Ի՞նչ կլիներ, եթե Սաշիկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի ձեռքն ընկներ

Այսօր Ազգային ժողովում քվերակության դրվեց «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրներն ու գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու հարցը:

Նախագծի հեղինակը պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է: Վերջինս ասաց, որ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի «երբեւէ ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած՝ առանց բացառության բոլոր անձանց գույքային վիճակը, նրանց եկամուտների եւ ունեցվածքի ձեռքբերման օրինականությունը»:

«Յուրաքանչյուր քաղաքացի, որը պետական պաշտոն է զբաղեցնում, կամ հավակնում է պետական պաշտոն զբաղեցնել համանապատասխան պետական մարմնին պետք է տա լիազորագիր՝ ցանկացած օֆշորային գոտում, միջազգային ֆինանսական բանկերում, օտարերկրյա պետություններում իր անունից փնտրել եւ գտնել գույք եւ ֆինանսական միջոցներ»,-ներկայացնելով նախագիծն ասաց Փաշինյանը եւ նշեց, որ նախատեսվում է գործընթացն իրականացնել երեք փուլով՝ մեր օրերից հասնելով մինչեւ 1991 թվականներից պաշտոնավարած անձանց:

Պետաիրավական հանձնաժողովի քննարկման ժամանակ էլ Փաշինյանը հիշեցրել էր`հանրության շրջանում գոյություն ունի արձանագրում, որ «Սերժ Սարգսյանի եղբայրը բազմաթիվ բիզնեսներում 50 տոկոս փայ ունի, մի քանի միլիարդ է կուտակել», «Հանրություն պետք է իմանա՝ ինչ ունի Սերժ Սարգսյանի եղբայրը: Կամ ասում են՝ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում 4 միլիարդ դոլարի հարստություն է կուտակել: Կամ` ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը. լեգենդներ են պտտվում եւ մամուլն էլ գրում է նրա հարստության մասին: Կամ` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որից այդպես էլ չիմացանք գյուղմթերքների վաճառքից 1.2 միլիոն դոլար այդ ո՞նց է ձեւավորվել: Հանրությունը պետք է ունենա այս հարցերի պատասխանները, եւ որոշի՝ ինչ վերաբերմունք է ցուցաբերում այդ հարցի նկատմամբ»,-ասել էր Փաշինյանը: 

Հանձնաժողովը նախագծին տվեց բացասական եզրակացություն՝ այն համարելով նախընտրական հնարք: Այսօրվա քվեարկության արդյունքում էլ այն չընդգրկվեց օրակարգ: Իշխող կուսակցությունը դեմ քվեարկեց. ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք դեմ են «նման ձեւական երեւույթներին»:

Հանրապետականն, իհարկե, լուրջ կուսակցություն է, եւ նրա դեպքում չարժե նման ակնկալինքներ ունենալ, բայց լավ կլիներ ՀՀԿ-ն այս անգամ ձեւի համար կողմ քվեարկեր ներկայացված նախագծին: Հետաքրքիր կլիներ հետեւել, թե նման հանձնաժողովը, առավել եւս Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես է ուսումնասիրում Ռոբերտ Քոչարյանի, Սաշիկ Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի եւ մյուսների միլիարդները:

Իսկապես դիտարժան կլիներ, եթե օրինակ հանձնաժողովի հերթական նիստին հրավիրված լիներ Սաշիկ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը նրան հարցեր ուղղեր այս կամ այն երկրում ունեցած վիլլաների, կամ այս կամ եվրոպաներում ունեցած բանկային հաշիվների մնացորդների մասին: Ճանաչելով Փաշինյանին կարող ենք ենթադրել, որ նա շատ երկար ու մանրակրկիտ հարցերից եւ հերքումներ ստանալուց հետո, դարակից կհաներ համապատասխան ապացուցողական փաստաթղթերը, ստորագրություններով, կնիքներով եւ կսկսեր մանրակրկիտ հարցերի նոր փուլը:

Թե ում նյարդերը առաջինը տեղի կտային, ինչ կուլմինացիոն դրվագներ կլինեին, եւ որ ամենակարեւորն է`հանձնաժողովի աշխատանքի արդյունքում պետական բյուջե ինչպիսի՞ մուտքեր կլինեին, առայժմ մնում է ՀՀ քաղաքացիներիս երեւակայությանը, քանի որ ՀՀԿ-ն լուրջ կուսակցություն է, եւ նման ձեւական երեւույթների կտրականապես դեմ է:

Կառավարության Հակակոռուպցիոն խորհուրդ ստեղծելն, այ, ուրիշ բան: Սա արդեն ձեւական երեւույթ չէ, սա լրիվ լուրջ է: Ինչպե՞ս կարող է ձեւական լինել, երբ Հովիկ Աբրահամյանն ու  Գագիկ Խաչատրյանն են ուսումնասիրում`արդյո՞ք օրինական ճանապարհով է գոյանում այս կամ այն պաշտոնյայի ունեցվածքը, թե՞ ոչ: Բոլորս տեսանք, թե ինչ շռնդալից արդյունք ունեցավ սույն խորհրդի աշխատանքը. ինչպես բացահայտվեցին եւ բյուջե մուտքագրվեցին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերությունների չվճարած հարկերը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորային գործարքները: Վերջին դեպքով նույնիսկ քրեական գործ հարուցվեց, եւ հիմա Քեթրինի Միհրանը ոչ թե առաջադրվում է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով, այլ պատիժ է կրում համապատասխան քրեակատարողական հիմարկում: Եւ բազում բազմաթիվ այլ բացահայտումներ էլ եղան: 

Փետրվարի մեկին ելույթ ունենալով Հայ-ամերիկյան առեւտրի պալատում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը անդրադարձավ ՀՀԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերին եւ արդյունքներին: Տարօրինակ է, բայց ԱՄՆ կառավարությունը չի տեսնում, թե ինչ լրջությամբ եւ առանց ձեւականությունների է իշխող ուժը պայքարում կոռուպցիայի եւ պետական թալանի դեմ: Մինչդեռ, ըստ դեսպանի, քանի որ իրենց սպասելիքները չեն արդարացել Հակակոռուպցիոն խորհրդին աջակցելու համար նախատեսված 750 հազար դոլարի 2.5 տոկոսից էլ պակաս գումարն է միայն փոխանցվել: 

«Հայկական լրատվամիջոցները հայտարարագրերի լավ վերլուծություններ են ապահովում և կարողանում են վեր հանել այն դեպքերը, երբ պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները 40, 50 կամ 100 անգամ ավելին են, քան նրանց պետական աշխատավարձերը, սակայն կառավարության կողմից դրանց հիման վրա քայլեր ձեռնարկելու միտումներ չկան... Կառավարությունը (իշխանությունը-հեղ.) պետք է հստակ ուղերձ հղի վերևից, որ կոռուպցիան այսուհետ չի հանդուրժվելու և որ ոչ ոք օրենքից վեր չէ: Քանի դեռ այս ուղերձը չկա, փոփոխություն չի կարող տեղի ունենալ», - հայտարարեց Ռիչարդ Միլսը:

Իշխող ՀՀԿ-ն նման ուղերձ, իհարկե, չի հղի երբեք, այն պարզ պատճառով, որ վերը թվարկված անձինք օրենքից վեր են: Բայց դա, իհարկե, չի խանգարի, որպեսզի ԱՄՆ կառավարությունը 750 հազար դոլարը մանր-մանր տոկոսներով, այնուամենայնիվ, փոխանցի այս եւ նմանատիպ այլ խորհուրդներին՝ թեկուզ փոքրիկ քայլերով առաջընթաց արձանագրելու ակնկալիքով: Գուցե այդպես մի օր էլ հասնենք Ռոբերտ Քոչարյանի 4 միլիարդին եւ Սաշիկ Սարգսյանին ունեցվածքին:

Տպել
14398 դիտում

Արա Բաբլոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերին

Ու ոչ մի ստորագրահավաք «չի փրկելու» սաբոտաժներ հրահրողներին. Արսեն Թորոսյան

Հասանովն ու Կասպրշիկը քննարկել են սահմանային իրադրությունը՝ ադրբեջանական տեսակյունից

Հետաքննություն է սկսվել թուրք ընդդիմադիր կուսակցապետի դեմ՝ Էրդողանի ծաղրանկարի պատճառով

Իրանն Ամերիկայի դեմ միջազգային դատ է բացում է. Թեհրանը դիմել է ՄԱԿ-ի դատարան

Եթե մեր հայրը մահանա, քո մեղքը կլինի. Մեգան Մարքլի քույրը մեղադրում է նրան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի նախկին ու ներկա պետնախարարներին

Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում

Վարչապետին է հյուրընկալվել անվանի լողորդ Շավարշ Կարապետյանը

Հիվանդություններ, որոնց առկայության դեպքում ծնողները կզրկվեն ծնողական իրավունքներից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին խոշտանգելու համար մեղադրանք է առաջադրվել

1 տարեկան երեխայի մահվան պատճառը պատվաստումը չէ, թոքերի խնդիր է եղել. ԱՆ-ն պարզաբանում է

Աղանդավորների հավաքատեղի, աղյուսի արտադրամաս, տաքսի սերվիս. ինչերի է ծառայեցվել «Կանազ»-ը

ՊՆ-ում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության հեռանկարները

Ի՞նչ «հստակ գաղափարներ» է ակնկալում ԵՄ-ն Հայաստանի կառավարությունից

Զինվորները պարապում են +45 աստիճան շոգին, բայց լողանում շաբաթը 1 անգամ. ահազանգ ծնողներից

Նիդերլանդներից ուղարկված ծրարի մեջ թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել

Օրբելյանին պաշտոնից ազատելու լուրը Մակունցը չի մեկնաբանում, Օրբելյանը ասուլիսով հանդես կգա

Գուցե անցած խաղում մրցակիցը մեզ թերագնահատեց. Աշոտ Բարսեղյան

Թեղուտ ու Հաղարծին գյուղերի բնակիչները հարձակվել են անտառը հսկող բնապահպանների խմբի վրա