ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Բորսայի լավագույն անդամ 2016»՝ ըստ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի

Տեղի է ունեցել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2016» ամենամյա մրցանակաբաշխությունը: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն արժանացել է «Բորսայի լավագույն անդամ 2016» գլխավոր մրցանակին: Մրցանակաբաշխությունը անցկացվում է արդեն յոթերորդ տարին անընդմեջ, որտեղ հաղթողին ընտրելու համար հաշվի են առնվում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը եւ արդյունավետությունը:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2016» ամենամյա մրցանակաբաշխությանը յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված են եղել երեք թեկնածու, որոնցից հաղթող է ճանաչվել մեկ մասնակից: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ներկայացված էր որպես թեկնածու երեք անվանակարգերում` «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում», «Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում» և գլխավոր մրցանակ՝ «Բորսայի լավագույն անդամ»:

Անցած տարի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հաղթող էր ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ՝ վարկային ռեսուրսների շուկայում 2015» և «Բորսայի լավագույն գործընկեր` առևտրի մասնակից» անվանակարգերում: 

«Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ. և նպատակ է հետապնդում խրախուսելու բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:

Տպել
3883 դիտում

Վանաձորում ցույցերը շարունակվում են. դարձյալ բերման ենթարկվածներ կան

ՀՀ ԱԻՆ-ի կոչը քաղաքացիներին` լինել զգոն, խուսափել հանրային անվտանգության խաթարումից

Ոստիկա՛ն, քո արյունը ժողովրդի մեջ է, ոչ թե պագոնների. մեկնարկեց մեծ հանրահավաք. թարմացվող

Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից խախտվել է հրադադարի ռեժիմը. ԱՀ ՊՆ

Ոստիկանները Վանաձորում փորձեցին ցրել ցույցը, սակայն չհաջողվեց

Բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության ու բռնության կոչերի տարածում. ՄԻՊ

Արմեն Սարգսյանը հեռացավ՝ չպատասխանելով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին հարցին

Ոսոխի հետ այսքան տարի կարողացանք խոսել, ինքներս մեզ հետ էլ կկարողանանք. Տիգրան Մանսուրյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակում է, ընդունել է Փաշինյանի պայմանը

Հոլիվուդյան դերասան Մարկո Խանը՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին

Բերման են ենթարկել Լեւոն Բարսեղյանին

Երևանում ավտոերթերով արարքներ կատարելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել. ՀՀ դատախազություն

Ես պատրաստ եմ 19:00-ին հանդիպել Արմեն Սարգսյանին այս հրապարակում. Նիկոլ Փաշինյան

Վանաձորում ցուցարարներ են բերման ենթարկվել (լուսանկարներ)

Դիմում եմ ձեզ որպես ծնող, որպես բարեկամ եւ որպես հայ մարդ. Արմեն Սարգսյանը՝ քաղաքացիներին

«Քայլը» արեց իր քայլը. հերթը առայժմ գործող իշխանությանն է

Որեւէ զարգացում պետք չի բացառել. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

Առաքել Մովսիսյանը փակել է Էջմիածնից Երևան գնացող ցուցարարների ճանապարհը

Միջադեպ Գյումրիում. երթից հետո, ըստ ոստիկանների վրաերթ է տեղի ունեցել

Երթ՝ հեծանիվներով, մոտոցիկլետներով, մեքենաներով (լուսանկարներ)