Լիբանանաբնակ տիտղոսակիր սեղանի թենիսիստուհի Մարիանա Սահակյանը պատրաստվում է մրցման

02/02/2017 schedule15:04

Հայազգի սեղանի թենիսիստուհի Մարիանա Սահակյանը, որը հանդես է գալիս Լիբանանի դրոշի ներքո, պատրաստվում է հերթական մրցելույթներին: «Նադվե Կոմատիեհ» ակումբում խաղացող մարզուհին մարտի սկզբին մասնակցելու է տարվա առաջին՝ «Bonus» կոչվող մրցաշարին, իսկ ապրիլին՝ Լիբանանի թիմային առաջնությանը: Armtimes.com-ի հետ զրույցում 39-ամյա Մարիանան նշեց, որ, ինչպես միշտ, ձգտելու է հաղթանակի:

««Bonus»-ը տարվա առաջին մրցաշարն է: Այն կարեւոր է, որովհետեւ դրանով վարկանիշ ենք հավաքում: Տարեվերջին մեր վարկանիշների 70%-ը չեղյալ է համարվում, եւ պետք է կրկին սկսենք միավորներ հավաքել: Ես պայքարելու եմ 1-ին տեղի համար: Միշտ պայքարում են հաղթանակի համար»,- ասաց նա:

Մարիանա Սահակյանը խորհրդային տարիների հայկական սպորտի լավագույն սեղանի թենիսիստներից մեկի՝ Հրանտ Սահակյանի դուստրն է: Այս մարզաձեւով սկսել է զբաղվել Հայաստանում: Նրա մարզիչներից են եղել սեղանի թենիսի ՀՀ ֆեդերացիայի ներկայիս նախագահ Ֆելիքս Սարգսյանը: 1991 թ. նա արժանացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչմանը:

«Ես շարունակում են հորս գործը, բայց երեխաներս իմ օրինակին չեն հետեւում: Տղաս ֆուտբոլ է խաղում, իսկ աղջիկս ոչնչով չի զբաղվում: Աղջիկս 15 տարեկան է, իսկ տղաս՝ 13»,- պատմում է նա:

Առաջին անգամ Մարիանան Լիբանան է մեկնել 1997 թ.՝ արաբական երկրների մարզական խաղերին մասնակցելու: Լիբանանի հավաքականն այդ մրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը: Լիբանանից կրկին հրավեր է ստացել 1999 թ. եւ 9 տարի հանդես է եկել «Հոմենեթմեն» ակումբում: Թիմային առաջնություններում մենախաղում 4 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 2007-ին էլ Լիբանանի կազմում ոսկե մեդալ է նվաճել արաբական խաղերում:

2009-ին վերադարձել է Հայաստան, սակայն աշխատանք, ինչպես նաեւ սպորտով հաջողությունների հասնելու հնարավորություն չունենալու պատճառով 2014-ին կրկին տեղափոխվել է Լիբանան՝ «Նադվե Կոմատիեհ» ակումբ: Անցած տարի Մալազիայում կայացած մեծահասակների սեղանի թենիսի աշխարհի առաջնությունում Լիբանանի հավաքականին օգնել է 4-րդ դիվիզոնից բարձրանալ 3-րդ դիվիզիոն: Կարիերայի մեծագույն ձեռքբերումն է համարում Ռիո 2016-ին մասնակցելը:

«Իմ առաջին Օլիմպիական խաղերն էին: Մինչեւ այդ Ռիո հասնելու համար մասնակցել եմ Արեւմտյան Ասիայի գոտու վարկանիշային մրցաշարին եւ չեմպիոն դարձել: Օլիմպիական խաղերից շատ տպավորված եմ՝ չնայած հենց առաջին խաղում պարտվեցի նիգերիացուն: Շատ ուրախ եմ, որ այդ տարիքում հասա իմ նպատակին: Միշտ երազել եմ մասնակցել Օլիմպիական խաղերին»,- ասում է նա:

Ռիո 2016-ում՝ նիգերիացի Օլոֆունկ Օշոնայքին պարտվելուց հետո

Մարզուհին ուրախությամբ նշում է, որ կարիերայի ընթացքում հասել է իր առջեւ դրած բոլոր նպատակներին. դարձել է Հայաստանի չեմպիոն, բազմաթիվ չեմպիոնական տիտղոսներ է նվաճել թե՛ Լիբանանի ներքին առաջնություններում, թե՛ հավաքականի մակարդակով միջազգային ասպարեզում, մասնակցել է Օլիմպիական խաղերին: Այժմ շարունակելու է խաղալ հաճույքի համար:

Տպել
1511 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել