Հայաստանում սկսել են ավելի շատ աղջիկներ ծնվել. սեռերի համամասնության խախտումը կրճատվում է

06/02/2017 schedule20:30

Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների ցուցանիշները կայուն նվազում են գրանցում:

Հայտնի է, որ վերջին տարիներին ահազանգ էր հնչեցվում, թե ծնվող աղջիկ եւ տղա երեխաների համամասնությունն էականորեն խախտված է, ու որ այսպես շարունակվելու դեպքում մեր երկրին սպառնում է ժողովրդագրական լուրջ վտանգ: Ասել է թե` հայկական ընտանիքներում նախապատվությունը տալիս են արական սեռի զավակներին, ու հատկապես երկրորդ եւ երրորդ երեխայի դեպքում, եթե նա աղջիկ է, ընդհատում են հղիությունը:

Այդ մոտեցման հետեւանքով ստեղծվել էր մի իրավիճակ, երբ յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց ծնվում էր 116 տղա, այն դեպքում, երբ բնականոն է համարվում 100 աղջիկ, 102-106 տղա հարաբերակցությունը: Եվ կանխատեսվում էր, որ արդեն 2030 թվականին տղամարդկանց թիվը մոտ 40 հազարով ավելի է լինելու կանանց թվից ու նրանք մեծ դժվարություններ են ունենալու կյանքի ընկեր գտնելու հարցում:

Ծնվող երեխաների սեռերի համամասնությունը, սակայն սկսել է փոխվել: Միտումներն, ընդհուպ, այնպիսին են, որ մասնագետներին երբեմն թվում է, թե ահա ռեկորդ է սահմանվելու: 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի պատասխանատու Ծովինար Հարությունյանը մեր զրույցում մանրամասնեց, որ 2016 թվականի տվյալների ամփոփման արդյունքում սեռերի համամասնությունը եղել է 100 աղջիկ եւ 112 տղա: 2015-ին նույն ցուցանիշը կազմել է 100 աղջիկ եւ 113 տղա, 2014-ին` 100 աղջիկ եւ 114 տղա: Միտումները պահպանվելու դեպքում, փաստորեն, 6 տարի անց պատկերը կլինի նորմային մոտ: 

Նրա խոսքով, 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 100 աղջկա դիմաց ծնվող տղաների թիվը 108 է: Ու եթե այդ միտումը պահպանվեր ամբողջ տարվա ընթացքում, ապա կունենայինք աննախադեպ արդյունք` աշխարհի մակարդակով: Ամեն դեպքում, յուրաքանչյուր հաջորդ տարին ցուցանիշի մեկ նիշով նվազումը նույնպես համարվում է խոշոր ձեռքբերում:

«Ցուցանիշը նվազում է, այսինքն` աշխատանքները ճիշտ ուղղությամբ են ընթանում: Քանի որ գործ ունենք վարքագծային փոփոխության հետ, կտրուկ արդյունքներ չենք կարող տեսնել: Պիտի մոտեցումը համապարփակ եւ շարունակական լինի, հետազոտությունները ժամանակ առ ժամանակ պիտի կրկնենք, որպեսզի սեռերի համամասնությունը նորից այդքան չխախտվի, կարողանանք գոնե այս տենդենցը պահպանել»,- ասաց Ծովինար Հարությունյանը: 

Նշենք, որ սեռերի համամասնության այսպիսի բեւեռացումով Հայաստանը գրավում էր աշխարհում երրորդ տեղը` զիջելով միայն Չինաստանին ու Ադրբեջանին:

«Մեր տարածաշրջանում նման խնդիր կա Վրաստանում եւ Ադրբեջանում: Նրանք դեռ մեզանից շատ-շատ հետ են: Այսինքն` երբ մի քանի տարի առաջ մենք հետազոտություն արեցինք, բացահայտեցինք խնդիրը, սկսեցինք քայլեր իրականացնել, ունեցանք ազգային ծրագիր, ու այսօր ցուցանիշը նվազում է, Վրաստանում, Ադրբեջանում ընդամենը հետազոտությունն են ավարտել եւ խնդրի մասին բարձրաձայնելու փուլում են: Ինչ վերաբերում է մյուս երկրներին, այնտեղ նույնպես կամաց-կամաց հայտնաբերում են, որ այդ խնդիրը կա, նույնիսկ արդեն Միջին Ասիայում են դա բացահայտում: Բայց քանի որ այնտեղ բազմազավակ ընտանիքների գաղափարը կա, այդքան շոշափելի չի երեւում սեռերի համամասնության խախտումը, ինչպես երեւաց մեզ մոտ»,- ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը:

Նրա խոսքով, շատ երկրներ, ինչպես օրինակ, Ալբանիան, Վրաստանը, Ադրբեջանը, այսօր արդեն հետաքրքրված են Հայաստանի փորձով:

Ծովինար Հարությունյանին հարցրինք, թե առկա դրական արդյունքները, հատկապես ինչի՞ շնորհիվ են: «Նախ կառավարությունը սկսեց իրավիճակը լուրջ ընդունել: Հետո մի քանի կառույցներ համագործակցեցին, հ/կ ոլորտը, միջազգային կազմակերպությունները սկսեցին զբաղվել, մեդիան շատ լավ անդրադարձավ խնդրին: Բոլորը գործեցին միասին` ձեռք ձեռքի տված: Որ ճիշտ ուղու վրա ենք, միանշանակ է, շատ-շատ երկրներից առաջ ենք ու մեր փորձն այսօր լավագույնն է  համարվում ե´ւ տարածաշրջանում, ե´ւ, կարող եմ ասել, աշխարհում: Բայց նվազող ցուցանիշները դեռ բավարար չեն, պետք է աշխատանքները լուրջ ձեւով շարունակվեն, համագործակցությունը պահպանվի ու մոնիտորինգ իրականացվի»,- համոզմունք հայտնեց մեր զրուցակիցը:

Տպել
4532 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա