Ասում են ընտրակաշառք է, պարզվում է՝ պարտք են տալիս. ոստիկանության շտաբի պետ

ՀՀ ոստիկանությունը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իր լիազորություններն ու պարտականությունները օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում՝ «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» նախագծի հանրային քննարկում էր կազմակերպել, որին մասնակցում էին ոստիկանության պաշտոնատար անձինք։ 

Մասնավորապես, քննարկմանը մասնակցում էին Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը, ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասի Կիրակոսյանը, նրա տեղակալ Մեհրաբյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ու «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը եւ այլք:

Իոաննիսյանը շեշտեց, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները վստահ են՝ ապրիլի 2-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, ոստիկանության աշխատանքը պետք է ուղղված լինի վարչական ռեսուրսների չարաշահման ու ընտրակաշառքների դեպքերի բացահայտմանը, ինչում իրավապահները նախկին տարիներին խիստ թերացել են:

Արթուր Սաքունցը մի քանի դիտարկում ներկայացրեց, որոնցից մեկը վերաբերում է ոստիկանների գործողություններին ոչ միայն ընտրության օրը, այլ նաեւ նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Սաքունցը Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանին հորդորեց հստակ միջոցներ ձեռք առնել այդ օրը ընտրողների զանգվածային փոխադրումները ընտրատարածքներ կանխելու համար՝ պարզելով ով եւ ում հրահանգով է մարդկանց խմբերին ավտոբուսով քվեարկության բերում:

«Եթե բիզնեսի ղեկավար է, եւ այդ օրը զարմանալիորեն իր մեքենան տրամադրում է իր հաշվին, այդտեղ կա խնդիր», - նկատեց Սաքունցը՝ հարցնելով․- «Սիրուն աչքերի համա՞ր է նա մարդկանց տեղափոխում»: Հովհաննես Քոչարյանն ի պատասխան ասաց, որ խնդիր կա, բայց ծայրահեղությունների գիրկը ընկնել պետք չէ, ըստ նրա մարդկանց տեղափոխելը քրեորեն պատժելի արարք չէ: Ապա նա Սաքունցին հարցրեց՝ եթե քաղաքացին ընտրակաշառք է վերցրել, ապա ոստիկանությունն ի՞նչ կարող է անել: Նա հորդորեց՝ գիտեք դեպքեր, հաղորդեք դրանց մասին, առանց հանրության օգնության իրավապահները կաշառքի բաժանումը կանխել չեն կարող: «Միեւնույն ժամանակ լինում են ահազանգեր, թե այս կամ այն երթուղայինում ընտրակաշառք են բաժանում, բայց երբ ոստիկանները տեղ են հասնում, պարզվում է ինչ-որ պարտքի հետ է կապված»,-նկատեց Քոչարյանը:

Քաղհասարակության ներկայացուցիչները պնդեցին, որ ուղեցույցում պետք է հնարավորինս մանրամասն նկարագրվեն ոստիկանության անելիքները, որպեսզի շարքային ծառայողի համար ընկալելի լինի, թե ինչի համար է ինքը պատասխանատու ընտրական պրոցեսի ընթացքում: Սաքունցի խոսքով՝ մտահոգիչ են նաեւ վարչական ռեսուրսների օգտագործման դեպքերը: «Լինում են դեպքեր, երբ այս կամ այն թեկնածուն օգտագործում է իր վարչական լծակները: Լինում են, որ ծառայողական մեքենաներով են գալիս քարոզարշավի»:

Տպել
4211 դիտում

Մինչդատական վարույթի ընթացքում քննիչները պետք է լինեն անկախ. Աղվան Հովսեփյան

Կարեն Կարապետյանը՝ ձայնագրությունների եւ փողոցային պայքարի մասին (տեսանյութ)

Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Սարի թաղի» գործով մեղադրյալը հացադուլ է հայտարարել. հարազատները նստացույց կսկսեն

Մեզ չքաշեք, ձեզ չքաշեք, դուք Աստված եք էս ընտրություններում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Սվիտալսկի․ Սամվել Բաբայանի գործով իրավապահ մարմինները պետք է թափանցիկ աշխատեն

«Ելք» դաշինքի առաջնորդները կրկին ավտովթարի են ենթարկվել (տեսանյութ)

ԻՊ-ն ստանձնել է Չեչնիայում ՌԴ ազգային գվարդիայի բազայի վրա հարձակման պատասխանատվությունը

Սասնա ծուռ Արամ Հակոբյանի կյանքին վտանգ է սպառնում. Հաց բերողի դեպքը կրկնվո՞ւմ է

Պարզվել է Վանաձորում դանակահարությամբ ավարտված վիճաբանության շարժառիթը

Խաշմանյանը կրկին գլխավորեց «Ալաշկերտը», Ոսկանյանը հեռացավ

Դեբեդ գետում հայտնաբերվել է տղամարդու դի

ՀՀԿ-ի արձագանքը` դպրոցների ու մանկապարտեզների 114 ձայնագրության վերաբերյալ

Լուսանկարներ Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստի եւ մարզչի մրցանակաբաշխությունից

Պայթյուն-փլուզում՝ Կոտայքի մարզում. հարուցվել է քրեական գործ

Ապրիլի վերջին կսկսվեն ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն ՀՀ-ի միանալու շուրջ բանակցությունները

Ուրիշ երկիր. հասարակածի գերիները

Ճանապարհ Սերժ Սարգսյանի համար. արդյո՞ք պաշտպանության նախարարը ռիսկի կդիմի

Սամվել Բաբայանի տրամադրությունը նորմալ է. վաղը լրանում է ձերբակալման 72 ժամը

Վարդան Բիչախչյան. լավագույն մարզչի մրցանակը միայն իմը չէ, ամբողջ «Շիրակինն» է