ՀՀԿ-ն ստացել եւ բավարարել է Վարդան Ղուկասյանի դիմումը. նա այլեւս ՀՀԿ անդամ չէ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, վերջապես ստացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դիմումը՝ կուսակցությանն իր անդամությունը դադարեցնելու մասին: Մեզ հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀԿ կազմակերպական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Գյումրու նախկին քաղաքապետի դիմումը բավարարվել է: Վարդան Ղուկասյանն այլեւս ՀՀԿ անդամ չէ:

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը մինչեւ վերջերս պնդում էր, թե ինքը 5 տարի առաջ դուրս է եկել ՀՀԿ-ից, սակայն ՀՀԿ-ից ասում էին, թե նա կուսակցության անդամ է: Ղուկասյանը մեր զրույցում փետրվարի 2-ին ասաց, որ կրկին դիմել է ՀՀԿ-ին այդ հարցով: «Դիմումը տվել եմ, ուղարկել եմ, հանգիստ եղեք...5 տարի առաջ էլ էի տվել, երկու օր առաջ էլ եմ տվել: Այստեղի (Շիրակի- խմբ.) մարզային խորհրդից հարցրեք, դիմումները տվել ենք, պիտի տանեն հասցնեն Երեւան»,- ասել էր Ղուկասյանը:

Վարդան Ղուկասյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակով՝ թիվ 11 (Շիրակի մարզ) ընտրատարածքից: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ի ցուցակով պատրաստվում են առաջադրվել Մարտուն Գրիգորյանն ու Արման Սահակյանը:

Տպել
5460 դիտում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը