Կաշառքի մեջ մեղադրվող դատավորի առողջական վիճակը ավելի է սրվել. այս գործով կդիմեն ՄԻԵԴ

03/02/2017 schedule19:55

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի անմեղության կանխավարկածը խախտելու դեպքով պաշտպանները կդիմեն ՄԻԵԴ:

Այս մասին այսօր մեր հարցին ի պատասխան ասաց Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: «Չի բացառվում, որ առանց ներպետական ատյանները սպառելու միանգամից գանգատ ներկայացնենք ՄԻԵԴ»,- ասաց Էլբակյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմն ավելի մանրամասն հայտարարություն կտարածի:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է հոկտեմբերի 27-ին Արշակունյաց պողոտայի եւ Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում քաղաքացի Նորիկ Հակոբյանից կաշառք ստանալու պահին՝ ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում:

ԱԱԾ-ն դատավորին ձերբակալելու հենց հաջորդ օրը տեսանյութ տարածեց, որում երեւում էր, թե ինչպես է Իշխան Բարսեղյանը գումար վերցնում գործով արդեն վկա Նորիկ Հակոբյանից: Պաշտպանական կողմը պնդում է, որ տեսանյութն ամբողջական չէ եւ խախտում է դատավորի անմեղության կանխավարկածը: Չնայած, Բարսեղյանին կալանքի տակ պահելը պաշտպանական կողմն ապօրինի է համարում, այնուամենայնիվ, դատարանում Բարսեղյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմը միջնորդություն չի ներկայացնի, քանի որ այդ միջնորդությունն, ըստ Էլբակյանի՝ ժամանակի զուր վատնում կլինի:

Այսօր Շենգավիթ եւ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ շարունակվեց սույն գործով երրորդ դատական նիստը. դատարան էր ներկայացվել Իշխան Բարսեղյանը, որը նախորդ նիստին չէր բերվել՝ առողջական խնդիրների պատճառով: Բարսեղյանն այսօր դատարանում հայտարարեց, թե համաձայն է, որպեսզի իր շահերի պաշտպանությունը դատարանում ներկայացնի նաեւ փաստաբան Արա Ղազարյանը:

Ինչից հետո նախագահող դատավորն Իշխան Բարսեղյանին հարցրեց՝ ծանո՞թ է որպես ամբաստանյալ իր իրավունքներին ու պարտականություններին. «Պարո´ն Բարսեղյան, կանգնե´ք, խնդրում եմ»,- այսպես նրան դիմեց նախագահող դատավոր Կարեն Մարդանյանը: Բարսեղյանն ի պատասխան ասաց, որ ծանոթ է, բայց Կարեն Մարդանյանը որոշեց նորից հրապարակել այն, ինչն, ըստ էության, դուր չեկավ Իշխան Բարսեղյանին: «Միգուցե պետք չէ՞»,- ցածր ձայնով դիմելով նախագահող դատավորին ասաց նա:

Ավելի վաղ, Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ միտումնավոր են Բարսեղյանին դատում հենց այն դատարանում, որտեղ նա երկար տարիներ աշխատել է: Ի դեպ, այսօրվա նիստին ներկայացել էին երեք վկաներ, որոնք դատարանի աշխատակիցներն էին: Արդեն երրորդ նիստն է, սակայն դատարան չի ներկայանում այս գործով առանցքային վկա Նորիկ Հակոբյանը, որի տված հաղորդման հիման վրա է ձերբակալվել, ապա կալանավորվել է Իշխան Բարսեղյանը:

Այսօրվա նիստում ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը եւ պաշտպանական կողմին տրամադրել ապացույցներ։ Նա նշեց, որ դատավոր Իշխան Բարսեղյանի վերաբերյալ գործի նյութերին ծանոթանալուց հետո պաշտպանական կողմը, հասկանալով, որ վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով նախաքննությունն իրականացրել է ոչ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ, սկզբունքորեն հրաժարվել է այդ փուլում միջնորդություններ ներկայացնել։ Նա նշեց, որ քրեական գործով մեղադրական եզրակացությանը ծանոթանալուց հետո պարզվել է, որ նախաքննության մարմնի կողմից քրեական գործի բոլոր նյութերն են ծանոթանալու համար տրամադրվել պաշտպաններին»:

Մասնավորապես, ըստ պաշտպանի, մեղադրական եզրակացությունից պարզ է դառնում, որ որպես դատավորին մեղսագրվող մեղադրանքը հիմնավորող փաստական տվյալներ են նշվել դատավորի, գործով մյուս ամբաստանյալ, փաստաբան Էլզա Զաքարյանի բջջային հեռախոսահամարների մուտքային եւ ելքային զանգերի վերծանումները, դրանց հետ կապված սկավառակներ: Էլզա Զաքարյանը մեղադրվում է կաշառքի միջնորդության մեջ: Դատարանի որոշման հիման վրա նրա հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքները պարունակող սկավառակները, դատավոր Իշխան Բարսեղյանի նկատմամբ իրականացված արտաքին դիտումը եւ ներքին դիտումը, ինչպես նաեւ կաշառք տալու նմանակում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները պարունակող լազերային սկավառակները, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղադրված տեսագրող սարքի տեսագրությունները պարունակող լազերային սկավառակը եւս համարվել են փաստական տվյալներ:

Ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի մյուս պաշտպան Արա Ղազարյանն էլ ասաց, որ այս նյութերն էական նշանակություն ունեն պաշտպանական կողմի համար։ «Խոսքը սահմանադրական եւ կոնվենցիոն իրավունքի մասին է, դատավարության սկզբից կողմերը պետք է ունենան այն նյութերը, որոնք էական են կամ իրենք համարում են, որ էական են՝ իրենց պաշտպանությունը նախապատրաստելու համար»,- ասաց պաշտպանը։ Կանգ առնելով Իշխան Բարսեղյանի նկատմամբ արտաքին դիտում եւ ներքին դիտում, ինչպես նաեւ կաշառք տալու նմանակում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները պարունակող լազերային սկավառակների վրա՝ Արա Ղազարյանն ասաց, որ այս դատավարությունը մեկնարկել է առանց այս նյութերի եւ դրանց հիմքում ընկած փաստական տվյալների՝ իմաստազուրկ կլինի, եթե պաշտպանական կողմը չունենա դրանք:

Մեղադրող դատախազը, սակայն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ պաշտպանական կողմն է սայթաքել, համապատասխան միջնորդություն չի ներկայացրել, եւ հիմա փորձ է արվում դա վերագրել նախաքննության մարմնի կողմից իր պարտականությունները չկատարելուն: Այնուամենայնիվ, լսելով դատավարության կողմերին, դատարանը բավարարեց միջնորդությունը եւ որոշեց պաշտպանական կողմին տրամադրել նշված նյութերը:

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 9-ին

Տպել
3450 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին