Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետ՝ փոխարինելով Հովիկ Աբրահամյանի մերձավորին

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Կառավարության որոշման նախագիծը գործադրին ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը` նշելով, որ մարզպետն ազատվում է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն: Կառավարության անդամներն առանց որեւէ առարկության եւ հարցի հավանության արժանացրեցին այդ նախագիծը:

Մեկ այլ որոշմամբ՝ կառավարությունն Արարատի մարզպետի պաշտոնում նշանակեց բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին: Այս որոշման նախագիծը եւս գործադրին ներկայացրեց Դավիթ Լոքյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հարցրեց, թե Արամայիս Գրիգորյանին հարցեր ունե՞ն, սակայն արձագանք չստանալով ասաց. «Պարոն Գրիգորյան, ձեզ արդյունավետ աշխատանք ենք ցանկանում»:

Արամայիս Գրիգորյանը 2013 թվականին նշանակվել էր Արարատի մարզպետ, 2014 թվականին ազատվելով մարզպետի պաշտոնից՝ նշանակվել էր բնապահպանության նախարար, սակայն Կարեն Կարապետյանի կառավարության ձեւավորման ժամանակ նա չվերանշանակվեց նախարարի պաշտոնում: 2016 թվականի սեպտեմբերից պետական պաշտոն չէր զբաղեցնում: Արամայիս Գրիգորյանն ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ)  եղբայրն է: Արարատի մարզում նրանք համարվում են ՀՀԿ-ի հենարաններն ընտրությունների ժամանակ:

Հիշեցնենք, որ Ռուբեն Աբրահամյանի (Հովիկ Աբրահամյանի մերձավորն է) հրաժարականի դիմումի մասին armtimes.com-ը գրել էր օրեր առաջ: Ռուբեն Աբրահամյանի հրաժարականը կապված էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելու որոշման հետ, քանի որ նախկին վարչապետի որոշումից հետո Արարատի մարզպետը եւ այլ պաշտոնյաներ նմանատիպ դիմումներ գրեցին: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը երեկ մեր զրույցում ասել էր, որ Հովիկ Աբրահամյանից հետո ՀՀԿ-ն լքել է եւս 13 անձ, որոնք հիմնականում Արարատի մարզից են:

Տպել
4471 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր