Արփի Ոսկանյանը պատմեց՝ ինչու է նոր գիրքը կոչվում՝ «Չի վաճառվում»

06/02/2017 schedule21:03

Երիտասարդ գրող Արփի Ոսկանյանն ընթերցողի դատին հանձնեց իր 20 տարիների աշխատանքը: Այսօր՝ փետրվարի 6-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ներկայացված գիրքը վերնագրված է «Չի վաճառվում»: Նրանում ներառված են Արփիի՝ տարբեր տարիներին գրած պատմվածքները: Ամեն պատմվածք ամփոփում է հայ հասարակության կյանքի այն ժամանակաշրջանը, երբ գրվել է: Armtimes.com-ի հետ զրույցում Արփին պատմեց՝ ինչպես է ընտրել այն պատմվածքները, որոնք պետք է հրապարակվեին գրքում:

«Այն պատմվածքներն են, որոնք ինչ-որ խոսակցություն են առաջացրել, վեճ, ինչ-որ մրցանակի են արժանացել, այսինքն՝ որոնք ուշադրության են արժանացել լավ կամ վատ իմաստով: Ինձ համար շատ կարեւոր է, որ ներկայացնում եմ ոչ միայն իմ փոփոխությունը ուշ պատանեկությունից մինչեւ հասուն տարիք, այլեւ հասարակության փոփոխությունը: Երբ թերթում եմ գիրքս, տեսնում եմ՝ ինչպես է այս 20 տարվա ընթացքում փոխվել գրականությունը: Այս տեսանկյունից կարծում եմ, որ շատ կարեւոր կլինի նաեւ գրականագետների, սոցիոլոգների համար, այն մարդկանց համար, որոնք ուսումնասիրում են մեր գրականությունը, հասարակությունը, քաղաքական պրոցեսները: Չէի ցանկանա՝ անհամեստ հնչեր, բայց իմ կարծիքով՝ վերջին 20 տարիների ինչ-որ մի փաստաթուղթ է, որում փնտրողն իր համար ինչ-որ բան կգտնի»,- ասաց նա:

Արփին խոստովանում է, որ իր 4-րդ գրքի բոլոր պատմվածքներն իր մասին են: Եթե ինչ-որ իրական դեպքի հետ կապված չեն, ապա հիմնված են իր երազների վրա: Ինչ վերաբերվում է վերնագրին, ապա այն հատուկ նշանակություն ունի: Ինչպես երիտասարդ գրողն է բացատրում, այն երկիմաստ է: Մի կողմից խոսքը վերաբերում է մի բանի, որն անգին է: Մյուս կողմից, պարզապես ասում է, որ ինչ-որ բան չի վաճառվում. տվյալ դեպքում խոսքը գրականության մասին է:

«Ինտրիգ կա վերնագրի մեջ: Չի վաճառվում, երբ անկաշառ է, չվաճառվող, չափազանց թանկ գնելու համար: Մյուս կողմից, չի վաճառվում նշանակում է, որ վատ է վաճառվում: Իսկ այսօր վատ է վաճառվում գրականությունը եւ գիրքը, ու ես այդպես՝ բացահայտ, ասում եմ, չեմ վախենում ասել, որ գիրքը վատ է վաճառվում: Այսինքն՝ երկակի բան կա: Դա նաեւ իմ պատմվածքներից մեկի վերնագիրն է, որը, իմ կարծիքով, միավորում է իմ՝ տարբեր շրջաններում գրած գործերը: Ժամանակագրորեն գտնվում անցյալի՝ 20 տարվա վաղեմության պատմվածքների եւ նորերի մեջտեղում»,- ասաց նա:

Արփի Ոսկանյանի ստեղծագործությունները երկար տարիներ հրապարակվում են «Հայկական ժամանակ» օրաթերթում: Շնորհանդեսին ներկա Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Հայկական ժամանակ» օրաթերթի հիմնադիր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թերթի ու Արփիի համագործակցությունը դրական արդյունք է ունեցել:  

«Մեր համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի, եւ ես ուրախ եմ արձանագրել, որ Արփի Ոսկանյանի գրածները «Հայկական ժամանակ» թերթում տպագրելը դրական ազդեցություն է ունեցել թերթի հեղինակության վրա, եւ, իհարկե, Արփի Ոսկանյանը մեզ համար սիրելի եւ հարազատ մարդ է: Շատ մեծ հետաքրքրություն առաջացավ գրքի նկատմամբ, եւ պարզ է, թե առաջիկա օրերի ընթացքում մեր անելիքը ինչը պետք է լինի: Պետք է կարդանք գիրքը»,- ասաց նա:

Շնորհանդեսի ընթացքում գիրքը, ինչպես վերնագիրն է հուշում, չվաճառվեց: Այն խաղարկվեց: Ներկաները 3000 դրամով գնեցին խաղարկությանը մասնակցելու իրավունքը: Այդպիսով նրանք ավտոմատ կերպով ստացան նաեւ գիրքը, իսկ խաղարկության ընթացքում շահեցին, այսինքն՝ հետ բերեցին վճարած գումարի  մի մասը կամ ամբողջը: Խաղարկվեց 0-3000 դրամ:

Տպել
2741 դիտում

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան