Վերակենդանացման բաժանմունքում հիվանդի բուժումը պետք է լինի անվճար` անկախ ամեն ինչից

Հայաստանյան բժշկական կենտրոններում ընդունված է ու արդեն կարծես ավանդույթի է վերածվել, որ վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող հիվանդի հարազատից այս կամ այն պատրվակով գումար է պահանջվում կամ որ, ավելի տարածված երեւույթ է, նրան շարունակ ուղարկում են բուժման համար անհրաժեշտ որեւէ դեղ ձեռք բերելու:

Խնդիրը համատարած է, ու առանձին բուժհաստատության կամ դրանցից մի քանիսին մատնանշելու հարկ, թերեւս, չկա: Բայց այդ հիմնարկներում իրավական առումով հիմք չունեն հիվանդի հարազատին նման պահանջներ ներկայացնել: Իսկ մարդիկ շատ դեպքերում չգիտեն իրենց իրավունքները: Քիչ դեպքերում էլ գիտեն, սակայն տարբեր հանգամանքներից ելնելով՝ անտեսում են դա:

ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 18-ի N 71-Ն հրամանի համաձայն՝ հաստատվել է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար եւ (կամ) արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման չափորոշիչը: Այդ փաստաթղթում սեւով սպիտակի վրա գրված է. «... պետությունը երաշխավորում է անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում՝ ... նաեւ վերակենդանացման բժշկական միջամտություն պահանջող վիճակների դեպքում ամբողջ բնակչության համար, անկախ տարիքից եւ սոցիալական կարգավիճակից...»:

Ընդ որում, եթե մի շարք այլ խմբեր ներկայացնող անձանց դեպքում, որոնք ունեն պետպատվերով բուժման իրավունք, փաստաթղթում շեշտվում է, որ անվճար բուժօգնությունից նրանք կարող են օգտվել այն բժշկական հաստատություններում, որտեղ տեղադրված է պետական պատվեր, վերակենդանացման անհրաժեշտություն առաջ գալու պարագայում այդ սահմանափակումը վերանում է: Նշվում է, որ վերակենդանացման բժշկական միջամտություն պահանջող վիճակների դեպքում բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպվում է բոլոր հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում:

Իսկ պետպատվերով բուժում ասվածը, այսինքն՝ երբ հիվանդն անվճար բուժում է ստանում, իսկ պետությունը նրա փոխարեն վճարում է առողջապահական հաստատությանը, ներառում է բուժօգնություն ամբողջ ծավալով:

«Մասնավորապես` հիվանդին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, վիրահատությունները, վիրահատական եւ ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունները, դեղերով ապահովումը, թթվածնի եւ բժշկության մեջ կիրառվող այլ գազերի օգտագործումը, ֆիզիաթերապեւտիկ բուժումը, հիվանդի խնամքի ապահովումը միջին եւ կրտսեր բուժական անձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական ծառայությունները, իսկ հակատուբերկուլոզային, հոգեկան, թմրաբանական եւ վերականգնողական (առողջարանային) բաժանմունքներում հիվանդանոցային հատուկ խնամք պահանջող դեպքերում՝ նաեւ հիվանդների սննդով պարտադիր ապահովման ծախսերը»,- կարդում ենք նույն փաստաթղթում: Սա վերաբերում է թե՛ վերակենդանացման բաժանմունքում բուժվողներին, եւ թե՛ պետական պատվերով բուժման իրավունք ունեցող մնացած խմբերին:

Իսկ ահա այն դեպքում, երբ տվյալ հիվանդանոցում բացակայում են հիվանդի բուժման կազմակերպման համար անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունների, լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացման հնարավորությունները, ապա հիվանդանոցային բժշկական օգնությունը եւ սպասարկումն իրականացնող բժշկական կազմակերպությունը դրանք պետք է կազմակերպի եւ ապահովի այլ բժշկական կազմակերպություններում` պայմանագրային հիմունքներով՝ կատարելով փոխհատուցում հիվանդի բուժման համար հատկացվող համապատասխան գումարներից:

Ուշագրավ է, սակայն, որ չնայած վերը բերված իրավական ակտով սահմանված են այսպիսի պայմաններ, առողջապահության նախարարության թեժ գծից քաղաքացիներին տալիս են այլ պարզաբանում: «Վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի բուժումը անվճա՞ր պետք է լինի, թե՞ ոչ» հարցին այստեղից պատասխանում են, որ անվճար կարող է լինել երկու դեպքում՝ եթե հիվանդն ընդգրկված է բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում կամ եթե նրա հիվանդությունը ներառված է առողջապահության  նախարարի մեկ այլ հրամանով հաստատված հիվանդությունների ցանկում: Այնինչ խուճուճ ու շփոթեցնող պատասխանի փոխարեն ընդամենը պետք է ասել՝ այո, վերակենդանացման բաժանմունքում բուժումն անվճար է բոլոր դեպքերում:

Երեկ մեր ճշտող հարցին ի պատասխան դա հաստատեց նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը: Նա ասաց, որ եթե հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ապա նշանակում է, որ պետության հոգածության ներքո է ու պետական բյուջեից փոխհատուցվելու է նրա բուժման ծախսը չորս օրվա համար: Նախարարության մասնագետի խոսքով, չորս օրը, որպես կանոն, բավարար է լինելում այդ վիճակից դուրս գալու եւ հիվանդասենյակ տեղափոխվելու համար:

Բժշկական հաստատություններում, սակայն, հիվանդի հարազատից դեղ կամ գումար պահանջելը հաճախ պատճառաբանում են այն հանգամանքով, որ պետությունը բուժհաստատությանն իրականում համարժեք չի վճարում, եւ փոխանցված գումարով չի փոխհատուցվում հիվանդի բուժման համար հաստատության իրականացրած ծախսերը: Ծաղիկ Վարդանյանը դրա հետ համաձայն չէ: «Պետք է ամեն տվյալ դեպք պարզել՝ ինչի համար է պետության տրամադրած գումարը պակասում: Ինչքան էլ տրամադրենք, կասեն՝ քիչ է»,- նշեց նա: Վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացած անձանց հաշվով պետությունը հիվանդանոցներին գումար է փոխհատուցում ըստ վերակենդանացման երեք մակարդակի՝ մեկ օրվա համար հատկացնելով համապատասխանաբար 30, 40 եւ 50 հազար դրամ:

Տպել
5311 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է