Դեպի Եվրոպա. առանց մուտքի արտոնագրի

07/02/2017 schedule14:37

Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում փետրվարի 2-ին քվեարկությամբ հավանության է արժանացել Վրաստանի քաղաքացիների համար Շենգենյան տարածքում ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցը: 553 կողմ, 66 դեմ, 28 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ պատգամավորները հաստատել են Վրաստանին վիզայի ազատականացում տրամադրելու օրինագիծը:

Կենսաչափական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են օգտվել Շենգենյան գոտու 22 երկիր առանց վիզայի այցելելու հնարավորությունից: Սա նշանակում է, որ վրաստանցիները յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում ԵՄ այս պետություններում առավելագույնը 90 օր են գտնվելու: Առանց վիզայի ռեժիմը նկատի ունի ազատ տեղաշարժ Շենգենյան գոտու տարածքում, որը ներառում է 22 անդամ, 4` ոչ անդամ եւ 4 թեկնածու երկրներ:

Այսպես, Վրաստանի քաղաքացիները նման հնարավորություն կունենան ԵՄ-ի հետեւյալ անդամ երկրներում` Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Հունաստան, Ֆրանսիա, Սլովենիա, Սլովակիա, Հունգարիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Չեխիա: Ոչ անդամ երկրներից` Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա եւ Շվեյցարիա: Թեկնածու երկրներն են` Բուլղարիա, Կիպրոս, Ռումինիա, Խորվաթիա: Բացառություն են հանդիսանում դեռեւս Եվրամիության անդամ հանդիսացող Մեծ Բրիտանիան եւ Իռլանդիան: Վիզայի ազատականացման վերջնական կիրարկման համար տեխնիկական եւ ընթացակարգային գործընթացներ են տեղի ունենում, որոնք կարող են ավարտին հասցվել մինչեւ մարտի վերջ:

Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ «Դեպի Եվրոպա» խորագրով համերգ տեղի ունեցավ Թբիլիսիում: Իրենց հերթին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամները հայտարարել են` վիզայի ազատականացման գործում կարեւոր դերը պատկանում է իրենց:

«Իսկապես կարեւոր օր է: Օր, երբ Վրաստանը եվրաինտեգրման ճանապարհին հաջողության է հասել: Ուրախ եմ, որ այդ հաջողությանը հասնելու համար կարեւոր դերը «Ազգային շարժմանն» է: Հատկապես ուրախ եմ նրա համար, որ մեր աբխազ եւ օս ընկերները նույնպես կարող են օգտվել այս հնարավորությունից»,- հայտարարել է ՄԱՇ-ի առաջնորդ Նիկա Մելիան:

Ինչ վերաբրում է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիային եւ Հարավային Օսեթիային, ապա նրանց նույնպես թույլատրվել է Շենգենյան գոտի այցելել առանց մուտքի արտոնագրի, սակայն նրանք հրաժարվել են այդ հնարավորությունից:

«Արտաքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ Եվրամիության եւ Վրաստանի հարաբերությունների զարգացումը, այդ թվում վիզայի ազատականացումը վերաբերում է միայն Վրաստանին եւ չի տարածվում Հարավային Օսեթիայի քաղաքացիների վրա: Մեր քաղաքացիները օրենքի շրջանակներում կրում են ռուսական անձնագրեր, որով կարող են ճանապարհորդել ամբողջ աշխարհով»,- ասված է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսեթիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին նույնպես շնորհավորել է Վրաստանի քաղաքացիներին.

«Սա դեպի ազատություն կատարած մեծ քայլ է: Ես իմ ընկերոջ` Զուրաբ Ժվանիայի կողքին էի, երբ նա պատմական արտահայտություն արեց` ես վրացի եմ եւ հետեւաբար` եվրոպացի: Երբ «Վարդերի հեղափոխությունից» հետո, Խորհրդարանի դիմաց մենք լսեցինք Եվրոպայի հիմնը եւ առաջին անգամ բարձրացրինք Եվրոպայի դրոշը, Վրաստանում եւ Վրաստանից դուրս շատերը ծիծաղում էին ինձ վրա, սակայն դա իմ սկզբունքային համոզմունքն էր, որ Վրաստանը դեպի Եվրոպա շարժվի, այդպես էլ եղավ 2006 թվականից հետո: 2008 թվականի ներխուժումից հետո մենք միասին ստեղծեցինք արեւելյան գործընկերությունը, որտեղ մեզնից բացի ընդգրկվեցին եւս մի քանի պետություն: Այդ գործընկերության շրջանակներում ստորագրեցինք ասոցացման համաձայնագիրը»,- հայտարարել է Սահակաշվիլին:

Ի դեպ, 12 տարի առաջ, փետրվարի 3-ին Վրաստանի նախկին իշխանությունների վարկածով գազի թունավորումից մահացել է վարչապետ Զուրաբ Ժվանիան: Երկրի ամենաազդեցիկ գործիչներից, «Վարդերի հեղափոխության» ընթացքում Միխեիլ Սահակաշվիլիի զինակցի մահը Վրաստանի նորագույն պատմության առավել հակասական դրվագներից է: Ժվանիայի ընտանիքի անդամները համաձայն չեն մահվան եզրակացության հետ: Հանգուցյալ վարչապետի եղբայրը` Գեորգի Ժվանիան, բազմիցս է հայտարարել նախկին իշխանությունների` մասնավորապես նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի` եղբոր մահվան մեջ հնարավոր մասնակցության մասին:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի խոսքերով Զուրաբ Ժվանիայի` «Ես վրացի եմ եւ հետեւաբար՝ եվրոպացի» հայտարարությունը լավագույնս է բնութագրում վրաց ժողովրդի քաղաքական ուղղվածությունը:

Չնայած կարելի է պնդել, որ Վրաստանի քաղաքացիների համար Շենգենյան գոտու երկրներում վիզայի ազատականացումն այլեւս իրականություն է, մինչեւ առաջին վրաստանցին մուտք կգործի Եվրոպա առանց մուտքի արտոնագրի` դեռեւս մի քանի ընթացակարգային հարցեր պետք է կարգավորեն:

Այսպես ուրեմն` ԵՄ կանոնակարգի համաձայն Եվրախորհրդարանի կողմից հաստատվելուց հետո փաստաթուղթը պետք է հաստատի Եվրամիության խորհուրդը` նախարարների մակարդակով: Եվրախորհրդարանի նախագահի եւ Եվրամիության խորհուրդը նախագահող ներկայացուցչի կողմից օրենսդրական փոփոխությունների ստորագրումից հետո` կանոնակարգը կհրապարակվի պաշտոնական ամսագրում:

Սրանից հետո` վիզայի ազատականացված ռեժիմը պաշտոնապես ուժի մեջ կմտնի 20 օրվա ընթացքում, սակայն Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ճանապարհորդելը հնարավոր կլինի սառեցման մեխանիզմի հետ կապված նորացված կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո միայն: Եվրախորհրդարանում` սառեցման մեխանիզմի Եվրախորհրդարանի եւ Եվրամիության խորհրդի քվեարկությունը կարող է ավարտվել մինչեւ փետրվարի վերջ:

Վրաստանի կառավարությունում ենթադրում են, որ առանց վիզայի ռեժիմը ուժի մեջ կմտնի մարտի վերջից ապրիլի սկզբին:

Նորայր Գասպարյան
Թբիլիսի

Տպել
3610 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով