«Ադրբեջանցի գերու համար Ղարաբաղում ավելի անվտանգ է». ո՞ր դեպքում Արցախը կվերադարձնի նրան

02/02/2017 schedule19:52

«Ադրբեջանցի զինծառայողի կյանքին ու անվտանգությանն Արցախում որեւէ վտանգ չի սպառնում: Նրա ծնողներն ու հարազատները կարող են հանգիստ լինել». մեզ հետ զրույցում այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով երեկ Թալիշի ուղղությամբ կազմակերպված դիվերսիոն ներթափանցման ժամանակ գերեվարված Էլնուր Զադեին:

- Պարոն Բաբայան, երեկ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, հակադիվերսիոն ներթափանցման արդյունքում ադրբեջանցի զինվոր է գերեվարվել: Արդյո՞ք կա հարուցված  քրգործ, որտե՞ղ է պահվում ադրբեջանցի դիվերսանտը:

- Այդ մանրամասները պետք է Պաշտպանության բանակից ճշտել, կարող եմ ասել մի բան, որ ադրբեջանցի զինծառայողի կյանքին ու անվտանգությանը որեւէ վտանգ չի սպառնում: Նրան այստեղ վերաբերում են հարգանքով՝ ի տարբերություն Ադրբեջանի, որի մարդատյացության վրա կասկած չկա: Որքանով էլ Ադրբեջանը թշնամաբար է տրամադրված մեր նկատմամբ՝ մենք գերիների նկատմամբ պահպանում ենք այն նորմերը, որ պահանջում են միջազգային պարտավորությունները:

- Այսինքն՝ այս պահին տեղյակ չե՞ք, թե նա որտեղ է պահվում:

- Դա ներկա դրությամբ ճիշտ չի բացահայտել, նա գտնվում է անվտանգ տեղում եւ նրա կյանքին որեւէ վտանգ չի սպառնում:

- Իսկ կարո՞ղ եք ասել՝ հարցաքննվե՞լ է զինվորը եւ պատմել է, թե ինչ էր պատրաստվում անել դիվերսիոն խումբը Թալիշում:

- Դեռ վաղ է այդ մասին խոսել, ժամանակը կգա, կտարածվեն տեղեկություններ:

- Արդյո՞ք Ադրբեջանն արդեն ներկայացրել է զինծառայողին վերադարձնելու պահանջ, չնայած ավելի վաղ հայտարարվել էր, որ նա զինվոր չէ:

- Նրանք հրաժարվել են այդ զինվորից եւ սա ֆաշիզմի դրսեւորում է: Նրանք իրենց այդպես են պահում ոչ միայն հարեւանի, այլ նաեւ սեփական քաղաքացու նկատմամբ: Նրանք հրաժարվել են զինծառայողից, հայրենիքի պաշտպանից, նրան ներկայացրել որպես զորացրված անձնավորություն, մի երիտասարդ, որը խախտում էր զինվորական կանոնները: Փաստորեն, ալիեւյան կլանին պետք են միայն զոհված հերոսներ: Եթե այդ զինծառայողը զոհվեր դիվերսիոն փորձի ժամանակ՝ անմիջապես նրան կդասեին շեհիդների, հերոսների, սրբերի շարքին եւ կգնային նրանց տուն, ֆիլմ կնկարահանեին, Մեհրիբան Ալիեւան լաց կլիներ... Բայց եթե այդ մարդը ողջ է մնացել ու գերի ընկել, պետք է դավաճանի պիտակ կպցնեն եւ հրաժարվեն նրանից: Սա թող լինի բոլոր ադրբեջանցիների համար վառ օրինակ, թե ինչպես են նրանք վարվում հայրենիքի պաշտպանների հետ: Այս մասին նաեւ ձեզ հետ շատ ենք խոսել, որ նրանց ձեռք է տալիս, որ ինչքան հնարավոր է շատ զոհվեն ադրբեջանցի զինվորները, որպեսզի Ալիեւը եւ նրա կլանը օգտագործեն զոհերին՝ քարոզելու հայատյացություն: Բայց երբ գերի են ընկնում եւ այդ փաստն ապացուցում է, որ դիվերսիայի փորձ են արել, զինվորից հրաժարվում են:

- Այսինքն՝ վերադարձնելու պահանջ չի՞ ներկայացվել Ադրբեջանի կողմից:

- Ոչ: Ես համոզված եմ, որ այս պահի դրությամբ եւ հետագայում նրա համար ավելի անվտանգ է լինելու Արցախում, քան՝ Ադրբեջանում:

- Ո՞ր դեպքում Ղարաբաղը կհանձնի այդ գերուն, եթե այդպիսի պահանջ ամեն դեպքում լինի:

- Այդ մասին վաղաժամ է խոսելը: Տեսնենք ինչպիսի զարգացումներ են լինելու:

- Իսկ այսօր ինչպիսի՞ն է իրավիճակը:

- Այսօր հանգիստ է: Այն, որ դիվերսիոն փորձը Թալիշի մոտ է տեղի ունեցել՝ սա ցույց է տալիս, որ փորձում են ահաբեկել մեզ: Ձեզ հայտնի է, որ Թալիշում լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում գյուղի վերականգնման ուղղությամբ: Նրանք փորձում են մեզ ահաբեկել: Սա մեկ: Երկրորդ, 2017 թվականը յուրահատուկ տարի է մեզ համար: Դուք գիտեք, որ հայությունը տոնելու է Շուշիի ազատագրման  25-ամյակը, Բերձորի ազատագրումը եւ այլն: Իրենց մոտ հակառակն է, նրանք կորցրել են Շուշին, Բերձորը...Բացի այդ, Խոջալուի սպանդի 25-ամյակն է, որ կազմակերպել էին Ադրբեջանի իշխանությունները: Այդ իրադարձությունների նախաշեմին նրանք փորձելու են կրկին շեղել հասարակության ուշադրությունը օրեցօր վատթարացող սոցիալ-տնտեսական վիճակից: Սրանք մենք լավ հասկանում ենք եւ համապատասխան միջոցառումները ձեռնարկում ենք:

Տպել
15533 դիտում

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը