Ցուրտ եղանակի պատճառով ջրաչափերը պայթում են. ո՞վ պետք է վերականգնի այն

03/02/2017 schedule20:29

armtimes.com-ի խմբագրությունը վերջին օրերին ահազանգեր է ստանում բնակիչներից, որ ջրաչափերը չեն դիմանում ցուրտ եղանակին ու խափանվում են (կամ պայթում): Բնակիչների մտահոգությունն այս առիթով այն է, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում խմելու ջրի միասնական օպերատորի պարտավորությունները ստանձնած «Վեոլիա ջուր» ընկերությունը չի ստանձնում ջրաչափը փոխելու պարտավորություն:

«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ջրաչափի պայթելու վերաբերյալ ահազանգեր ստանում են, սակայն տարբեր դեպքերում տարբեր կերպ են վարվում. «Ստուգում ենք, թե արդյոք իրականում պայթել է, թե այլ խնդիր է առաջացել, հազար հարց կա: Թե կոնկրետ որ դեպքի համար ինչ է արվում՝ 1-85 «թեժ գիծը» կարող է պատասխանել եւ օգնել բաժանորդներին»,- ասաց նա:

«Թեժ գծի» ծառայության 1-85 հեռախոսահամարին պատասխանած աշխատակիցը մեր զրույցում խոստովանեց, որ այս տարի ջրաչափի խափանվելու դեպքերն իրոք շատ են. «Ամեն տարի չէ, որ լինում են պայթելու դեպքեր, բայց եթե տարին էսպիսին է լինում, այո, շատ ենք ստանում ահազանգեր: Այս տարի շատ-շատ են»,- ասաց նա:

Մեր հարցին, թե ինչպե՞ս վարվել նման դեպքերում՝ «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը պատասխանեց. «Եթե ջրաչափը պայթել է, թույլ ենք տալիս փոխել, նոր ջրաչափ տեղադրել: Այդ գործողությունն անում է բնակիչը: Երբ որ խնդիրը բնության հետ կապված է...Նախ, պետք է ապահովել ջրաչափի սառեցման խորությունը (80 սանտիմետր), որպեսզի չսառի: Երկրորդ, ջրաչափը բնակչի սեփականությունն է, դրա հետ կապված խնդիրները ինքը պետք է կարգավորի»:

Խոսելով կապարակնիքը հեռացնելու մասին՝ ընկերության աշխատակիցն ընդգծեց, որ դա իրականացվում է բնակչի կողմից՝ հեռախոսազանգի միջոցով «Վեոլիա ջուր» ընկերությանը զգուշացնելուց հետո: Ընդ որում, դա պետք է արվի ժամանակին՝ տուգանվելուց խուսափելու համար: Նոր ջրաչափի տեղադրումից հետո նոր կապարակնիք դնելու համար հրավիրվում է ընկերության աշխատակիցը:

Նշենք, որ բնակարաններում եւ տներում տեղադրվող սովորական ջրաչափերն արժեն 5-7 հազար դրամ: Պետք է ուշադիր լինել սակայն, որ գնված ջրաչափերը լիցենզավորված լինեն եւ համապատասխանեն Հայաստանում գործող ստանդարտներին: 

Հ.Գ. Ջրային համակարգերը եւ հարմարանքները, այդ թվում` ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների եւ անհատական բնակելի տների ջրաչափերը, չափիչ-կարգավորիչ սարքերը վնասելը, չկապարակնքելը, կապարակնիքները փոխելը (կեղծելը) կամ դիտավորյալ պոկելը`առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:

Տպել
4611 դիտում

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ