Հայկ Պետրոսյանը նոր համերգի մասին. մեզ մոտ հեշտությամբ սուրբ չես դառնա

07/02/2017 schedule19:00

Դերասան Հայկ Պետրոսյանի հերթական համերգը հիմնված է վերջին օրերին երիտասարդներին ամենաշատը հուզող թեմայի վրա: «Սուրբ Վալենտի՞ն, ո՛չ, Սուրբ Սարգիս» համերգի ընթացքում նա պատմելու է 2 սրբերի կյանքի մասին, հումորային անդրադարձ է կատարելու աղջիկ-տղա, կին-տղամարդ հարաբերություններին: Armtimes.com-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ թեեւ շատ է հավանում Սուրբ Վալենտինի տոնը, կարծում է, որ օտարի հետեւից ընկնելով հայերը կորցնում են ազգային դեմքը:

«Վալենտինի դեմ ոչինչ չունեմ: Ավելին, նա ավելի սիրային կերպար է, քան Սուրբ Սարգիսը. հայերը միշտ դաժան, դժբախտ կյանք են ունենում, մեզ մոտ չես կարող սուրբ դառնալ, պարզապես, որովհետեւ գաղտնի ամուսնացնում ես սիրահարներին, մեզ մոտ պետք է, օրինակ, Պարսկաստանի շահի հետ անձնական խնդիր ունենաս կամ Բյուզանդիայի կայսրը պետք է հետեւիցդ ընկնի... շատ դժվար ճանապարհ պետք է անցնես (կատակում է): Իսկ եթե լուրջ, ամբողջ աշխարհում գլոբալիզացիայի պրոցեսն է ընթանում, դրա ազդեցության տակ մեր ժողովուրդը սկսում է կորցնել ազգային դեմքը. վերցնում ենք ուրիշինը, դարձնում ենք մերը, իսկ մերը սկսում ենք կորցնել»,- ասաց նա:

Այս շրջանում Հայկ Պետրոսյանը զբաղված է ոչ միայն համերգի գործերով, այլեւ նախապատրաստվում է «Ֆուլ հաուս» սիթքոմի 6-րդ եթերաշրջանի նկարահանումներին: Այնտեղ նա մարմնավորելու է Լիկայի հոր ընկերոջ որդու կերպարը, որը 5-րդ եթերաշրջանի վերջում նրան ծաղիկներ էր նվիրել: Հայկը ֆիլմերում նկարահանվել է, սակայն սիթքոմում առաջին անգամ է հանդես գալու: Ընդգծում է, որ դա կարեւոր փորձ է լիելու:

«Նախկինում սիթքոմերում չեմ խաղացել, որովհետեւ կամ ժամանակս չի ներել, կամ էլ կերպարն ու սցենարը չեմ հավանել: «Ֆուլ հաուսը», կարծում եմ, հայկական սիթքոմների մեջ ամենաստացվածն է թե՛ նկարահանումների որակի, թե՛ սցենարի ու կատակների առումով: Բացի այդ՝ շատ արտիստներ կան, որոնք սիթքոմներից են սկսել իրենց ուղին: Ես սիթքոմներից չեմ սկսել, բայց սա փորձ է, կամուրջ է նոր ճանապարհ հարթելու համար: Ինձ համար ամենակարեւորը փորձ կուտակելն է»,-ասաց նա:

2017 թվականի հետ կապված Հայկ Պետրոսյանը շատ ծրագրեր ունի: Մարտին Բելառուսում մասնակցելու է թատերական միջազգային փառատոնի: Ռուսերենով ներկայացնելու է «Եթե ես լինեի պապա» ներկայացումը: Շուտով «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքով սկսվելու է ստենդափ նախագիծ, որին մասնակցելու է: Եւս մեկ ներկայացում է գրում, որը խաղալու է սեպտեմբերին: Աշխատանքային վերնագիրն է «Լավը, վատը, ճիշտը»: Տարվա վերջին՝ դեկտեմբերին, մասնակցելու է մեծ համերգի:

«Սուրբ Վալենտի՞ն, ո՛չ, Սուրբ Սարգիս» համերգի պրեմիերան տեղի է ունենալու փետրվարի 14-ին Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Հայկ Պետրոսյանի հետ բեմին են լինելու երգիչներ Սեւակ Ամրոյանը եւ Սոնա ռուբենյանը:

Տպել
1965 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին