Տրանսֆերտները դեկտեմբերին ցատկել են․ Ի՞նչ փողեր են պտտվել

04/02/2017 schedule12:01

Անցած տարվա դեկտեմբերին Հայաստանում մեծ, շատ մեծ փողեր են պտտվել: Ընդ որում, դրանք չեն պտտվել պետական բյուջեի, կենտրոնական բանկի կամ ընկերությունների «առանցքի» շուրջ, այլ մասնավոր անձանց:

Դա ակնհայտ է դառնում ՀՀ կենտրոնական բանկի՝ օրերս հրապարակած «ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած եւ ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր կատարված դրամական փոխանցումներ» անունը կրող տեղեկանքում, որը հրապարակվում է պարբերաբար` տարիներ շարունակ: Խոսքն այն փոխանցումների մասին է, որը հանրության շրջանում կոչվում է «մասնավոր տրանսֆերտ»: Ըստ այդ տեղեկանքի` միայն դեկտեմբերին ՀՀ մուտք եղած տրանսֆերտների ծավալը կազմել է 211 միլիոն դոլար: Սովորաբար մասնավոր տրանսֆերտները ունեն խիստ ընդգծված սեզոնային բնույթ: Դրանք կտրուկ աճում են դեկտեմբերին, ու դա պայմանավորված է նրանով, որ հայաստանցիների` արտերկրում ապրող կամ արտագնա աշխատանքի մեկնած բարեկամները ամանորից առաջ մեծ գումարներ են ուղարկում:

Մի քանի տարի առաջ դեկտեմբերին արձանագրված այս ցուցանիշը բոլորովին զարմանալի չէր լինի: Օրինակ, 2013 թվականի դեկտեմբերին տրանսֆերտների ծավալը կազմել է 220 միլիոն դոլար: Բայց 2014 թվականից սկսած, երբ Ռուսաստանի դեմ կիրառվեցին արեւմտյան պատժամիջոցները, եւ այդ երկիրը հայտնվեց տնտեսական բավականին ծանր իրավիճակում, տրանսֆերտները կտրուկ անկում ապրեցին, քանի որ ընդհանուր տրանսֆերտների մոտ 90 տոկոսն ուղարկվում է հենց այդ երկրից: Արդեն 2014 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տրանսֆերտների ծավալները նվազեցին մոտ 58 միլիոն դոլարով, կամ 26 տոկոսով: 2015 թվականին այդ ցածր մակարդակը պահպանվեց:

Տարիների կտրվածքով տրանսֆերտների նվազումը շարունակվում է արդեն 3 տարի: 2014-ին, 2013-ի համեմատ, նվազումը 7 տոկոս էր, հաջորդ տարի եւս 26 տոկոս, անցած տարի՝ 6 տոկոս: Տրանսֆերտների զուգահեռ ներհոսքին կա նաեւ արտահոսք: Այստեղ նույնպես հետաքրքիր պատկեր է: Ի տարբերություն ներհոսքի, արտահոսքի տարեկան ցուցանիշները համեմատաբար ավելի կայուն են եւ վերջին 4 տարիներին տատանվել են 800-900 միլիոն դոլարի սահմաններում: Բայց անցած տարվա դեկտեմբերին դեպի Ռուսաստան արտահոսքի ծավալը կտրուկ շեղում է ցուցաբերել: Եթե 2015-ի դեկտեմբերին ՀՀ-ից Ռուսաստան արտահոսել էր 49 միլիոն դոլար, ապա անցած տարվա դեկտեմբերին՝ դրա մոտ կեսը միայն. 28 միլիոն դոլար: Այսինքն, ստացվել է, որ մի կողմից կտրուկ աճել է ներհոսքը, մյուս կողմից նվազել է արտահոսքը: Արդյունքում ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունը` զուտ ներհոսքը 2016 թվականին կազմել է 102.5 միլիոն դոլար, անցած տարվա նույն ամսվա 67 միլիոն դոլարի փոխարեն:

Եթե տրանսֆերտների նման աճը թողներ այն նույն ազդեցությունը, ինչ թողնում էր նախկինում, ապա կարելի էր պնդել, որ պարզապես վերականգնվել է տրանսֆերտների ծավալի այն մակարդակը, որը կար նախկինում եւ ամեն ինչ գնում է իր հունով: Սակայն եթե դա այդպես լիներ, ապա շատ արագ կերեւար մի քանի այլ ցուցանիշներով: Եթե 2016 թվականի դեկտեմբերին եկած տրանսֆերտները նույն կերպ գային Հայաստան եւ նույն կերպ բաշխվեին, ինչպես, ասենք, 2013 թվականին էր, ապա դա միանգամից կազդեր, օրինակ, մանրածախ առեւտրի վրա: Արդեն չորրորդ տարին անընդմեջ մանրածախ առեւտրի ծավալները Հայաստանում անկասելիորեն նվազում են, եւ դա պայմանավորված է հենց տրանսֆերտների նվազմամբ: Եվ ընդհակառակը, եթե տրանսֆերտները իրոք աճեին, ապա կաճեր նաեւ մանրածախ առեւտրի ծավալը: Սակայն անցած տարվա դեկտեմբերին այն կրկին նվազել է: Համեմատության համար նշենք, որ եթե 2013 թվականի դեկտեմբերին ՀՀ բնակչության կողմից իրականացված մանրածախ առեւտրի ծավալը եղել է 246.4 միլիարդ դրամ, ապա անցած տարվա դեկտեմբերին՝ ընդամենը 172.6 միլիարդ դրամ: Նվազումը` ավելի քան 50 տոկոս:

Եվ ուրեմն անցած տարեվերջին մասնավոր կոչվող այս տրանսֆերտների կտրուկ աճն ունի անհասկանալի ծագումնաբանություն: Առայժմ միակ վարկածը, թե ինչով է դա պայմանավորված, վերաբերում է բանկային համակարգում տեղի ունեցած իրադարձություններին: Այս տարվա հունվարի 1-ից հայաստանյան բոլոր բանկերի նվազագույն կապիտալը պետք է լինի 30 միլիարդ դրամ նախկին 5 միլիարդի փոխարեն: Հայկական շատ բանկերի խոշոր բաժնետերերը ոչ թե կազմակերպություններ են, այլ անհատ անձինք: Եվ հնարավոր է, որ այդ անձանց անունով մեծ փոխանցումներ են կատարվել, եւ դա նորմալ է: Բայց բացառված չէ, որ մեծ փողերի այսպիսի «պտույտը» ունենա այլ պատճառ` բոլորովին ոչ նորմալ: Սա կարող են պարզաբանել միայն պատկան մարմինները, մասնավորապես Կենտրոնական բանկը, սակայն առայժմ նման պարզաբանում չի հնչել:

Տպել
4897 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է