Դավիթ Լոքյանը ներկայացրել է մարզային ներդրումային ծրագրերը. դրանք թվով 132-ն են

06/02/2017 schedule17:30

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է վերջին երկուսուկես ամսում ՀՀ վարչապետի գլխավորությամբ աշխատանքային այցերի արդյունքում ծնված ներդրումային ծրագրերը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ընդհանուր ծրագրերը եւ այն քայլերը, որոնք առաջիկայում պետք է հանգեցնեն մարզերում համաչափության ապահովման եւ տնտեսության առաջխաղացման:

«Ձեզ բոլորիդ հայտնի է, որ մեր երկրում լուրջ տարածքային անհամաչափություն կա, երկրի ՀՆԱ-ի շուրջ 50 և ավելի տոկոսային մասն ապահովում է Երեւանը. մարզերում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ցածր է, եւ այն համախառն արդյունքը, որ ստեղծվում է մարզերում, խիստ անբավարար է: Կառավարության ընդհանուր տրամաբանությունը հետեւյալն է. ծանոթանալ յուրաքանչյուր մարզի բնական, արտադրական, մարդկային կապիտալի հնարավորություններին, դրանց հիման վրա կառավարություն ծրագրեր ներկայացնել, քննարկել դրանք եւ արդյունքում` համապատասխան պետական աջակցությամբ մարզերում խթանել տնտեսական զարգացումը:

Բոլորիս հայտնի է մի բան, որ երկրի ՀՆԱ-ն բավականին փոքր է, ավելացված արժեք ապահովող արտադրանքների թիվը խիստ սահմանափակ է, ներմուծումը մեծ է, և տնտեսական ձեռնարկությունների ակտիվությունը, ոգևորությունը, աշխատատեղ ստեղծելու խնդիրներում բավականին պասիվ է: Այս տեսակետից մենք ընդհանուր կոնցեպտ ունենք կառավարությունում. գտնել այն հնարավոր ուղիները, որոնց պարագայում մասնավորը պետության աջակցությամբ կսկսի ակտիվանալ, և պետության մեջ մեծ ավելացված արժեք կստեղծվի: Այն հայտարարությունները, այն լրատվությունը, որ արտերկրում և մեզ մոտ շրջանառվում է, որ մեր երկիրը շատ թույլ ներդրումային պոտենցիալ ունի, որ նույնիսկ մենք ծրագրեր չունենք, որոնք կարելի է ֆինանսավորել, իրականությանը չի համապատասխանում, քանի որ այս 3 ամիսների ընթացքում կառավարությունը մարզերից և Երևանից ստացել է շուրջ 3,2 մլրդ դոլարի ծրագիր:

Եթե նույնիսկ մենք պատկերացնենք, որ այդ ծրագրերի շուրջ 60 %-ը ռիսկային է, ավելացված արժեք չեն ապահովի, ՀՆԱ-ում շատ մեծ առաջընթաց չեն բերի, այսինքն` պետության կողմից դրանց ֆինանսավորումը դառնում է ոչ այնքան արդյունավետ, ապա ստացված ծրագրերի հիման վրա կարող ենք ասել, որ 2017 թ-ին մենք երկրում կարող ենք 800 միլիոնից մինչև 1 մլրդ դոլարի ներդրումային խնդիրներ լուծել: Իսկ դա իր հերթին կհանգեցնի տնտեսական ակտիվության և աշխատատեղերի ստեղծման: Այսինքն, այն պեսիմիզմը, որ մեր երկիրը փոքր ներդրումային պոտենցիալ ունի, իրականում այդպես չէ:

Աշխատանքային այցերի ընթացքում մեր խնդիրը եղել է ամբողջ կառավարությունով կարողանալ հասանելի դառնալ մեր գործարարին, մեր համայնքապետին, մեր մարզպետին, ովքեր կառավարում են, ղեկավարում են մեր տարածքները: Մարզային հանդիպումներից հետո մենք խնդրել ենք, առաջարկել ենք, պահանջել ենք, որպեսզի գործարարները, ակտիվ քաղաքացիները կառավարությանը ներկայացնեն ծրագրեր: Տեղեկացնեմ ձեզ, որ մեր նախարարությունն է մարզերից ստացվող հիմնական ծրագրեր ընդունող բլոկը կառավարությունում, և արդյունքում ստացել ենք շուրջ 132 ծրագիր: Դրանք բազմաբնույթ ծրագրեր են՝ գյուղատնտեսության վերամշակում, տուրիզմ, էլեկտրոկայանների, հիդրոկայանների կառուցում, բարձր ավելացված արժեքով գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրություն և այլ բազմապիսի ծրագրեր:

Երկրորդ փուլում նախարարությունն այդ ծրագրերը բերում է ներդրումային ծրագրի տեսքի, որը հատուկ ձև ունի, որը մշակվել է մեր նախարարությունում, ներկայացվել է կառավարություն, և փոխանցվել է բոլոր մարզեր և համայնքներ, որպեսզի բիզնեսով զբաղվող մարդը հասկանա, թե ինչ ձևով է լրացնում իր առաջին հայտը: Ապա ծրագրերը մեր նախարարությունից փոխանցվում են Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններ` 5-օրյա ժամկետում ուսումնասիրության համար, որից հետո 7-օրյա ժամկետում` Կենտրոնական բանկ, որից հետո ծրագրերը նորից փոխանցվում են մեր նախարարություն և ներկայացվում կառավարության հարթակում:

Հարթակը կազմված է վարչապետից, փոխվարչապետից, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներից և այն ոլորտների ղեկավարներից, որոնք ուղղակիորեն առնչվում են տնտեսական զարգացման խնդիրներին: Օրինակ, մենք առաջին 5 մարզերի համար կառավարության հարթակ ենք ներկայացրել 44 ծրագիր, որից 34-ը ստացել է դրական եզրակացություն: Ինչ է նշանակում դա: Քննարկման արդյունքում հիմնավորվել է, որ այս կարգի ծրագրերը կարող են լինել արդյունավետ, ռիսկայնությունը փոքր է, կապահովեն հավելյալ արժեք սեփականատիրոջ համար, կմեծացնեն երկրի ՀՆԱ-ն, և ունեն համապատասխան շուկա:

Այն ծրագրերը, որոնք իրենց մեջ պարունակում են մեծ ռիսկայնություն, և առաջին հերթին վտանգավոր են տվյալ մասնավոր բիզնեսը կառավարող քաղաքացու համար, չեն ստանում դրական եզրակացություն: Պետությունը հայտարարել է, որ եթե ծրագրերն առանձնահատուկ են, հեռանկարային են, ապա պետությունը «պետություն-մասնավոր հատված» համագործակցության կոնցեպտի շրջանակներում իր վրա պարտականություն է վերցնում լուծելու ենթակառուցվածքների օժանդակության խնդիրը, այսինքն` օգնում է էլեկտրականություն, գազ, ջուր, ճանապարհ ունենալու հարցում: Օրինակ, Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում պանրի արտադրության ծրագիրը քննարկվել է իմ նշած հարթակներում և ունեցել դրական եզրակացություն, բայց քաղաքացին չի կարողանում օգտվել բնական գազից, քանի որ այն մոտավորապես 400 մ հեռավորության վրա է:

Վարչապետի հանձնարարություն եղավ, որպեսզի ՏԿԶ նախարարությունը, Գազպրոմ ընկերությունը և տարածքային զարգացման հիմնադրամը համատեղ հնարավորինս ապահովեն քաղաքացու՝ բնական գազով իր տնտեսությունը վարելու հնարավորությունը, որը պետք է բերի ինքնարժեքի իջեցման, շուկայում մրցունակության ապահովման: Եթե դուք նայեք դրական եզրակացություն ստացած ծրագրերը, ապա կտեսենք, որ յուրաքանչյուր ծրագրի համար ֆիքսված են ժամկետներ, որպեսզի համապատասխան գերատեսչությունը լուծի տվյալ խնդիրը: Օրինակ, շինշիլագործության ծրագիրը, 20-օրյա ժամկետ է տրված, որպեսզի Գյուղատնտեսության նախարարությունը ապահովի տվյալ ծրագիրն ընթացքի մեջ մտնելու հարցը:

Այս ընդհանուր կոնտեքստում մարզային այցելությունների արդյունքում մեզ մոտ ձևավորվել են ծրագրային փաթեթներ, որոնք կազմում են շուրջ 200 մլրդ դրամ՝ շուրջ 350 մլն դոլարի սահմաններում ներդրումային ծրագրեր: Հասկանալի է, որ այդ ծրագրերի որոշակի մասը կարող են էֆեկտիվ չգնահատվել, ռիսկային լինել, բայց որ բավականին լուրջ ներդրումային պոտենցիալ կա մեր մարզերում և կան համապատասխան մարդիկ, ովքեր փորձում են այդ ուղղություններով զբաղվել, դա միանշանակ է: Ինչպես ենք մենք կարողանալու ներդրումային ծրագրերին ընթացք տալ: Իմ նշած հարթակներում քննարկումները դեռևս չեն երաշխավորում այդ ծրագրերի ֆինանսավորումը:

Կենտրոնական բանկը ստեղծել է հատուկ թիմ, որը մարզերում է սկսել ուսումնասիրել այս ծրագրերը, դրանց էֆեկտիվությունը և որից հետո միայն համապատասխան բանկերի միջոցով կլինի ֆինանսավորում: Բացի այդ մեր տնտեսվարողները կունենան վարկային ավելի ցածր տոկոսադրույքներ, գրավադրման ավելի հեշտ պայմաններ և մշտական պետական աջակցություն, որպեսզի կարողանան իրենց սկսած գործը դնել բարեհաջող ընթացքի մեջ: Նորից եմ ուզում կրկնել, որ ՀՀ-ն ունի բավականին մեծ ներդրումային պոտենցիալ: Երկիր, որը շուրջ 3 և ավելի մլրդ դոլարի ներմուծում է իրականացնում, չի կարող չունենալ ներդրումային պոտենցիալ: Ներմուծվող ապրանքատեսակների մի մասը կարող ենք արտադրել Հայաստանում` որակով, ցածր ինքնարժեքով և մրցակցային: Տեղեկացնեմ, որ նախարարությունն ունի ներդրումային 2-րդ բլոկը՝ որը, կարելի է համարել սկսված: Մոտավոր դա կազմում է 34 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր, որոնց բացարձակ մեծամասնությունը արտերկրի դրամաշնորհային միջոցներն են:

Շուրջ 7 ծրագիր ունենք, որոնց ֆինանսավորումն արդեն արված է Եվրամիության դրամաշնորհների հաշվին, և պետության համաֆինանսավորմամբ, ի դեպ, պետությունն այս ծրագրերի ուղղակի պատասխանատու է, քանի որ 25 տոկոսի չափով ինքը մասնակցում է այդ ծրագրերին: Այս ծրագրերն ապահովելու են առաջիկա տարվա ընթացքում 500 աշխատատեղ միջինից բարձր աշխատավարձով: Օրինակ Վայքում ստեղծվելու է առաջին արևային կայանը, կամ Կապանի տարածաշրջանում պետք է ստեղծվի թափոններից պլաստմասայի արտադրություն, Նոյեմբերյանում կստեղծվի վերամշակող ձեռնարկություն: Սրանք խոշորացման և տարածքների համաչափ զարգացման առաջին խոշոր ծրագրերն են:

Արդյունքում, մեր ծրագրային ներդրումային բլոկի արդյունքում՝ 34 մլրդ դրամի շրջանակում արդեն ուղղակի ֆինանսավորում ունենք տարածքներում և սպասում ենք շուրջ 100 և ավելի մլրդ դրամի մասնավոր հատվածներում ներդրում, որում պետք է պետությունն իր մասնակցությունն ունենա, աջակցություն ցուցաբերի: Կարևորվում է նաև համայնքային բյուջեներով իրականացվող ներդրումները, որոնք կազմում են շուրջ 15 մլրդ դրամի չափ և ուղղված են շենք-շինությունների կառուցմանը, սարքավորումների ձեռքբերմանը: Մեր խնդիրը պետք է դառնա մեծացնել համայնքների սեփական եկամուտների ծավալը: 2017 թ-ին մենք պլանավորել ենք, որ համայնքային բյուջեները պետք է ավելանան շուրջ 3 մլրդ դրամի չափով՝ մոտ 10 %-ի չափով: Դա բավականին մեծ ծավալ է, որպեսզի համայնքները կարողանան իրենց քաղաքացիներին լրացուցիչ ծառայություններ մատուցել»,-ասել է Լոքյանը:

Տպել
2083 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին