Մեր պես հայրենասեր տղերքին հանցագործ սարքե՞ն. Սոսո Մարգարյանն ու ընկերները դատապարտվեցին

02/02/2017 schedule19:45

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի այսօրվա դատավճռով հուլիսի 20-ին ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Սոսո Մարգարյանը, Գագիկ Միքայելյանն ու Արսեն Մկրտումյանը դատապարտվեցին երեք տարվա ազատազրկման:

Նրանք մեղավոր ճանաչվեցին Խորենացի-Քրիստափորի փողոցների խաչմերուկում` ՊՊԾ գնդի մոտակայքում զանգվածային անկարգություններ կատարելու մեջ: Ավելի կոնկրետ՝ նրանք քարեր են նետել այդ օրը ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ, քաշել նրանց ոստիկանական վահանները: Գործով կա 46 տուժող, որոնց դատարանն այդպես էլ չլսեց, քանի որ ամբաստանյալներն ընդունել էին իրեն առաջադրված մեղադրանքները եւ խնդրել արագացված կարգ կիրառել:

Մինչ դատավճռի հրապարակումը պաշտպանները հանդես եկան պաշտպանական ճառով: Նախ, նիստի մեկնարկին միջադեպ տեղի ունեցավ: Մի քանի քաղաքացիների չհաջողվեց դատական նիստերի դահլիճ մտնել, քանի որ նստելու տեղ չկար: Մեղադրյալների հարազատները դժգոհեցին, որ դահլիճը փոքր է, կարգադրիչներն էլ ասացին թե՝ «այս են եղած պայմանները»: Նիստը նշանակված էր 12:00-ին, սակայն մեղադրյալներին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բերեցին 50 րոպե ուշացումով:

Մեղադրյալ Սոսո Մարգարյանի պաշտպան Արա Զաքարյանն անդրադառնալով դատախազի՝ իր պաշտպանյալի հանդեպ երեք տարվա ազատազրկում պահանջելու փաստին, ասաց, որ այն հիմնավորումներ չունի: Ըստ նրա՝ քաղաքացիները, մասնակցելով ցույցի, փորձել են այդպես կանխել իրավապահների կողմից ՊՊԾ գունդը գրավածների հանդեպ ուժի կիրառումը, որի դեպքում երկու կողմից լինելու էին զոհեր եւ վիրավորներ. «Եթե հասարակությունն այդ օրերին պասիվ լիներ եւ դեմ չարտահայտվեր ուժի կիրառմանը, մեծ էր հավանականությունը, որ իշխանությունն ուժ կկիրառեր ՊՊԾ գնդի տարածքը գրավելու համար…Իմ պաշտպանյալը քար է նետել այն բանից հետո, երբ ոստիկանների նետած լուսաձայնային նռնակը պայթել է նրա ոտքի մոտ: Այդ դեպքով ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով պաշտպանյալս տուժող է ճանաչվել: Ըստ տեսանյութի՝ նրա նետած քարը մի քանի մետր թռել է ու ընկել գետնին՝ ոստիկաններից շատ հեռու»,-հավելեց Արա Զաքարյանը:

Սոսո Մարգարյանն էլ իր վերջին խոսքում ասաց՝ ընդունում է իր մեղքն առ այն, որ քար է նետել, սակայն չի կարծում, թե իր կատարածը հանցագործություն է: «Այսինքն՝ ես մեղավոր եմ, բայց մեղավոր չեմ»,- արձագանքեց դատավորը: Մեղադրյալն ի պատասխան նշեց, որ իրենք ցանկացել են իրենց մասնակցությամբ կանխել արյունահեղությունը. «Եթե իշխանություններն ուզում են մեր պես հայրենասեր, ջահել տղերքին հանցագործ սարքե՞լ…տարօրինակ է»:

Պաշտպանն ուշադրության հրավիրեց նաեւ այն հանգամանքին, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ, առանց հավաքը ցրելու համար ժամանակ տրամադրելու։

Ամբաստանյալ Գագիկ Միքայելյանի պաշտպան Անի Չատինյանը դատարան ներկայացրեց իր պաշտպանյալին վերաբերող դրական բնութագրեր, որտեղ նշվում էր, որ Միքայելյանն աշխատում է 142 դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ, աշխատել է նաեւ ԳԱԱ-ում։ Ամբաստանյալն իր խնամքի տակ ունի երկու տարեկան երեխա։  Իր վերջին խոսքում Գագիկ Միքայելյանն ասաց. «Նպատակ չենք ունեցել բռնություն կիրառել: Լուսաձայնային նռնակների նետումն անսպասելի սկսվեց, սկսեցինք պաշտպանվել: Խնդրում եմ հաշվի առնել, որ խնամակալության ներքո ունեմ կին եւ երեխա»:

Ամբաստանյալ Արսեն Մկրտումյանը նույնպես հանդես եկավ վերջին խոսքով․«Ես ընդունում եմ իմ մեղքը, զղջում եմ արարքիս համար, խնդրում եմ հնարավորություն տալ ապացուցել, որ այդ արարքն ինքնաբերաբար է կատարվել»:

Բոլոր երեք ամբաստանյալների համար փաստաբանները խնդրեցին կիրառել մեղմ պատիժ կամ պատժի պայմանական չկիրառում։

Դատախազ Հայկ Պետրոսյանը, անդրադառնալով պաշտպանական կողմի ճառերին, նշեց, որ դրանց մեջ առկա են այլընտրանքային տարրեր, իսկ պաշտպան Ա․ Զաքարյանի ելույթում քաղաքական ենթատեքստ տեսավ․

«Ո՞վ է ասել, որ իշխանությունը փորձել է հաշվեհարդար տեսնել այդ մարդկանց հետ, իսկ զանգվածային անկարգությունների մասնակիցները կարողացել են կանխել այն՝ քար նետելով կամ այլ ձեւով։ Այդ օրը ոստիկանության աշխատակիցները դրսեւորել են ծայրահեղ զսպվածություն»։ Նշենք, որ մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը դատարանից խնդրել էր ամբաստանյալներին դատապարտել երեք տարվա ազատազրկման, ինչն էլ դատարանն արեց:

Դատավճռի հրապարակումից հետո Սոսո Մարգարյանի պաշտպան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երբ խոսքը վերաբերում է քաղաքական ենթատեքստ ունեցող գործերին, մեր դատարանները ոչ թե արդարադատություն են իրականացնում, այլ դրա «իմիտացիան»: Դատական ակտը ոչ թե խորհրդակցական սենյակում է իրականացվում, այլ «վերեւներում»,- ասաց Արա Զաքարյանը: Նա համոզված է՝ իր պաշտպանյալին վերագրվածը հանցագործություն չի համարվում. «Իշխանությունը հատուկ լուրեր տարածեց, որ ով մեղքն ընդունի եւ արագացված կարգով դատավարություն անցկացնելու համար միջնորդի, պայմանական ազատազրկում կստանա, բայց փաստորեն կոտրված տաշտակի առաջ հայտնվեցինք: Իշխանությունը նաեւ այս առումով խաբեց…Արագացված դատաքննության կոչ արվեց, որպեսզի չպարզվեն այն հանգամանքները, որոնք ցույց են տալիս՝ մեր պաշտպանյալների գործողություններում հանցակազմ չկա»:

Տպել
18135 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում