Ինչո՞վ է պայմանավորված բենզինի գնի բարձրացումը. ՏՄՊՊՀ-ն շտապ ուսումնասիրություն է սկսել

Նախորդ շաբաթվա կեսերից Երեւանի գրեթե բոլոր բենզալցակայաններում բենզինի գինը կրկին սկսեց աստիճանաբար բարձրանալ. այսօր մեկ լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում էր արդեն 360 դրամով՝ նախկին  330 դրամի փոխարեն: Եվ սա այն դեպքում, որ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումից հետո բենզինի գնի իջեցումը (390-ից դարձավ 330 դրամ) պայմանավորվեց շուկա նոր ընկերության մուտքով:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը դեռ հոկտեմբերին հայտարարեց, որ Հայաստան բենզին ներկրողների ցանկում  ավելացել է «Մաքս պետրոլ» ՓԲԸ-ն, որը սկսել է Ռուսաստանից ու Ռումինիայից մեծ քանակությամբ բենզին ներկրել, ինչը փաստում է շուկայում խոչընդոտների բացակայության մասին:

Հատկանշականն այն է, որ «Մաքս պետրոլ» ՓԲԸ-ն գրանցվել է Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնը լքելու օրը, սակայն մինչ այժմ դեռ պարզ չէ, թե որտեղ է գտնվում այն, ո՞ւմ է պատկանում: ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հանձնաժողովն ուսումնասիրել է, թե ինչով է պայմանավորված բենզինի գնի բարձրացումը:

«Նկատի ունենալով բենզինի կարեւորությունը, նաեւ այն, որ այստեղ կան գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներ, Հանձնաժողովի նախագահը հրահանգել է հնարավորինս արագ կատարել ուսումնասիրություն: Հանձնաժողովը տեղեկատվություն տրամադրելու պահանջով դիմել է խոշոր, գերիշխող դիրք զբաղեցնող կազմակերպություններին եւ պատկան մարմիններին: Ինչպես գիտեք՝ հանձնաժողովն իր գործառույթն իրականացնում է փաստաղթերի հիմա վրա: Փաստաթղթերը ստանալուց հետո կկարողանաք գնահատական  տալ, թե գնագոյացման շուկայում ինչ բաղադրիչ է փոխվել, որն անդրադարձել է սպառողին վաճառվող ապրանքի գնի վրա: Տեղեկատվությունը կստանանք, հանձնաժողովը կուսումնասիրի, հնարավորինս սեղմ ժամկետներում իր գնահատականն անպայման կհնչեցնի»,- ի պատասխան ասաց Սահակյանը:

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէ նախնական գնահատական հնչեցնել՝ հաշվի առնելով գնի վրա ազդող ակնհայտ գործոնները, ՏՄՊՊՀ մամուլի խոսնակն ասաց, որ այս պահին չունեն ձեռքբերման ծավալների, գնի, իրացման ծավալների վերաբերյալ փաստթաթղթեր, հետեւապես չեն կարող գնահատական տալ: «Երբ կլինեն՝ կկարողանանք հասկանալ, թե գնագոյացման շղթայում ինչ բաղադրիչ է փոխվել, որն էլ հիմք կտա գնահատական հնչեցնելու: Թե երբ կստանանք փաստաթղթեր՝ չենք կարող ասել: Այնուամենայնիվ մյուս կողում տնտեսվարողներ են, որոնք պետք է հասցնեն այդ տեղեկատվությունը տրամադրել հանձնաժողովին»,- հավելեց նա:

Նկատենք, որ Ռուսաստանում, որտեղից հիմնականում ներկրվում է Հայաստանում վաճառվող բենզինը, վերջին օրերին բենզինի գինը բարձրացել է ընդամենը 0.3 տոկոսով կամ 1 դրամով: Մեզ չհաջողվեց բենզինի գնի բարձրացման վերաբերյալ պարզաբանումներ ստանալ նաեւ գերիշխող դիրք զբաղեցնող կազմակերպություններից: Խոսքը «Ֆլեշ» եւ «CPS» ընկերությունների մասին է: Առավոտից մեր զանգերն ապարդյուն անցան. այս ընկերություններում չգտնվեց մեկը, որ իրավասու էր խոսել բենզինի գնի բարձրացման թեմայով:

Տպել
12863 դիտում

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան