Մեր լեզուն. թե մորդ անգամ մտքից հանես...

03/02/2017 schedule13:39

Սփյուռքից մտավորականներ, հոգեւոր գործիչներ, հայաստանաբնակ շատ մասնագետներ մինչ օրս սոցցանցերում, հոդվածներով, նամակներով բարձրացնում են դասական ուղղագրությանն անցնելու անհրաժեշտության հարցը: Սոցցանցերում դասական ուղղագրության թեմաներով քննարկումներին օգտատերերը Մանուկ Աբեղյանին են վերագրում հայոց լեզվի ընթացքի կասեցումը, դասական ուղղագրությունից «գրչի մեկ հարվածով» ժամանակակից հայերենին անցում կատարելը: Իբրեւ թե՝ գիտնականը կատարել է կոմունիստական վարչակարգի հրահանգն ու ոսկեղենիկ գրաբարը դարձրել պրոլետարական լեզու:

Վատ չէր լինի Աբեղյանի մասին քամահրանքով արտահայտվելու փոխարեն ուսումնասիրել նրա անցած գիտական ճանապարհը (Էջմիածնի Գեւորգյան ճեմարան, Ենայի, Լայպցիգի, Բեռլինի եւ Փարիզի համալսարաններ), իմանալ հայագիտության բնագավառում նրա բացառիկ դերը: Մանուկ Աբեղյանն այն գիտնականն էր, որն իր ուսերին առավ հայոց լեզվի եւ գրականության, բառարանագրության, բանագիտության, աղբյուրագիտության, մատենագրության ուսումնասիրման ծանրությունը: Աբեղյանին մեղադրել, թե նրա «պատճառով» դասական հայերենն իր տեղը զիջեց ժամանակակից հայերենին, նույնն է թե մեղադրել Խաչատուր Աբովյանին, թե  ինչո՞ւ «Վերք Հայաստանի» վեպը գրեց աշխարհաբարով: Կամ ՝ ինչո՞ւ Միքայել Նալբանդյանն իր «Ազատությունը» չգրեց գրաբարով:

Ի դեպ, այս թեմայով գրելու իրավունք եմ վերապահում ինձ, քանի որ մասնագիտությամբ լեզվաբան եմ: Ժամանակին ինքս ուսումնասիրել եմ հարցը եւ կարող եմ ինձ թույլ տալ տեսակետ հայտնել:

Կարծիքը, թե 1922 թ. ուղղագրական բարեփոխությունը քմահաճ գործողություն էր՝ պայմանավորված Մանուկ Աբեղյանի ցանկությամբ, գիտականորեն հիմնավորելը գրեթե անհնար է: Հայոց լեզվի բարեփոխումներն ազգակործան համարելն էլ չափազանցություն է: Վտանգավորը գրականագետ, թարգմանիչ, 1921-22 թթ.՝ Լուսավորության ժողկոմ Պողոս Մակինցյանի ջանքերն էին՝ հայերենը դարձնել լատինատառ:

Գրաբարի ուղղագրության նորմավորման պահանջ առաջացել է դեռեւս 12-13-րդ դարերում, երբ արդեն պարզ էր, որ խոսակցական լեզուն գրաբարից ակնհայտ տարբերություն ունի:

Գրաբարն իր դիրքերն աշխարհաբարին էականորեն սկսել էր զիջել 19-րդ դարի երկրորդ կեսից: Եվ հենց ա՛յդ ժամանակ անհրաժեշտություն առաջացավ հին ուղղագրությունը հարմարեցնել աշխարհաբարի կարիքներին: 19-րդ դարի վերջին գրավոր խոսքում իսկական քաոս էր: Յուրաքանչյուր պարբերական ուներ իր «ուրույն» ուղղագրությունը. գրում էին՝ ով ինչպես ուզեր: Օրինակ՝ Հակոբ, Ակոպ, Հակովբ, Ակոփ, Յակոբ, Յակոպ. կամ՝ հյուսիս, հուսիս, հիւսիս, հիյուսիս:

1892 թ. լույս է տեսնում Մ. Աբեղյանի «Հայոց լեզվի ուղղագրությունը» գիրքը, որը փորձում է որոշ առումով նորմավորել գրաբարյան ուղղագրության վրա հիմնված աշխարհաբարյան ուղղագրությունը եւ հնարավորինս բացառել երկվությունները: Ո՞րն էր, առհասարակ, աբեղյանական բարեփոխումների առանցքը. «Բարեփոխությունը կատարված է այն սկզբունքով, որ ամեն մի հնչյուն միայն մեկ առանձին նշագիր պիտի ունենա, եւ ամեն մի տառ այդ մեկ հնչյունի նշագիրը պետք է լինի» («Հայոց լեզվի տեսություն, 1965թ., էջ 122): Ըստ ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի՝ մեկ տառին՝ մեկ հնչյուն սկզբունքը կիրառել է նաեւ Մեսրոպ Մաշտոցը՝ գրաբարի ուղղագրության մեջ, որը շատ հետազոտողների կարծիքով՝ ժամանակի ամենակատարյալ այբուբեններից մեկն էր («Հարկ կա՞ արդյոք փոխել մեր ուղղագրությունը». Երեւան, 1996, էջ 6):

Ինչ խոսք, 1922-ի ուղղագրական բարեփոխությունն ուներ թերություն. այն կատարվեց առանց լուրջ նախապատրաստության եւ մեծ խզում առաջ բերեց դասական եւ նոր ուղղագրությունների միջեւ: Անհրաժեշտություն առաջացավ 1926թ. ստեղծել ուղղագրության եւ տառաձեւերի բարեփոխության հանձնաժողով, որի աշխատանքներին, ի դեպ, մասնակցել են Հ. Աճառյանը, Լեոն, Գ. Ղափանցյանը, Շիրվանզադեն եւ ուրիշներ: Եվ այս հանձնաժողովի հիմնական առաջարկությունները տեղ գտան 1940 թ. մասնակի բարեփոխումներում: Հենց այդ բարեփոխումներն էլ հիմնականում վերացրին դասական եւ նոր ուղղագրությունների միջեւ եղած խզումը եւ կայունացրին ուղղագրությունը:

Ներմուծվեցին «է» եւ «օ» տառերը, կայունացվեց օժանդակ բայի ուղղագրությունը (եմ, ես, է, էի, էիր, էր եւ այլն): Ըստ Գ. Ջահուկյանի՝ 1940-ի բարեփոխումներին էլ քաղաքական պիտակավորում տրվեց՝ իբրեւ «ֆեոդալական», այսինքն՝ գրաբարյան ուղղագրությանը վերադառնալու փորձ:

Կարճ ասած՝ արդի ուղղագրական համակարգը պարտական է 1922-ի եւ, մասամբ, 1940թ. բարեփոխումներին:

Կռվաններից մեկն էլ այն է, թե դասական ուղղագրությունից նոր ուղղագրությանն անցումը սեպ է սփյուռքահայերի եւ հայաստանցիների միջեւ, իբրեւ՝ այսպիսով խարխլվում է ազգային միասնությունը: Նախ՝ այսօր էլ սփյուռքում ամեն համայնք, եթե չասենք՝ ամեն հրատարակություն, ունի ուղղագրական ի՛ր սկզբունքները, տառադարձման ի՛ր կանոնները: Եվ հետո, սփյուռքահայերի ուծացման (ձուլման) խնդրում առաջնայինը հասարակական խնդիրներն են եւ ո՛չ լեզվական: Գ. Ջահուկյանն այս առիթով գրում է.

«Եթե մենք անցնենք հին ուղղագրության, միեւնույն է, արեւելահայերենի եւ արեւմտահայերենի միջեւ կլինեն ոչ ուղղագրական բնույթի շատ այլ տարբերություններ՝ բառապաշարային, քերականական, ոճական, ուղղախոսական, տառադարձական. մի՞թե կարծում եք, որ ֆրանս. Դյուպոն ազգանունը Տիւփոն կամ Տիւբոն տառադարձնող արեւմտահայը եւ հին ուղղագրությամբ Դիւպոն (նաեւ Դիւպօն) տառադարձնող արեւելահայը իրար գրավոր խոսքը հասկանալու դժվարություններ չեն ունենա» (նույն տեղում, էջ 28-29):

Իրենց գործի պրոֆեսիոնալները սոցցանցում քաղաքագիտական ու տնտեսագիտական լուրջ վերլուծություններ են անում, սրամտում, սակայն ցավալի տառասխալներով, խեղճ հայերենով: Եթե ունենք այս վիճակը հին ուղղագրությունից անհամեմատ պարզեցված նոր ուղղագրությամբ, ապա կարելի է պատկերացնել, թե դասական ուղղագրության պարագային գրագիտության ինչ մակարդակ կունենային «իշխանք եւ ամենայն դատաւորք երկրի, երիտասարդք եւ կուսանք, ծերք եւ տղայք»:

Լիլիթ Ավագյան

Տպել
3895 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին