարակելը քարոզչության վերջին օրը զուգադիպություն էր. Օսիպյան

ՀՀ-ում կամավոր բաժին է ներկայացել 2006 թվականից հետախուզվող կինը

Հայտնի է 20-րդ դարում ամենաշատը հեռարձակված հիթը

Գործընկերություն կառուցելու հիմքում մենք դնում ենք հայաստանամետ քաղաքական մոտեցում. նախարար

Մոսկվայում կկանգնեցնեն Շառլ Ազնավուրի արձանը

Հանրապետության գլխավոր տոնածառը գրեթե պատրաստ է, լույսեր են վառվում (տեսանյութ)

Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ համախմբման. Եվրոպայի հայերի համագումարի շնորհավորանքը

Գյումրի, Մարալիկ քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյանում ձյուն է տեղում

Ընդդիմությունը պետք է հարցերի լուծումների այլ ճանապարհ առաջարկի, քան իշխանությունը. Քոչարյան

Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է. Փաշինյանը պատասխանել է թուրք լրագրողի հարցերին

Անգլիայում 14-ամյա ֆուտբոլիստը մահացու վնասվածք է ստացել խաղի ժամանակ

Ընտրություններ՝ առանց թաղայինների

78 հաղորդում, 2 քրգործ. ամփոփ տվյալներ՝ ընտրությունների օրվա և քարոզարշավի հաղորդումներից