Պետք չի կողքից նայել. Արսինե Խանջյանը՝ ընտրությունների մասին (լուսանկարներ)

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը կարծում է, որ սփյուռքի հայությունը ներգրավվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու գործում: Այս մասին Արսինե Խանջյանն ասաց այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում կազմակերպված՝ «Ինչու եւ ինչպես դառնալ դիտորդ» անվանումը կրող քննարկման ժամանակ:

«Ես ունեմ այդ պարտականությունը, որպեսզի կանոնակարգվի, օրենքով լինի ընտրությունը, չլինի որեւէ անհամապատասխանություն օրենքին: Սա առաջին անգամն է, որ սփյուռքը պետք է մասնակից դառնա Հայաստանի կյանքի մի մասնիկին: Հայրենադարձները չպետք է մտածեն՝ լինում են Հայաստանի ինչ-որ մի մասը, թե՝ ոչ, նրանք պետք է լինեն: Մենք պետք է ստեղծենք ընդհանուր մասնակցության մշակույթը»,- նկատեց դերասանուհին՝ նշելով, որ ինքն ավելի քան 6 ամիս արդեն ներգրավվել ընտրությունների վերահսկման գործընթացում: «Մենք պետք է մեր մասնակցությունն ունենանք, պետք չի կողքից նայել»,- շեշտեց Արսինե Խանջյանը:

Քննարկման բանախոսներից «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանն ասաց, որ դիտորդական առաքելությամբ, ընտրական գործընթացին հետեւելով հնարավոր է կանխել ընտրախախտումները: «Մենք պետք է հետեւենք այդ գործընթացին, արդյունքները ցույց են տալիս, որ պետք է դիտորդներ լինեն, որպեսզի ընտրախախտումները չլինեն»,- ասաց Սոնա Այվազյանը՝ նշելով, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ 1000 դիտորդ պետք է ներգրավեն եւ 28 կազմակերպություն:

«Հայտնիները նույնիսկ արձագանքեցին մեր կոչին: Սփյուռքը պետք է ներգրավվի քաղաքական գործընթացին: Դիտորդները պետք է նախապես պատրաստվեն դիտորդական աշխատանքին: Շատ դիտորդներ իրենց խորհուրդներն են ներկայացրել սկսնակ դիտորդների համար: Իրենք պետք է հետեւեն ողջ գործընթացին, խախտումները նկատեն, գրանցեն եւ պետք է ներկայացնեն ԶԼՄ-ներին, որպեսզի հայտնի դառնան, նաեւ պետք է տեսագրեն»,- Նշեց Սոնա Այվազյանը: Նրա խոսքով՝ արդեն բացվել է «citizenobserver.am» կայքը, որտեղ դիտորդական առաքելություն իրականացնելու ցանկություն ունեցողները կարող են գրանցվել:

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հիմնադիր Վարդան Մարաշյանը նույնպես միացել է դիտորդական նախաձեռնությանը: «2016 թվականի իրադարձություններից հետո շատ կարեւոր է, որ այս քաղաքական գործընթացներին հետեւողական լինենք: 1000 մարդ ներգրավվել է տարբեր գործընթացներում: Մենք պետք է մեր մշակույթի մասը դառնանք եւ պետք է քաջալերենք մեր ընկերներին սփյուռքից»,- իր խոսքում նշեց Մարաշյանը:

Քննարկման մասնակիցներին դահլիճից հարցեր ուղղեցին դիտորդական առաքելության տեխնիկական ընթացակարգի եւ ընտրության իրավունքի մասին:

Տպել
16612 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է